Համակարգչային Տոմոգրաֆիայի դերը ժամանակակից ստոմատոլոգիայում
Ստոմատոլոգիայում հետազոտության այս տեսակը ոսկե չափանիշ է: Համակարգչային տոմոգրաֆիան օգտագործում են բոլոր բժիշկները՝ ցանկացած ոլորտի, ցանկացած մասնագիտության:
«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկները, ի թիվ այլոց, իրականացնում են ախտորոշում և բուժում նաև պրակտիկայում հանդիպող հազվադեպ ու առավել բարդ դեպքերում:
3D տոմոգրաֆիան մեծ նշանակություն ունի իմպլանտոլոգիայում, պարոդոնտոլոգիայում և էնդոդոնտիայում: Այս հետազոտության շնորհիվ բժիշկը կարող է տեսնել ստոմատոլոգիական բնույթի մի շարք խնդիրներ, ինպես նաև տվյալ պացիենտին բնորոշ անատոմիական առանձնահատկությունները. ատամի կառուցվածքը, ոսկրային հյուսվածքը, հայմորյան ծոցերը և այլն:
Թերապևտ-ստոմատոլոգի համար, նախքան բուժում սկսելը, շատ կարևոր է իմանալ, թե տվյալ պացիենտի մոտ քանի արմատախողովակից է կազմված ատամը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կատարի ճիշտ մշակում և հերմետիկ փակում: Ոսկրային հյուսվածքի ծավալի և կազմի մասին 3D տոմոգրաֆիայի օգնությամբ ստացած տեղեկատվությունը ատամների իմպլանտացիայի ժամանակ բժիշկին հնարավորություն է ընձեռում իմպլանտը ճիշտ տեղադրել:
Շատերին կհետաքրքրի այն հարցը, թե մարդու առողջության համար որքանով է անվտանգ համակարգչային տոմոգրաֆիան: Վստահորեն կարելի է ասել, որ հետազոտության այս տեսակը լիովին անվտանգ է, քանի որ կիրառվող չափաբաժինը չնչին է:
Այս տեսակի հետազոտությունը պաշտոնապես թույլատրվում է հղիներին, կերակրող մայրերին, փոքր տարիքի երեխաներին և մեծահասակ պացիենտներին: Հետազոտությունը օրվա ընթացքում կարող ենք անել մինչև 3 անգամ, և անգամ այս քանակի դեպքում մենք վնաս չենք հասցնում պացիենտի առողջությանը:
Եվ այսպես, համակարգչային դենտալ տոմոգրաֆիան անհրաժեշտ է պացիենտի մոտ արդեն առկա խնդիրների ավելի հստակ ախտորոշման համար, համապատասխան օգնություն ցույց տալու և հետագայում ճիշտ բուժում նշանակելու համար: