Համակարգչային (3D) տոմոգրաֆիայի դերը ստոմատոլոգիայում

Համակարգչային (3D) տոմոգրաֆիայի դերը ստոմատոլոգիայում


 

Համակարգչային (3D) տոմոգրաֆիայի դերը ստոմատոլոգիայում. aregak.com

Ստոմատոլոգիայում հետազոտության այս տեսակը ոսկե չափանիշ է: Համակարգչային տոմոգրաֆիան օգտագործում են բոլոր բժիշկները՝    ցանկացած ոլորտի, ցանկացած մասնագիտության:«Արեգակ»  ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկները, ի թիվ այլոց, իրականացնում են ախտորոշում և բուժում նաև պրակտիկայում հանդիպող հազվադեպ ու առավել բարդ դեպքերում:

 

3D տոմոգրաֆիան մեծ նշանակություն ունի իմպլանտոլոգիայում, պարոդոնտոլոգիայում և էնդոդոնտիայում: Այս հետազոտության շնորհիվ բժիշկը կարող է տեսնել ստոմատոլոգիական բնույթի մի շարք խնդիրներ, ինպես նաև տվյալ պացիենտին բնորոշ անատոմիական առանձնահատկությունները. ատամի կառուցվածքը, ոսկրային հյուսվածքը, հայմորյան ծոցերը և այլն:


 

Թերապևտ-ստոմատոլոգի համար, նախքան բուժում սկսելը, շատ կարևոր է իմանալ, թե տվյալ պացիենտի մոտ քանի արմատախողովակից է կազմված ատամը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կատարի ճիշտ մշակում և հերմետիկ փակում: Ոսկրային հյուսվածքի ծավալի և կազմի մասին 3D տոմոգրաֆիայի օգնությամբ ստացած տեղեկատվությունը ատամների իմպլանտացիայի ժամանակ բժիշկին հնարավորություն է ընձեռում իմպլանտը ճիշտ տեղադրել:

Շատերին կհետաքրքրի այն հարցը, թե մարդու առողջության համար որքանով է անվտանգ համակարգչային տոմոգրաֆիան: Վստահորեն կարելի է ասել, որ հետազոտության այս տեսակը լիովին անվտանգ է, քանի որ կիրառվող չափաբաժինը չնչին է:


 



 

Այս տեսակի հետազոտությունը պաշտոնապես թույլատրվում է հղիներին, կերակրող մայրերին, փոքր տարիքի երեխաներին և մեծահասակ պացիենտներին: Հետազոտությունը օրվա ընթացքում կարող ենք անել մինչև 3 անգամ, և անգամ այս քանակի դեպքում մենք վնաս չենք հասցնում պացիենտի առողջությանը:


 

Եվ այսպես, համակարգչային դենտալ տոմոգրաֆիան անհրաժեշտ է պացիենտի մոտ արդեն առկա խնդիրների ավելի հստակ ախտորոշման համար, համապատասխան օգնություն ցույց տալու և հետագայում ճիշտ բուժում նշանակելու համար:

03.12.2018

Uncategorised