«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում հյուրընկալվել էին FKG շվեյցարական ընկերության մասնագետները, ովքեր անցկացրեցին վարպետության դասեր՝ ծանոթացնելով ընկերության էնդոդոնտիայի նոր համակարգին:
Վարպետության դասերի մասին զրուցեցինք է «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի գլխավոր բժիշկ Դավիթ Հակոբյանի հետ:
Ստացանք առաջարկ FGK ընկերությունից և սիրով ընդունեցինք այն:
Դավիթ Հակոբյան` ստոմատոլոգ
Մեր կենտրոնը տեղ է տալիս նորարարություններին, ակտիվ հետևում ենք ստոմատոլոգիայի ոլորտի նորություններին, հագեցած է ժամանակակաից ստոմատոլոգիայի նորագույն սարքավորումներով` հինգերորդ սերնդի JMorita կոնճառագայթային տոմոգրաֆ, գերմանական Leica մակնիշի մանրադիտակ, Waterlase iPlus-ը հինգերորդ սերնդի ատամնաբուժական լազեր:
Ժամանակ առ ժամանակ անցկացնում ենք նմանատիպ վարպետության դասեր, փորձի փոխանակում արտասահմանյան կոլեգաների հետ, կազմակերպում ենք կլինիկական դեպքերի քննարկում:
«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկա «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկա
Լիբանանից ժամանած Ռոջեր Ռեբիզը, ով հանդես է գալիս ստոմատոլոգիայի ձեռքբերումների վերաբերյալ դասախոսություններով, Մեդ Պրակտիկին ներկայացրեց, թե ինչ ասելիքով է Երևանում:
– Շատ ուրախ եմ հյուրընկալվել այս կլինիկայում և կիսվել իմ փորձով: Ցանկանում եմ մաստեր-կլասի ժամանակ ցույց տալ այն ամենը, ինչին ես հավատում եմ, ինչը կիրառում եմ իմ պրակտիկայում՝ օգտագործելով FKG ընկերության գործիքները:
Հայաստանում առաջին անգա՞մ եք:
– Առաջին անգամ եմ Հայաստանում և իսկապես շատ երջանիկ եմ: Ես ինձ համար բացահայտեցի շատ գեղեցիկ քաղաք ու մարդկանց: Ունեմ հայկական արմատներ. տատիկս ու պապիկս հայ են եղել, և դա զգում եմ ամեն վայրկյան: Երևանում ես զգում եմ ինձ, ինչպես սեփական ընտանիքում:
– Ի՞նչ կուզեիք տեսնել հայաստանյան ստոմատոլոգիայում:
– Ես բարձր եմ գնահատում ոլորտի զարգացածության մակարդակը Հայաստանում: Այստեղ տեսնում եմ պայծառ մարդկանց, լավ բժիշկների ու ուսանողների, որոնք բոցավառվում են նոր տեղեկատվություն ստանալու ձգտումով, ուզում են սովորել, և դա գնահատելի է:
Շվեյցարական FKG ընկերության վաճառքի մենեջեր Ալեքսանդր Մյուլհաուզերը Մեդ Պրակտիկի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց ատամնախողովակի մաքրման նոր տեխնոլոգիայի մասին, որը մաստեր-կլասի հիմնական թեման էր:
FKG -ը շվեյցարական էնդոդետիկ գործիքներ արտադրող հայտնի ընկերություն է: Առաջին անգամ չէ, որ Հայաստանում եմ և ներկայացնում եմ ընկերության արտադրանքը: Այս անգամ ներկայացնում ենք գործիքներ, որոնք նորույթ են. շնորհիվ նրանց վրա հատուկ գլխիկի առկայության՝ դրանք նպաստում են, որ ավելի լավ մաքրվի ատամնախողովակը, ամբողջությամբ դուրս գան սննդի մնացորդները: Ես կարծում եմ, որ տարբեր պրոցեդուրաներ են ատամնախողովակը մաքրելը և ձևավորելը, յուրաքանչյուրն ունի իր նրբությունները:
– Հայաստանի շուկան ուսումնասիրե՞լ եք, և արդյո՞ք այն պատրաստ է ընդունել այս նորույթը:
– Արդեն 2 տարի է, ինչ աշխատում ենք Հայաստանի հետ: Ինձ ուրախացնում է, որ հայ մասնագետները շատ շահագրգիռ են նոր գիտելիքներ ձեռք բերելու հարցում: Տարիներ առաջ ստոմատոլոգների մոտեցումներն ավելի պահպանողական էին ատամնախողովակների մշակման գործում, նոր տեխնոլոգիաները դժվարությամբ էին մուտք գործում, այսօր տեսնում եմ, որ կա առաջընթաց: FKG իսկապես հեղափոխական տեխնոլոգիա է ներկայացնում: Հուսով եմ՝ օգտակար կլինի այս մաստեր-կլասը հայ մասնագետների համար: