• Գլխավոր Էջ
  • Մեր մասին
  • ծառայություններ
    • Խորհրդատվություն
    • Ախտորոշում
    • Ցավազրկումը ստոմատոլոգիայում
    • Ներբերանային սկանավորում
    • Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
    • Ատամների սպիտակեցում
    • Լազերային ստոմատոլոգիա
    • Պարոդոնտոլոգիա
    • Թերապևտիկ ծառայություններ
    • Digital Smile Design (DSD)
    • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
    • Վիրաբուժական ստոմատոլոգիա
    • Օրթոդոնտիա
    • Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
    • Մանկական ստոմատոլոգիա
  • Իմպլանտոլոգիա
  • Կոսմետոլոգիա
  • Տեսասրահ
  • Լուրեր
  • Կապ
Aregak
  • Մեր մասին
  • ծառայություններ
    • Խորհրդատվություն
    • Ախտորոշում
    • Ցավազրկումը ստոմատոլոգիայում
    • Ներբերանային սկանավորում
    • Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
    • Ատամների սպիտակեցում
    • Լազերային ստոմատոլոգիա
    • Պարոդոնտոլոգիա
    • Թերապևտիկ ծառայություններ
    • Digital Smile Design (DSD)
    • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
    • Վիրաբուժական ստոմատոլոգիա
    • Օրթոդոնտիա
    • Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
    • Մանկական ստոմատոլոգիա
  • Իմպլանտոլոգիա
  • Կոսմետոլոգիա
  • Տեսասրահ
  • Լուրեր
  • Կապ

Ռենտգեն հետազոտություն

Այսօր ժամանակակից ստոմատոլոգիան հնարավոր չէ պատկերացնել առանց ռենտգեն ախտորոշման: Արեգակ
ստոմատոլոգիական կլինիկայում առկա է հինգերորդ սերնդի JMorita համակարգչային տոմոգրաֆիկ սարքավորում:
Օրթոպանտոմագրություն (ատամնածնոտային հատվածի համայնապատկերային ռենտգեն-նկարահանում) ստոմատոլոգիայի ոլորտում մեծ նշանակություն ունեցող ախտորոշիչ ռենտգենոգրաֆիայի տեսակներից է: Բուժման շատ տեսակներ անհնար է սկսել՝ առանց ախտորոշման այս մեթոդի: Դա իրականացվում է հետևյալ կերպ. ճառագայթման աղբյուրը (ռենտգենյան խողովակը) և դրա ընդունիչը (ժապավենը կամ մատրիքսը) պտտվում են հետազոտվող օբյեկտի շուրջ՝ հակառակ ուղղություններով: Օրթոպանտոմագրությունը անհրաժեշտ է՝ ատամների բուժման, պրոթեզավորման, օրթոդոնտային բուժման ժամանակ, իմպլանտոլոգիայում, վիրաբուժությունում, նույնիսկ ռինոլոգիայում, քանի որ սինուսային խոռոչների հետազոտման համար համայնապատկերն անգնահատելի է:
Այսպիսով, համայնապատկերն ատամնածնոտային հատվածի առողջական վիճակի մասին գրեթե ամբողջական պատկեր կարող է տալ, որն անհրաժեշտություն է ստոմատոլոգիական հիվանդությունների որակյալ ախտորոշման համար:

Համակարգչային տոմոգրաֆիա

Ծնոտի համակարգչային տոմոգրաֆիան ռենտգեն-ախտորոշիչ այլ մեթոդների համեմատ անվիճելի առավելություններ ունի, քանի որ եթե ատամաների սովոորական ռենտգենի ժամանակ կարող ենք ստանալ հետազոտվող օբյեկտի միայն մակերեսային պատկերը, ապա համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ սկանավորվում է ամբողջական եռաչափ օբյեկտ: Համակարգչային տոմոգրաֆիան թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում իրականացնել ատամների և սինուսային խոռոչների համակցված հետազոտություն, որոշել ստործնոտային նյարդի տեղայնացումը: Ընդ որում,ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառման հաշվին ճառագայթման չափը բավականին նվազեցված է ինչը թույլ է տալիս տվյալ հետազոտությունը ծառայեցնել ոչ միայն ախտորոշմանը, այլև բուժման որակի հսկողությանը:

Բերանի խոռոչի հետազոտություն

Բերանի խոռոչը կարևոր դեր է խաղում մարդու օրգանիզմում և շրջակա միջավայրի հետ փոխհարաբերություններում:Բերանիխոռոչում գտնվող միկրոօրգանիզմները մի կողմից նպաստում են սննդի մարսողությանը և վիտամինների սինթեզին, մյուս կողմից ատամների հյուսվածքը վնասող նյութեր են արտազատում: 

Պրակտիկ բժիշկը պետք է կատարյալ տիրապետի ստոմատոլոգիական հիվանդությունների հետազոտությունների մեթոդներին,առաջին հերթին, բերանի խոռոչի և ատամների հետազոտություններին:

Կատարված լիարժեք հետազոտությունը հնարավորություն է տալիս որոշել ոչ միայն ախտընթացի տեղակայումն ու բնույթը,այսինքն ախտորոշում կատարել, այլև որոշել հիվանդության հետագա ընթացքը, հավանական ելքը: Հետազոտությունների արդյունքների հիման վրա բժիշկն ընտրում է բուժման մեթոդը, այս կամ այն բուժգործողության ցուցումները և հակացուցումները: 

Կլինիկական ստոմատոլոգիայում բերանի խոռոչի հետազոտության մեթոդները ներառում են հիվանդի հետ անցկացվող հարցումը, բերանի խոռոչի և ատամների զննումը, ինչպես նաև հարծնոտային փափուկ հյուսվածքների հետազոտությունը, զոնդով հետազոտությունը, պերկուսիան և պալպացիան :

Ռենտգենոգրամմայի, էլեկտրոդոնտոմետրիայի, լաբորատոր հետազոտությունների վրա հիմնված մեթոդները համարվում են լրացուցիչ մեթոդներ, քանի որ երբեմն հնարավոր է լինում ախտորոշում կատարել նաև առանց դրանց օգնության:

Լորձաթաղանթի և պերիօդոնտի հիվանդությունների դեպքում կիրառում են հետազոտության հատուկ մեթոդներ:
270-o-15565514156793.png
բարի գալուստ արեգակ ստոմատոլոգիական կլինիկա
495-495-logot-1554894050778.png
  • ՀՏՀ
  • Լուրեր

բոլոր իրավունքները պաշտպանված են