Թերապևտիկ Ստոմատոլոգիա

Թերապևտիկ Ստոմատոլոգիա


 

Թերապևտիկ Ստոմատոլոգիա

Թերապևտիկ ստոմատոլոգիան հանդիսանում է  ընդհանուր ստոմատոլոգիայի հիմքը: Այն զբաղվում է բերանի խոռոչի հիվանդությունների բուժմամբ և կանխարգելմամբ: «Արեգակ» ստոմատոլոգիայի թերապևտիկ բաժանմունքում կատարվող ծառայությունները ներառում են.

  • Կարիեսի և վերջինիս բարդությունների բուժում՝ պուլպիտ, պերիօդոնտիտ
  • Կոսմետիկական վերականգնում՝ կոմպոզիցիոն նյութերի, կերամիկական վինիրների կիռառմամբ, առջևի ատամների շտկման ձևի շտկման, գույնի լավացման նպատակով
  • Ատամի սպիտակեցում
  • Պարօդոնտոլոգիական բուժում
  • Պացիենտի դիսպանսեր հսկողություն՝ անվճար կանխարգելիչ ստուգում տարին երկու անգամ:
Կարիես

Ինչպես յուրաքանչյուր հիվանդություն, բերանի խոռոչի հիվանդությունները նույնպես ունեն զարգացման տարբեր աստիճաններ: Կարիեսը բազմապատճառային հիվանդություն է, բայց տեղային բացասական  գործոնը դա մանրէների ագրեսիվ ազդեցությունն է, ավելի  ճիշտ, դրանց կենսագործունեության արտազատուկներից: Եթե ոչ մի բուժգործողություն չկատարվի, ապա պաթոլոգիական ախտընթացը կզարգանա և ատամը լրիվ կքայքայվի, կզարգանան բարդություններ: Հիմնական բարդությունների թվին են պատկանում  պուլպիտը, պերիօդոնտիտը: Պոլպիտը ատամի ներսում տեղակայված փափուկ հյուսվածքի (պուլպայի)  բորբոքումն է (նյարդաբորբոքում), որն առաջանում է այնտեղ թափանցած ախտածին մանրէների պատճառով: Ժամանակակից սարքավորումները  թույլ են տալիս անցավ լուծել խնդիրը, կանխարգելելով բարդությունների առաջացումը,  և ատամին վերադարձնել ոչ միայն նրա հիմնական ծամողական ֆունկցիան, այլ նաև նախկին տեսքը: «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկների տրամադրության տակ է գտնվում առաջատար էնդոդոնտիկ մանրադիտակ, որի օգնությամբ ստոմատոլոգ-թերապևտը կարող է վիզուալ վերահսկել բուժման առաջընթացը և այդպիսով հայտնաբերել ու վերացնել  արմատախողովակների այնպիսի թերությունները, որոնք անզեն աչքով հնարավոր չէ հայտնաբերել: Պատկերի բազմակի մեծացումը թույլ էտալիս  հաշվի առնել ատամի  անատոմիական առանձնահատկությունները, որը ճշգրիտ արդյունք է ապահովում  էնդոդոնտիկ բուժման ժամանակ, նույնիսկ ամենաբարդ դեպքերում: Էնդոդոնտիկ բուժման արդյունքը լավացնելու համար կիրառվում է  նաև լազերային սարքավորումներ: Լազերը օժտված է հակաբակտերիալ ազդեցոիթյամբ, բիոստիմուլացնող հատկությամբ, որը կարող է կիրառվել պաթոգեն միկրոֆլորայի ժամանակ: Արմատախողովակների մշակումը լազերի օգնությամբ անցավ է, իրականացվում է արագ և մի քանի անգամ բարձրացնում է բուժման արդյունավետությունը:

03.12.2018

Uncategorised