• Գլխավոր Էջ
  • Մեր մասին
  • ծառայություններ
    • Խորհրդատվություն
    • Ախտորոշում
    • Ցավազրկումը ստոմատոլոգիայում
    • Ներբերանային սկանավորում
    • Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
    • Ատամների սպիտակեցում
    • Լազերային ստոմատոլոգիա
    • Պարոդոնտոլոգիա
    • Թերապևտիկ ծառայություններ
    • Digital Smile Design (DSD)
    • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
    • Վիրաբուժական ստոմատոլոգիա
    • Օրթոդոնտիա
    • Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
    • Մանկական ստոմատոլոգիա
  • Իմպլանտոլոգիա
  • Կոսմետոլոգիա
  • Տեսասրահ
  • Լուրեր
  • Կապ
Aregak
  • Մեր մասին
  • ծառայություններ
    • Խորհրդատվություն
    • Ախտորոշում
    • Ցավազրկումը ստոմատոլոգիայում
    • Ներբերանային սկանավորում
    • Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
    • Ատամների սպիտակեցում
    • Լազերային ստոմատոլոգիա
    • Պարոդոնտոլոգիա
    • Թերապևտիկ ծառայություններ
    • Digital Smile Design (DSD)
    • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
    • Վիրաբուժական ստոմատոլոգիա
    • Օրթոդոնտիա
    • Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
    • Մանկական ստոմատոլոգիա
  • Իմպլանտոլոգիա
  • Կոսմետոլոգիա
  • Տեսասրահ
  • Լուրեր
  • Կապ

ԱՏԱՄՆԱՇԱՐԻ Ռենտգեն հետազոտություն

Այսօր ժամանակակից ստոմատոլոգիան հնարավոր չէ պատկերացնել առանց ռենտգեն ախտորոշման: "Արեգակ"ստոմատոլոգիական կլինիկայում առկա է լավագույնն իր տեսակում, հինգերորդ սերնդի JMorita համակարգչային տոմոգրաֆիկ սարքավորումը:

 

Օրթոպանտոմագրություն

 
Օրթոպանտոմագրությունն ատամնածնոտային հատվածի համայնապատկերային ռենտգեն-նկարահանում է, որը հանդիսանում է ստոմատոլոգիայի ոլորտում մեծ նշանակություն ունեցող ախտորոշիչ ռենտգենոգրաֆիայի տեսակներից: Բուժման շատ տեսակներ անհնար է սկսել առանց ախտորոշման այս մեթոդի:
 
Օրթոպանտոմագրությունն իրականացվում է հետևյալ կերպ. ճառագայթման աղբյուրը (ռենտգենյան խողովակը) և դրա ընդունիչը (ժապավենը կամ մատրիքսը) պտտվում են հետազոտվող օբյեկտի շուրջ՝ հակառակ ուղղություններով և կատարում տոմոգրաֆիան։
 
Օրթոպանտոմագրությունը անհրաժեշտ է՝

 

  1. ատամների բուժման
  2. պրոթեզավորման
  3. օրթոդոնտային բուժման ժամանակ
  4. իմպլանտոլոգիայում
  5. վիրաբուժությունում
  6. ռինոլոգիայում (սինուսային խոռոչների հետազոտման համար) 

 

Այսպիսով, համայնապատկերն ատամնածնոտային հատվածի առողջական վիճակի մասին գրեթե ամբողջական պատկեր կարող է տալ, որն անհրաժեշտություն է ստոմատոլոգիական հիվանդությունների որակյալ ախտորոշման համար:
  • 305-screen-shot-2019-05-18-at-121803-pm.png
  • 305-productsveraviewpocs3dr100media01.jpg
  • 305-screen-shot-2019-05-18-at-93359-am.png

Համակարգչային տոմոգրաֆիա

Ծնոտի համակարգչային տոմոգրաֆիան ռենտգեն-ախտորոշիչ այլ մեթոդների համեմատ անվիճելի առավելություններ ունի, քանի որ, եթե ատամաների սովոորական ռենտգենի ժամանակ կարող ենք ստանալ հետազոտվող օբյեկտի միայն մակերեսային պատկերը, ապա համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ սկանավորվում է ամբողջական եռաչափ օբյեկտը:

Համակարգչային տոմոգրաֆիան թույլ է տալիս՝
  1. Կարճ ժամանակահատվածում իրականացնել ատամների և սինուսային խոռոչների համակցված հետազոտություն
  2. որոշել ստործնոտային նյարդի տեղայնացումը
  3. Նվազեցնել ճառագայթման չափը
  4. Բարձրացնել բուժման որակի հսկողությանը:

Բերանի խոռոչի հետազոտություն

Բերանի խոռոչը կարևոր դեր է խաղում մարդու օրգանիզմում և շրջակա միջավայրի հետ փոխհարաբերություններում: Բերանի խոռոչում գտնվող միկրոօրգանիզմները մի կողմից նպաստում են սննդի մարսողությանը և վիտամինների սինթեզին, մյուս կողմից` ատամների հյուսվածքը վնասող նյութեր են արտազատում: 


Պրակտիկ բժիշկը պետք է կատարյալ տիրապետի ստոմատոլոգիական հիվանդությունների հետազոտությունների մեթոդներին, առաջին հերթին, բերանի խոռոչի և ատամների հետազոտություններին:


Կատարված լիարժեք հետազոտությունը հնարավորություն է տալիս որոշել ոչ միայն ախտընթացի տեղակայումն ու բնույթը, այսինքն ախտորոշում կատարել, այլև որոշել հիվանդության հետագա ընթացքը, հավանական ելքը: Հետազոտությունների արդյունքների հիման վրա բժիշկն ընտրում է բուժման մեթոդը, այս կամ այն բուժգործողության ցուցումները և հակացուցումները: 


Կլինիկական ստոմատոլոգիայում բերանի խոռոչի հետազոտության մեթոդները ներառում են`
  1. հիվանդի հետ անցկացվող հարցումը
  2. բերանի խոռոչի և ատամների զննումը
  3. հարծնոտային փափուկ հյուսվածքների հետազոտությունը
  4. զոնդով հետազոտությունը
  5. պերկուսիան
  6. պալպացիան 


    Ռենտգենոգրամմայի, էլեկտրոդոնտոմետրիայի, լաբորատոր հետազոտությունների վրա հիմնված մեթոդները համարվում են լրացուցիչ մեթոդներ, քանի որ երբեմն հնարավոր է լինում ախտորոշում կատարել նաև առանց դրանց օգնության:


    Լորձաթաղանթի և պերիօդոնտի հիվանդությունների դեպքում կիրառում են հետազոտության հատուկ մեթոդներ:
270-o-15565514156793.png
բարի գալուստ արեգակ ստոմատոլոգիական կլինիկա
495-495-logot-1554894050778.png
  • ՀՏՀ
  • Լուրեր

բոլոր իրավունքները պաշտպանված են