Ծառայություններ

Կոնսուլտացիա
Ախտորոշում
Ռենտգեն հետազոտություն
Բերանի խոռոչի օրգանների հետազոտություն
Ցավազրկումը ստոմատոլոգիայում
Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա
Բերանի խոռոչի անձնական հիգիենա
Հիգիենիկ միջոցներ
Ատամների սպիտակեցում
Պրոֆեսիոնալ սպիտակեցում
Ատամների տնային սպիտակեցում
Պարօդոնտոլոգիա
Գինգիվիտ
Պարօդոնտիտ
Պարօդոնտոզ
Լնդերի բուժում
Թերապևտիկ ստոմատոլոգիա
Կարիես
Պուլպիտ
Պերիոդոնտիտ
էնդոդոնտիա
Լորձաթաղանթի հիվանդություններ
Ատամների վերականգնում
Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
Վինիրներ
Լյումինիրներ
Կերամիկական ներդիր
Ներարմատային ներդիր
Շարժական պրոթեզներ
Մասնակի շարժական պրոթեզներ
Ֆունկցիոնալ դիագնոստիկա
Ատամնապսակներ
Վիրաբուժական ստոմատոլոգիա
Ատամների հեռացում
Իմաստության ատամների հեռացում
Ատամնապահպանողական վիրահատություններ
Օրթոդոնտիա
Ատամների բրեկետներ
Կծվածքի շտկում
Ատամների մետաղական բրեկետներ
Ատամների կերամիկական բրեկետներ
Ատամների շափյուղյա (սապֆիրե) բրեկետներ
Ատամների incognito/անտեսանելի բրեկետներ
Ատամների Damon բրեկետներ
Իմպլանտոլոգիա
Ատամների իմպլանտացիա
Իմպլանտոլոգիայի մեթոդները
Պրոթեզավորում իմպլանտների վրա
Հոդվածներ և տեսանյութեր իմպլանտացիայի մասին
Մանկական ստոմատոլոգիա
Կաթնատամների բուժում և հիգիենա
Հղիների պրոֆիլակտիկա և բուժում

Պրոթեզավորում իմպլանտների վրա

Ատամնային իմպլանտների տեղադրումը բարձրացնում է կյանքի որակը:
-    Իմպլանտատներն օգնում են կանխարգելել բացակայող ատամի տեղում ոսկրային հյուսվածքի ներծծումը
-    Իմպլանտատների օգնությամբ նորից կարող եք նորմալ կծել և ծամել
-    Իմպլանտատների օգնությամբ նորից կարող եք ճաշակել ձեր սիրած ուտեստները
-    Իմպլանտատները կանխարգելում են մյուս ատամների շարժվելը
-    Իմպլանտատների օգնությամբ կարող եք ապրել լիարժեք կյանքով:

Իմպլանտատային պրոթեզավորումը ժամանակակից մեթոդ է, ատամները վերականգնելու եղանակ: Իմպլանտատներով պրոթեզավորումը հնարավորություն է տալիս ոչ միայն հիանալի էսթետիկական արդյունք ստանալ, այլև լիովին վերականգնել ծամողական ֆունկցիան: Իմպլանտատը միակ պրոթեզն է, որը մարդուն ծառայում է նորմալ ատամի պես և կարող է դիմանալ ծամողական նշանակալի ծանրաբեռնվածությանը:  

Ինչ առավելությունների մասին կարող ենք նախևառաջ խոսել իմպլանտների վրա պրոթեզավորման դեպքում.
Առաջինը, իմպլանտացիայի դեպքում հնարավորություն է ստեղծվում վերականգնել ատամնաշարի թերությունները  (բացակայող ատամը(ները), առանց հարևան ատամների մշակման:
Երկրորդը, իմպլանտատի օգնությամբ կարելի է վերացնել ցանկացած տեղակայման արատը:
Երրորդը, միայն իմպլանտատը կարող է կանխարգելել ոսկրային հյուսվածքի ներծծումը այն հատվածում, որտեղ ատամ(ներ) չկան: Դա կատարվում է ոսկրային հյուսվածքն իմպլանտով ծանրաբեռնելու շնորհիվ, որը չի թողնում, որ ատամի բացակայության պատճառով ոսկորն ատրոֆիայի ենթարկվի:
Ատամի բացակայության առաջին տարում ոսկրային հյուսվածքի մինչև 25%  կորուստ է գրանցվում, հետագա 3-4 տարիների ընթացքում այն կարող է հասնել մինչև 50%-ի, որն, այնուհետև, կծվածքի փոփոխության և հարևան ատամների դիրքի խախտման է հանգեցնում: Բացի իմպլանտից ուրիշ ոչ մի այլ մեթոդ չի կարող ոսկրային հյուսվածքի նման ծանրաբեռնվածություն ապահովել:
Չորրորդը, իմպլանտատն ինքնուրույն կոնստրուկցիա է, որը որպես հիմք հարևան ատամների կարիքը չունի, որը հնարավորություն է տալիս միանգամից մի քանի խնդիր հարթել, որոնցից մեկն ատամները լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ազատելն է սնունդը ծամելիս:
Այն նաև ծամելու պրոցեսն է լավացնում, հետևաբար, նպաստում է ստամոքս-աղիքային աշխատանքի կարգավորմանը: Իմպլանտների վրա պրոթեզների <ծառայողական> ժամկետն ավելի երկար է, քան սովորական պրոթեզներինը (եթե բժշկի հանձնարարականները կատարվում են և խնամքը պահպանվում է): Բացի դրանից, որոշ իրավիճակում հնարավոր է միայն իմպլանտացիա կատարել, որովհետև պրոթեզավորման սովորական մեթոդներով հնարավոր չէ հարթել խնդիրը:
Անհրաժեշտության դեպքում ծնոտի մեջ տեղադրվում է մի քանի իմպլանտ (սովորաբար բավարար է լինում 4-6-ը), որոնց վրա էլ ամրացվում է պրոթեզը (անշարժ կամ շարժական): Իմպլանտը մեկուկես անգամ ավելի է դիմանում ծանրաբեռնվածությանը, քան սովորական ատամը:
Իմպլանտի վրա պրոթեզավորմանը դիմում են այն դեպքում, երբ պացիենտի բերանի խոռոչում կամ ընդհանրապես ատամներ չկան, կամ էլ կան, բայց անբավարար են հուսալի ֆիքսացիայի համար, կամ էլ պահպանված ատամներն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ օգտագործել: Ատամնաշարի լրիվ բացակայության դեպքում խնդիրը կարգավորվում է անշարժ պրոթեզավորման մեթոդով:

Նման պրոթեզավորում կատարվում է մի քանի առանձին տեղադրված իմպլանտների օգնությամբ: Կա նաև պայմանական-անշարժ պրոթեզավորման մեթոդը, որի դեպքում կոնստրուկցիան ամրացվում է 2-4 իմպլանտի վրա (ծայրահեղ դեպքում`6-8): Այն կիրառվում է լրիվ անատամության դեպքում: Մեթոդը հնարավորություն է տալիս լիովին հարթել պացիենտի խոսակցական խնդիրը, վերականգնել ծամողական գործառույթը, խուսափել փսխումային ռեֆլեքսից (բերանի խոռոչում պրոթեզի փոքր մակերեսի շնորհիվ):
Կիրառվում է նաև իմպլանտի վրա համակցված պրոթեզավորումը (երբ իմպլանտի տեղադրման համար տեղը բավարար չէ պրոգենիկ կծվածքի պատճառով): Այս դեպքում, պրոթեզավորման ժամանակ որպես հիմք կարող են ծառայել և իմպլանտները, և պահպանված առողջ ատամները, ինչպես նաև դրանց զուգակցումը:
Ինչպիսին է  իմպլանտի վրա պատրաստված պրոթեզը
Պրոթեզը բաղկացած է երեք մասից.
-    բացակայող ատամի ոսկրային օթյակի մեջ սերտաճած տիտանե իմպլանտ.
-    իմպլանտատի տիտանե գլխիկ, աբատմենտ, որը ներպտուտակվում է իմպլանտատին և այն հիմքն է, որի վրա տեղադրվելու է ատամնապսակը.
-    արհեստական ատամնապսակ, որը լիովին նման է իսկական ատամին գույնով ու ձևով:
Իմպլանտի վրա պրոթեզավորումը թույլ է տալիս փոխարինել առանձին ատամներին կամ ատամնաշարին (այդ թվում, լրիվ ատամնաշարի բացակայությունը): Կիրառվում են մետաղե, մետաղակերամիկական, կերամիկական և կոմպոզիտ նյութերից պատրաստված պրոթեզները:
Իմպլանտների վրա պրոթեզավորման դեպքում հաշվի են առնվում ոչ միայն ֆունկցիոնալ պրոթեզին ներկայացվող պահանջները, այլև արտաքին` էսթետիկական կողմը: Իմպլանտի ծառայելու ժամկետը կազմում է 20-25 տարի, իսկ պատրաստման համար պահանջվում է 4-6 ամիս:

Դուք կարող եք պահպանել ձեր գեղեցիկ ժպիտը և ինքնավստահությունը: Մի մոռացեք այն, որ եթե նույնիսկ ծնոտի ոսկրի ծավալը չի բավականացնում, միևնույնն է, Ձեզ կօգնի իմպլանտացիան, ի տարբերություն սովորական պրոթեզավորման: Մի քանի լրացուցիչ նախապատրաստական վիրահատությունները կնպաստեն իմպլանտացիայի լավագույն արդյունքին:  Այդ վիրահատություններից են` ուղղորդված ոսկրային ռեգեներացիան, ոսկրային հյուսվածքի փոխպատվաստումը և բաց կամ փակ սինուս-լիֆթինգը:

<Արեգակ> ստոմատոլոգիական կլինիկայում օգտագործում են
MIS իմպլանտատները
MIS` <Medical Implant System> (Բժշկական իմպլանտոլոգիական համակարգեր) ընկերությունը գտնվում է Իսրայելում և մասնագիտացել է իմպլանտոլոգիական համակարգերի արտադրության մեջ:
Շնորհիվ կատարելության, <Medical Implant System>-ի արտադրած իմպլանտոլոգիական համակարգերը գործնականում անմիջապես մեծ հեղինակություն են ձեռք բերել  այնպիսի առաջատար երկրների ստոմատոլոգների և իմպլանտոլոգների շրջանում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան, Անգլիան, ինչպես նաև Հարավ-արևելյան և Կենտրոնական Ասիայի երկրները:

MIS իմպլանտատների լայն սպեկտրը հնարավորություն է տալիս լուծել տարբեր կլինիկական խնդիրներ: MIS բոլոր իմպլանտատները համապատասխանում են միջազգային բարձրագույն չափորոշիչներին և ունեն ISO, FDA, CE հավաստագրերը: Դրանք պատրաստված են կենսահամատեղելի բժշկական տիտանից, որոնց մակերեսի կրկնակի մշակման շնորհիվ հնարավոր է լինում ստանալ բնական էմալի ցանկացած երանգ և լիարժեք վերականգնել ատամը:
MIS ընկերությունն իր հետ համագործակցող կլինիկաներին է առաջարկում  իր արտադրած իմպլանտոլոգիական համակարգերի հետ աշխատելու գործիքներ, տեխնիկական սարքավորումներ, որոնք մշակված և պատրաստված են գիտության վերջին տեխնոլոգիական նվաճումներին համապատասխան: ժամանակակից սարքավորումներով պատրաստված իմպլանտները տարբեր ձևեր ու չափեր ունեն, կատարելապես համապատասխանում են նվազագույն ծնոտային ոսկրային ծավալ ունեցող մարդկանց: Ստոմատոլոգ-իմպլանտոլոգները նախապատվությունը տալիս են MIS  համակարգին, քանի որ այն նշանակալիորեն թեթևացնում է աշխատանքը և հնարավորություն է տալիս առավելագույն արդյունքներ ստանալ: Պացիենտները նույնպես շատ գոհ են և համակարգի իմպլանտատներից, և դրանց հետ կատարվող աշխատանքային ընթացքից: