Իմպլանտոլոգիան ստոմատոլոգիայի ամենզարգացած ուղղություններից է

Իմպլանտոլոգիան ստոմատոլոգիայի ամենզարգացած ուղղություններից է


 

Medical Implant System Armenia (MIS) ընկերությունը` «Արեգակ» ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնի հետ համագործակցությամբ, ապրիլի 19-ին և 20-ին ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍ հյուրանոցում կազմակերպել էր կոնֆերանս և սեմինար, որին մասնակցում էին Հայաստանի լավագույն ստոմատոլոգներն ու իմպլանտոլոգները: Զեկուցող բանախոսներն էին Արևմտյան Գալիլեայի պետական հիվանդանոցի Բերանի խոռոչի բժշկության կլինիկայի ղեկավար բժիշկ-ստոմատոլոգ, բ. գ. դ. Գրանոթ Իգալը, Հայֆայի «Ռամբամ» բժշկական կենտրոնի պարօդոնտոլոգիայի բաժանմունքի գլխավոր բժիշկ, բժիշկ-ստոմատոլոգ, պարօդոնտոլոգ Յանիվ Մայերը, MIS ընկերության ներկայացուցիչներ Լիրոն Մոշեն և Ալեքս Ռայչուկը:


Ստոմատոլոգիայի արդի խնդիրների և առաջիկա անելիքների մասին խոսեցինք կոնֆերանսի բանախոս Հայֆայի «Ռամբամ» բժշկական կենտրոնի պարօդոնտոլոգիայի բաժանմունքի գլխավոր բժիշկ, բժիշկ-ստոմատոլոգ, պարօդոնտոլոգ Յանիվ:

Պարօդոնտոլոգ Յանիվ Մայեր



–   Պարոն Մայեր, ի՞նչ խնդիրներ ունի ժամանակակից ստոմատոլոգիան ամբողջ աշխարհում և ի՞նչ եք ներկայացնելու այսօր հայաստանյան ստոմատոլոգ-իմպլանտոլոգներին:

–   Ստոմատոլոգիայի մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում իմպլանտոլոգիան, որի միջոցով էլ այսօր շատ խնդիրներ լուծելի են դարձել: Դրա շնորհիվ այսօր բազմաթիվ խնդրահարույց հիվանդություններ չեն դիտվում որպես հակացուցում իմպլանտացիայի կազմակերպման համար: Մենք մշտապես արդյունք ենք պահանջում, շատ կարևոր է էսթետիկ տեսքը: Մենք ներկայացնում ենք այն ծառայությունը, որը հնարավորություն կտա բժիշկներին ստանալ մաքսիմալ արդյունք: Արդյունքը պետք է լինի գեղեցիկ և որակյալ:Հայֆայի «Ռամբամ» բժշկական կենտրոնի պարօդոնտոլոգիայի բաժանմունքի գլխավոր բժիշկ,  բժիշկ-ստոմատոլոգ, պարօդոնտոլոգ  Յանիվ Մայեր

–   Ինչպիսի՞ն են ձեռքբերումներն այս ոլորտում հատկապես վերջին տարիներին:

–   Ժամանակակից իմպլանտոլոգիայում ամենակարևոր ձեռքբերումնեից է` առանց հիվանդին ամիսներ շարունակ սպասեցնելու տեղադրել իմպլանտն անմիջապես: Այս ոլորտում ամեն ինչ օրօրի է զարգանում, շշմեցուցիչ արագությամբ: Վառ օրինակը MIS ընկերությունն է, որը հիմնադրվել է 1995-ին: Այն մի փոքրիկ կազմակերպություն էր, իսկ այսօր հսկայական դեր ունի իմպլանտոլոգիայում, տարեկան վաճառում է շուրջ 1 միլիոն իմպլանտ ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր ոլորտի զարգացում տեղի է ունենում հիվանդի ցանկությամբ, եթե չասենք` պահանջով: Մարդիկ ուզում են որակյալ իմպլանտներ` ունենալու գեղեցիկ ատամնաշար:

 

 


–   Ի՞նչ ակնկալիք կա կոնֆերանսից:

–   Շատ կարևոր է արտասահմանյան գործընկերների հետ հանդիպումը: Ի սկզբանե նպատակը փորձի փոխանակումն է: Հայաստանին և Իսրայելին շատ բան է կապում դեռ հնագույն պատմությունից: Կարծում եմ` մեր շփումը մեծ հնարավորություն կտա թե´ մասնագիտական աճի, թե´ պարզապես մարդկային փոխհարաբերությունների հարցում:

–   Ի՞նչ է իրենից ներկայացնում MIS ընկերության C1 իմպլանտը:

–   Իմպլանտի ոլորտի ձեռքբերումներից է, ունի կոնաձև կառուցվածք, որն ավելի ամուր է նստում ոսկրի խոռոչում` չթողնելով ազատ տարածություն: Շատ պարզ է օգտագործման համար և բարդություններ չի առաջացնում::

 

ԵրՊԲՀ Վիրաբուժական և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Լալայան

Կոնֆերանիսն ներկա էր ԵրՊԲՀ Վիրաբուժական և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Լալայանը, ում հետ զրուցեցինք թեմային հարող մի շարք խնդիրների մասին:

–   Պարոն Լալայան, ի՞նչ խնդիրներ ունի ժամանակակից իմպլանտոլոգիան Հայաստանում:

–   Խնդիրներ իսկապես կան: Հայաստանում կան շատ լավ մասնագետներ, ովքեր աշխատում են ժամանակակից սկզբունքներով, լավ տեխնիկայով: Ոլորտի գլխավոր խնդիրը մնում է պայմանագրի բացակայությունը բժշկի և հիվանդի միջև: Չի բացառվում, որ իմպլանտը կարող է բարդություններ առաջացնել, հակացուցված է մի շարք հիվանդությունների դեպքում: Պայմանագրի առկայությունը միանշանակ կկարգավորի մի շարք վիճահարույց խնդիրներ:

–   Դուք նշեցիք, որ մենք հիանալի մասնագետներ ունենք իմպլանտոլոգիայի ոլորտում, դա խոսո՞ւմ է այն մասին, որ ամբողջ աշխարհին զուգընթաց Հայաստանում ևս զարգանում է բժկության այս ճյուղը:

–   Իհարկե: Իմպլանտոլոգիան զարգանում է շատ արագ քայլերով: Միայն տեսնել է պետք, թե ինչպես են մեր մասնագետներին դիմավորում արտերկրում, ինչպես են գնահատում: Մոսկվայում հայ ստոմատոլոգներին լավագույն են համարում:

 



–   Իսկ գիտական ստամոտոլոգիան զարգացման ո՞ր փուլում է:

–   Զարգանում է մեծ քայլերով: Պարբերաբար ներկայացվում են նոր սերնդի բոլորովին նոր իմպլանտներ: Հիմա նույնիսկ նանոտեխնոլոգիական իմպլանտներ կան:

–   Եզրափակելով զրույցը` ի՞նչ խորհուրդ կտայիք իմպլանտոլոգներին:

–   Խորհուրդ կտայի ի սկզբանե դառնալ ստոմատոլոգ, լինել վիրաբույժ-ստոմատոլոգ, հետո միայն խորանալ իմպլանտոլոգիայի բնագավառում: Կոնֆերանսի ժամանակ մենք արդեն լսեցինք, թե ինչ հակացուցումներ կարող են լինել, ինչ բարդություններ կարող են առաջանալ, ուստի պետք է այդ ամենին տեղկացված լինել, ուսումնասիրել, որպեսզի հետագայում, որպես իմպլանտոլոգ, կարողանան ճիշտ և համակարգված աշխատել:

Մեր զրուցակիցն է Երևան քաղաքի գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը:

րևան քաղաքի գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայան

 Պարոն Եսայան, ի՞նչ խնդիրներ եք տեսնում ստոմատոլոգիայի բնագավառում այսօր,և ինչպիսի՞ն է իմպլանտոլոգիայի զարգացումը Հայաստանում:

–   Իմպլանտոլոգիան այսօր ստոմատոլոգիայի ամենազարգացած ճյուղերից է: Ողջունելի է, որ մեծ թվով գիտական աշխատանքներ են ներկայացվել, ինչը խոսում է Հայաստանում այս ոլորտի զարգացման մասին: Ամբողջ աշխարհում իմպլանտոլոգիայի խնդիրները գրեթե նույնն են: Դրանք իմպլանտների տեղադրումից հետո առաջացած բարդություններն են, իմպլանտների անկայունությունը և այլն:

–   Ի՞նչ անելիքներ կան իմպլանտոլոգիայում:

–   Այսօր ով քնից արթնանում է, որոշում է իմպլանտոլոգ դառնալ: Այս խնդիրը պետք է մեկընդմիշտ կարգավորվի: Մինչ ստոմատոլոգ, իմպլանտոլոգ դառնալը կան շատ փուլեր, որոնցով պետք է անցնել: Պետք է համապատասխան կրթություն ստանալ, համապատասխան վերապատրաստումներ անցնել: Կան նկուղներում աշխատող բժիշկներ, որոնց աշխատանքը պետք է ոչ թե արգելել, այլ նպաստել, որ նրանք նույնպես կատարելագործվեն որպես մասնգետներ:

 

ՆԱԻՐԻ բժշկական կենտրոնի ստոմատոլոգ բ.գ.թ. Էդուարդ Թոխունց

Կոնֆերանսին ներկա էր նաև ՆԱԻՐԻ բժշկական կենտրոնի ստոմատոլոգ բ.գ.թ. Էդուարդ Թոխունցը:

–   Ծանո՞թ եք  MIS Armenia ընկերության գործունեությանը:

–    MIS ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ երկար ժամանակ է համագործակցում ենք, համարում եմ լավագույն ընկերություններից, որը երբեք խնդիրներ չի ունեցել ո´չ գործիքների, ո´չ ներկայացվող ապրանքի: Եթե ապրանքատեսակը ընդհատումներով է ներկրվում շուկա, դժվարություններ է առաջացնում բժշկի համար, նման խնդիրներ չկան MIS ընկերության հետ համագործակցելիս:

–   Ի՞նչ եք ակնկալում այս կոնֆերանսից:

–   Այսօր ներկայացվելու է ընկերության արտադրած նոր իմպլանտը ` C1, որը նորույթ է շուկայում, ուզում եմ ավելի մանրամասն տեղեկանալ այս իմպլանտի մասին: Կոնֆերանսը նաև փորձի փոխանակում է մեր արտասահմանյան գրծընկերների հետ:

–   Ի՞նչ ձեռքբերումներ եք նկատում իմպլանտոլոգիայի բնագավառում վերջին մի քանի տարիների ընթացքում:

–   Մասնագետների կողմից կարծիք կար, որ հախուռն ու չհամակարգված սկսեց զարգանալ այս բնագավառը, բայց դա որքան էլ վատ է հնչում, ունի նաև իր դրական կողմը. սխալների վրա ստիպված եղանք արագ սովորել, իսկ նման միջոցառումները, փորձի փոխանակումն օգնում են ոլորտն արագ կարգավորվելուն։ Բժիշկները, ովքեր լրջորեն զբաղվեցին իմպլանտոլոգիայով, մեծ հաջողություններ գրանցեցին:

–   Շատ հաճախ հիվանդները նախընտրում են բուժում ստանալ արտասահմանում, ստոմատոլոգիայի բնագավառում առկա՞ է այդ տենդենցը:

–   Վստահ եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր կնախընտրեն արտասահմանյան բժշկությունը: Միակ առավելությունը, որ ունեն արտասահմանյան բժիշկները, իրենց համակարգված աշխատանքն է: Տարբերությունը ինքնագործունեության բացառությունն է` nրանք աշխատում են բացառապես համաձայն արձանագրությունների:

Կոնֆերանսի նպատակների մասին զրուցեցինք MIS ընկերության Հայաստանյան ներկայացուցչության աշխատակցի հետ:

 

MIS ընկերության Հայաստանյան ներկայացուցչության աշխատակից

–   Ի՞նչ նպատակ է հետապնդում կոնֆերանսը:

–   Կոնֆերանսը կազմակերպվել է համաշխարհային համբավ ունեցող MIS ընկերության հայաստանյան ներկայացուցչության, «Արեգակ» ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնի կողմից: Այսպիսի միջոցառումներ ընկերությունը կազմակերպում է պարբերաբար: Նպատակն է ծանոթացնել բժիշկներին ընկերության նորամուծությունների, աշխատանքների հետ: Այն, ինչ ընկերությունն անում է Իսրայելում, ցանկանում ենք ներկայացնել նաև հայ բժիշկներին: Փորձում ենք արտասահմանյան փորձը բերել Հայաստան: Ներկայացվող զեկույցներում շատ ակտուալ թեմաներ են շոշափվում:

–   Ինչպիսի՞ն է MIS ընկերության ներդրումը իմպլանտոլոգիայի զարգացման գործում:

–   Մենք ունենք դինամիկ զարգացող ընկերություն, որը գնալով կատարելագործվում է: Այն պարբերաբար նորամուծություն է ներակայացնում, մշակում է բժիշկների հետ աշխատելու նորագույն մեթոդներ:

 

–   C1 իմպլանտի մասին ի՞նչ կասեք:

–   Կոնաձև կառուցվածքով իմպլանտ, ունի switch platform, որը մեծ առավելություն է: Միկրոշարժումները, որոնք հետագայում, որոշ ժամանակ անց կարող են պատճառ լինել իմպլանտի անկայուն դառնալուն, այս իմպլանտի դեպքում բացառվում են:

–   Ի՞նչ է առաջարկում MIS Armenia ընկերությունը հայ բժիշկներին:

–   Այն բժիշկները, ովքեր համագործակցում են մեր կենտրոնի հետ, հնարավորություն ունեն իմպլանտացիայի հետ կապված յուրաքանչյուր պարագա ունենալ` սկսած իրենց հիվանդների համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությունից մինչև ցանկացած գործիք, տեխնիկա, այն ամենը, ինչ անհրաժեշտ է  վիրահատության ժամանակ: Ընկերության ստեղծած տեսականին հնարավորություն է տալիս մեր բժիշկներին ցանկացած կլինիկական իրավիճակից գտնել գրագետ և արդյունավետ լուծում:

03.12.2018

Uncategorised