Լազերային ստոմատոլոգիան Հայաստանում

Լազերային ստոմատոլոգիան Հայաստանում


 

Արդեն Հայաստանում՝ «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում գործում է Waterlase iPlus նորագույն լազերը: Ոչ շատ վաղուց ստոմատոլոգի աշխատասենյակն առանց շաղափի բզզոցի անհնար էր պատկերացնել: Պացիենտին ազատել այնպիսի տհաճություններից, ինչպիսիք են վիբրացիան և շաղափով ատամի տաքացման պատճառով առաջացած բնորոշ հոտը, մասնագետն ի զորու չէր:

Այսօր կա այլընտրանքային տարբերակ: Լազերով ատամների բուժումը նոր ուղղություն է ստոմատոլոգիայում: 

Waterlase iPlus-ը

 հինգերորդ սերնդի ստոմատոլոգիական լազեր է պինդ և փափուկ հյուսվածքների վրա աշխատելու համար (ԱՄՆ):

Օգտագործելով Biolase նորագույն տեխնոլոգիաները՝ հնարավոր է ստանալ անհրաժեշտ արդյունքներ՝ բարձր արագությամբ և առավելագույն հարմարավետությամբ ինչպես մասնագետի, այնպես էլ այցելուի համար: Այն նմանատիպ լազերային համակաարգերց երկու անգամ արագ է, և առավել արդյունավետ, անվտանգ ու հարմարավետ ավանդական ատամնաբուժական գործիքներից:

 

Waterlase iPlus համակարգն արժանիորեն կգնահատեն ինչպես մեծերը, այնպես էլ երեխաները: Երեխաները վախենում են շաղափի բնորոշ հոտից ու ձայնից, իսկ ավելի շատ նրանք վախենում են ցավազրկող ներարկումներից: Լազերով բուժման ժամանակ ներարկումների անհրաժեշտություն չկա, չկա նաև սարսափելի շաղափը:

Լազերի կիրառման շնորհիվ բուժումն առանց շփման է, ինչը բացառում է հեպատիտով և ՁԻԱՀ-ով վարակվելու հավանականությունը, ինչպես նաև գրեթե անձայն ու անցավ է: Լազերի միջոցով իրականացվող իմպլանտացիան ավելի քիչ վնասվածքային է (առանց արյան և կարերի), ավելի ապահով (օտար միկրոմասնիկների հայտնվելու հնարավորությունը բացառվում է՝ ի տարբերություն ավանդական մեթոդների) և արագացնում է այցելուի մոտ վերականգնման գործընթացը: Պինդ հյուսվածքների վրա վիրահատությունները նույն արագությամբ են կատարվում, ինչ բորի կիրառման դեպքում, բայց այս տարբերակում միկրոճաքեր չեն առաջանում:

Լազերային տեխնոլոգիաները կիրառվում են ո՛չ միայն վիրաբուժական ստոմատոլոգիակում: 20 տարեկանից բարձր երիտասարդների 80%-ը ծանոթ է վտանգավոր մանրէների կուտակմամբ և փափուկ հյուսվածքների բորբոքումներով պայմանավորված տհաճ ախտանշաններին: Waterlase iPlus միջոցով պարադոնտոլոգիական հիվանդությունների դեմ հեշտ է պայքարել: Բուժումն անց է կացվում երկու փուլով. սկզբում այցելուի լնդի վրա բնական բուսական դեղ է քսվում, այնուհետև մշակված լնդի վրա ուղղում է լազերային ճառագայթը, ինչի ազդեցությամբ հյուսվածքներում ախտաբանական բջիջները, հիվանդածին մանրէները և բորբոքված հյուսվածքները հեռացնող ռեակցիաներ են տեղի ունենում:

Պինդ հյուսվածքների մշակումը
 

  • Բերանի խոռոչի նախապատրաստում. I, II, III, IV, и V դասերի խոռոչների պրեպարացում առանց միկրոճեղքերի առաջացման՝ պահպանելով ատամի կառուցվածքը:
  • Կարիեսի հեռացում. ընտրողաբար հեռացվում է կարիոզային հյուսվածքը՝ առանց առողջ դենտինն ու էմալը վնասելու:
  • Թթու. թույլ է տալիս կատարյալ մաքուր եռաչափ մակերևույթ ստանալ: Լազերով մշակված ատամի հյուսվածքը հիանալի նախապատրաստված է բոնդինգի համար:

Փափուկ հյուսվածքների մշակումը
 



Լավագույն ցուցանիշներ իմպուլսների տևողության մեծացման հաշվին:

  • Գինգիվոպլաստիկա. փոխում է մարգինալ լնդի ձևը՝ գեղեցիկ ժպիտ ձևավորելու համար:
  • Ֆրենէկտոմիա. արագ և հեշտ հեռացնում է լեզվի, վերին և ստորին շրթունքի թերությունները:
  • Լնդի հյուսվածքների մշակում. գեղեցիկ «հարդարման գծեր» են անցկացվում՝ առանց ժամանակի ծախսի և դժվարության:
  • Ֆիբրոմի հեռացում՝ առանց կար դնելու. մաքուր մակերևույթ՝ այցելուին նվազագույն անհանգստություն պատճառելով:
  • Բիոպսիա. բիոպսիայի մաքուր, ստերիլ գործընթաց:
  • Հեմոստազ. փափուկ հյուսվածքների վրա անարյուն վիրաբուժական վիրահատություններ, հյուսվածքների լավացված կոագուլյացիա:
  • Աֆթոզային խոցերի բուժում. պաշարում է նյարդային վերջույթները, ինչը զգալիորեն նվազեցնում է այցելուի ցավային զգացողությունները:

Պարոդոնտոլոգիա

  • Արագ, առանց արյունահոսությունների և կարերի ՝նվազեցնում է պարոդոնտալ գրպանների խորությունը

Էնդոդոնտային գործընթացներ

  • Ուղիների լայնացում և ստերիլացում.

Վիրաբուժական գործընթացներ

  • Իմպլանտների բացում:

Սինուս հարթեցում

  • Ոսկրային հյուսվածքի տրանսպլանտանտի պատնեշ:

03.12.2018

Uncategorised