Ի՞նչ է նշանակում լեզվի վրա առկա փառը

Ի՞նչ է նշանակում լեզվի վրա առկա փառը


 

Լեզուն մկանային օրգան է ծածկված լորձափաղանթով, որի կառուցվածքից է կախված կուտակվող մանրէների քանակը: Հենց այդ մանրէներն են հանդիսանում լեզվի վրա փառի և բերանից տհաճ հոտի առաջացման պատճառը: Լեզվի առջևի հատվածի փառը ավելի քիչ է՝ այն մաքրվում է բերանի խոռոչում շարժման ընթացքում: Իսկ հետևի հատվածը կպնում է միայն փափուկ քիմքին: Ամենաշատ մանրէները կուտակվում են լեզվի հենց այդ հատվածում: Այդ իսկ պատճառով լեզվի արմատի վրա կուտակված փառը ավելի հաստ է:

Ալկոհոլի չարաշահումը, ծխելը, սխալ սննդակարգը, ինֆեկցիաները, քրոնիկ հիվանդությունները ստեղծում են իդեալական միջավայր մանրէների զարգացման համար: Եթե փառը բարակ է, սպիտակ և քիչ, ապա դա պատճառ չէ անհանգստանալու համար:Նորմա է համարվում, եթե լեզվի վրա փառը սպիտակ է, առանց հոտի և հնարավոր է տեսնել լեզվի գույնը: Բայց եթե լեզուն պատված է խիտ փառով, անհրաժեշտ է դիմել բժիշկի օգնությանը: Հարկավոր է վերացնել փառը առաջացնող պատճառը և պահպանել բերանի խոռոչի ճիշտ հիգիենան: Դրա դիմաց դուք կստանաք լավ ինքնազգացողություն և վստահություն շփման մեջ:Եղեք առողջ և ժպտացեք~

03.12.2018

Uncategorised