• Home
  • About us
  • Services
    • Consultation
    • Diagnostics
    • Anesthesia in Dentistry
    • Digital dentistry
    • General Preventive Tooth Care & Hygiene
    • Teeth Whitening
    • Laser Dentistry
    • Periodontics
    • Therapeutic Dentistry
    • Digital Smile Design (DSD)
    • Orthopedic Dentistry
    • Surgical Dentistry
    • Orthidontics
    • Prophylaxis and Treatment for Pregnants
    • Pediatric Dentistry
  • Implantology
  • Cosmetology
  • Gallery
  • News
  • Contacts
Aregak
  • About us
  • Services
    • Consultation
    • Diagnostics
    • Anesthesia in Dentistry
    • Digital dentistry
    • General Preventive Tooth Care & Hygiene
    • Teeth Whitening
    • Laser Dentistry
    • Periodontics
    • Therapeutic Dentistry
    • Digital Smile Design (DSD)
    • Orthopedic Dentistry
    • Surgical Dentistry
    • Orthidontics
    • Prophylaxis and Treatment for Pregnants
    • Pediatric Dentistry
  • Implantology
  • Cosmetology
  • Gallery
  • News
  • Contacts

Հաճախ տրվող հարցեր

Այստեղ մենք  կազմել ենք բոլոր այն հարցերը և պատասխանները, որոնք հաճախ են տրվում պացիենտների կողմից: Սակայն այդ տեղեկատվությունը տարածվում է միայն կոնկրետ իրավիճակներում, և չկա երաշխիք, որ ձեր մոտ հենց այդ իրավիճակն է: Հետևաբար մենք խորհուրդ ենք տալիս այցելել ստոմատոլոգին ախտորոշման և բուժման մեթոդի ընտրության համար:
2000-shape-6-15448810731722.png
Իմ ատամը ցավում է, ցավը սուր չէ,բայց այդ ցավը առաջանում է այն ժամանակ, երբ ես ծամում եմ: Ո՞ր մասնագետի մոտ պետք է գրանցվեմ:
Կապնվեք կլինիկայի ադմինիստրատորի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +374 10 278464 , և նկարագրեք ձեր իրավիճակը:
Ի՞նչ ծառայություններ եք մատուցում:
«Արեգակ» կլինիկայում մատուցվում են բոլոր տեսակի ստոմատոլոգիական ծառայություններ՝ ատամների բուժում, ատամների սպիտակեցում, լնդերի բուժում, վիրաբուժություն, պրոֆեսիոնալ հիգիենա, իմպլանտոլոգիա, հիվանդությունների ախտորոշում համակարգչային ռադիովիզիոգրաֆի և օրթոպանտոմոգրաֆիայի միջոցով:
Ես ուզում եմ գրանցել ստոմատոլոգի մոտ 5 տարեկան տղայիս: Դուք բուժու՞մ եք երեխաներին:
Այո, մենք բուժում ենք բոլոր տեսակի ստոմատոլոգիական պաթոլոգիաներ երեխաների մոտ: «Արեգակ» կլինիկայում աշխատում են բարձր որակավորում ունեցող մանկական ստոմատոլոգներ
Ի՞նչ անել, եթե ես մանկուց վախենում եմ ստոմատոլոգներից:
Մարդուն համոզել, որ կլինի անցավ՝ անօգուտ է այնքան ժամանակ, մինչև որ դա ինքը չզգա, բայց անգամ այդ ժամանակ վախը չի անցնում: «Արեգակ» կլինիկայում մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ձեզ հաճելի լինի անցնել բուժումը: Դուք կտեսնեք մեր ստոմատոլոգիայի առավելությունները և, միգուցե, դա կմեղմացնի ձեր վախը, իսկ որակը և անցավ ցուցաբերած օգնությունը՝ կանցկացնի ձեր վախը: Նորագույն անեստետիկների օգտագործումը կդարձնի ձեր բուժումը անցավ և առանց ալերգիկ ռեակցիաների:
Ապահո՞վ է արդյոք բուժումը վարաքիչ հիվանդությունների տեսանկյունից:
«Արեգակ» կլինիկան երաշխավորում է բարձր աստիճանի անվտանգություն և Sterinox համակարգի օգնությամբ գործիքների լիարժեք ստերիլություն:
Ձեր կլինիկայում ատամների բուժումը թա՞նկ է:
Կլինիկայի գնացուցակին կարելի է ծանոթանալ այստեղ: Բայց որոշել աշխատանքի գինը Ձեր դեպքում, կարող է միայն բժիշկը առաջնային զննումից հետո:
Հնարավո՞ր է պահպանել խիստ վնասված ատամը:
Ժամանակակից ստոմատոլոգիան այս հարցին 99.9% պատասխանում է դրական: Այդ խնդրի լուծման համար կան մի քանի մեթոդներ: Մեթոդի ընտրությունը կախված է ատամի վնասվածքից, բորբոքային պրոցեսի առկայությունից, և մի քանի գործոններից՝ ալերգիկ կարգավիճակը, օրգանիզմի ընդհանուր վիճակը, պացիենտի ցանկությունը և այլն:
Ատամի հեռացումից անմիջապես հետո հնարավո՞ր է կատարել իմպլանտացիա:
Այո, հնարավոր է, բայց միայն այն դեպքում, եթե ոսկորը լիարժեք լինի, որպեսզի իմպլանտը անշարժ դիրքով տեղադրվի: Սակայն, եթե հեռացված ատամը կիստայի, կամ բորբոքային պրոցեսի առաջացման պատճառ է եղել, ապա միանգամից իմպլանտ տեղադրել հնարավոր չէ:
Որո՞նք են իմպլանտացիայի ցուցումները և հակացուցումները:
Իմպլանտի տեղադրման բացարձակ հակացուցում չկա: Ժամանակավոր հակացուցում է հանդիսանում հղիությունը: Առավել զգուշորեն պետք է մոտենան իմպլանտացիային այն մարդիկ, ովքեր ունեն ներքին օրգանների համակարգային հիվանդություններ (շաքարախտ, հիպերտոնիա), վատ սովորություններ (ծխելը, ալկոհոլի չարաշահումը): Չնայած այս ամենին, դեռ չի նշանակում, որ իմպլանտացիան նման պացիենտներին կատարել հնարավոր չէ: Բժիշկի նշանակումներին հետևողական լինելու դեպքում, նույնիսկ շաքարախտի ծանր ձևի ժամանակ, իմպլանտները պահպանվում են:
Որքա՞ն հաճախ է պետք մաքրել ատամնաքարերը:
Կախված է այն բանից, թե որքան արագ են առաջանում ատամնաքարերը: Պրոֆեսիոնալ մաքրման համար, մենք խորհուրդ ենք տալիս այցելել բժիշկ-ստոմատոլոգին տարին երկու անգամ:
Որքա՞ն հաճախ է պետք անել ատամների պրոֆեսիոնալ մաքրում:
Ատամների պրոֆեսիոնալ մաքրումը իրականացվում է կարիեսի կանխարգելման համար, լնդերի արյունահոսության, բորբոքման և պարոդոնտի կանխարգելման նպատակով,բերանից տհաճ հոտի և էսթետիկ թերությունների(կապված ատամների «գունավոր» փառի հետ) վերացման նպատակով:
1672-o-15565514156793.png
welcome to AREGAK dental clinic
1674-495-logot-1554894050778.png
  • FAQ
  • News

Copyright © 2020 AREGAK. All rights reserved.