• Գլխավոր Էջ
  • Մեր մասին
  • ծառայություններ
    • Խորհրդատվություն
    • Ախտորոշում
    • Ցավազրկումը ստոմատոլոգիայում
    • Ներբերանային սկանավորում
    • Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
    • Ատամների սպիտակեցում
    • Լազերային ստոմատոլոգիա
    • Պարոդոնտոլոգիա
    • Թերապևտիկ ծառայություններ
    • Digital Smile Design (DSD)
    • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
    • Վիրաբուժական ստոմատոլոգիա
    • Օրթոդոնտիա
    • Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
    • Մանկական ստոմատոլոգիա
  • Իմպլանտոլոգիա
  • Կոսմետոլոգիա
  • Տեսասրահ
  • Լուրեր
  • Կապ
Aregak
  • Մեր մասին
  • ծառայություններ
    • Խորհրդատվություն
    • Ախտորոշում
    • Ցավազրկումը ստոմատոլոգիայում
    • Ներբերանային սկանավորում
    • Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
    • Ատամների սպիտակեցում
    • Լազերային ստոմատոլոգիա
    • Պարոդոնտոլոգիա
    • Թերապևտիկ ծառայություններ
    • Digital Smile Design (DSD)
    • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
    • Վիրաբուժական ստոմատոլոգիա
    • Օրթոդոնտիա
    • Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
    • Մանկական ստոմատոլոգիա
  • Իմպլանտոլոգիա
  • Կոսմետոլոգիա
  • Տեսասրահ
  • Լուրեր
  • Կապ

Համակարգչային (3D) տոմոգրաֆիայի դերը ստոմատոլոգիայում


Համակարգչային Տոմոգրաֆիայի դերը ժամանակակից ստոմատոլոգիայում

 

Ստոմատոլոգիայում հետազոտության այս տեսակը ոսկե չափանիշ է: Համակարգչային տոմոգրաֆիան օգտագործում են բոլոր բժիշկները՝   ցանկացած ոլորտի, ցանկացած մասնագիտության:
«Արեգակ»  ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկները, ի թիվ այլոց, իրականացնում են ախտորոշում և բուժում նաև պրակտիկայում հանդիպող հազվադեպ ու առավել բարդ դեպքերում:

 

3D տոմոգրաֆիան մեծ նշանակություն ունի իմպլանտոլոգիայում, պարոդոնտոլոգիայում և էնդոդոնտիայում: Այս հետազոտության շնորհիվ բժիշկը կարող է տեսնել ստոմատոլոգիական բնույթի մի շարք խնդիրներ, ինպես նաև տվյալ պացիենտին բնորոշ անատոմիական առանձնահատկությունները. ատամի կառուցվածքը, ոսկրային հյուսվածքը, հայմորյան ծոցերը և այլն:
 

Թերապևտ-ստոմատոլոգի համար, նախքան բուժում սկսելը, շատ կարևոր է իմանալ, թե տվյալ պացիենտի մոտ քանի արմատախողովակից է կազմված ատամը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կատարի ճիշտ մշակում և հերմետիկ փակում: Ոսկրային հյուսվածքի ծավալի և կազմի մասին 3D տոմոգրաֆիայի օգնությամբ ստացած տեղեկատվությունը ատամների իմպլանտացիայի ժամանակ բժիշկին հնարավորություն է ընձեռում իմպլանտը ճիշտ տեղադրել:

Շատերին կհետաքրքրի այն հարցը, թե մարդու առողջության համար որքանով է անվտանգ համակարգչային տոմոգրաֆիան: Վստահորեն կարելի է ասել, որ հետազոտության այս տեսակը լիովին անվտանգ է, քանի որ կիրառվող չափաբաժինը չնչին է:

  

Այս տեսակի հետազոտությունը պաշտոնապես թույլատրվում է հղիներին, կերակրող մայրերին, փոքր տարիքի երեխաներին և մեծահասակ պացիենտներին: Հետազոտությունը օրվա ընթացքում կարող ենք անել մինչև 3 անգամ, և անգամ այս քանակի դեպքում մենք վնաս չենք հասցնում պացիենտի առողջությանը:

 

Եվ այսպես, համակարգչային դենտալ տոմոգրաֆիան անհրաժեշտ է պացիենտի մոտ արդեն առկա խնդիրների ավելի հստակ ախտորոշման համար, համապատասխան օգնություն ցույց տալու և հետագայում ճիշտ բուժում նշանակելու համար:

03.12.2018

Uncategorised

270-o-15565514156793.png
բարի գալուստ արեգակ ստոմատոլոգիական կլինիկա
495-495-logot-1554894050778.png
  • ՀՏՀ
  • Լուրեր

բոլոր իրավունքները պաշտպանված են