Բերանի խոռոչի ողողման հեղուկ

Բերանի խոռոչի ողողման հեղուկ

Ստոմատոլոգները պնդում են բերանի խոռոչի ողողման հեղուկի կանոնավոր օգտագործման անհրաժեշտությունը:

Բերանի խոռոչի հիվանդությունների հիմնական պատճառը մանրէներն են: Լուծել խնդիրրը միայն ատամները մաքրելով, անհնար է, քանի որ նրանց մակերեսի վրա կուտակվում են ախտածին մանրէների միայն 20%: Ճիշտ խնամքի համար անհրաժեշտ է օգտագործել անհատական պարագաների 4-փուլային համալիր՝ ատամի մածուկ,խոզանակ, ատամնաթել և ողողման հեղուկ: Թերևս, առավել հաճախ մարդիկ անտեսում են վերջինը: Մինչդեռ, բերանի խոռոչի ողողման հեղուկը ատամների առողջության պահպանման կարևոր մասն է: Հեղուկը կարող է ներթափանցել բերանի խոռոչի առավել անհասանելի հատվածները, ինչը թույլ է տալիս մեծացնել ամենօրյա հիգիենիկ միջոցառումների հակաբակտերիալ ազդեցությունը: Բացի այդ, բերանի խոռոչի ողողման հեղուկը մաքրում է ատամնափառը, որը հանդիասանում է ստոմատոլոգիական հիվանդությունների հիմնական պատճառը:

03.12.2018

Uncategorised