Լազերային ատամնաբուժությունը մի շարք ատամնաբուժական հիվանդությունների բուժման ժամանակակից և բարձրարդյունավետ մեթոդ է: Արեգակ ստոմատոլոգիական կլինիկայում օգտագործում են BIOLASE EPIC 10 դիոդային լազերը: Այս լազերի օգնությամբ բուժումը հարմարավետ է, և այցելուների մոտ անցանկալի զգացողություններ չի առաջացնում, ինչից դժվար է խուսափել ավանդական տեխնոլոգիաների կիրառման դեպքում:
Դիոդային լազերի առավելությունները.
- Անցավ է. մեծամասամբ հնարավոր է ընդհանրապես հրաժարվել անզգայացումից:
- Անարյուն է. լազերային ճառագայթումն ազդեցության տեղում հերմետիզացնում է անոթները, ինչը թույլ է տալիս գրեթե անարյուն կտրվածք ստանալ:
- Նախապատրաստման առավելագույն ճշգրտությունը. լազերի օգտագործումը թույլ է տալիս բուժման ենթակա մակերևույթի շատ նուրբ մշակում կատարել՝ առանց ավելնորդ հյուսվածքի հեռացման:
- Կենսախթանիչ ազդեցությունը. լազերային ազդեցությունից առաջացած վերքը մի քանի օր շուտ է լավանում, քան կտրված վերքը:
- Այցելուի համար հարմարավետությունը. վիրահատության տևողության և հետվիրահատական անհարմարավետության նկատելի կրճատումը:
Ատամների լազերային սպիտակեցում
Ատամների լազերային սպիտակեցումը խորը սպիտակեցման ժամանակակից մեթոդ է,
ինչը ո՛չ միայն չի վնասում ատամի էմալը, այլև նպաստում է 25-37%-ով դրա ամրացմանը: Սպիտակեցման համար ատամների մակերեսին քսում են հատուկ գել, ինչի կազմի մեջ մտնում են ակտիվ թթվածին և ադսորբող: Լազերային ճառագայթման ազդեցությամբ գելում ակտիվ ակտիվ թթվածնի արձակմամբ քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում, ինչի արդյունքում ատամի գույնի վրա բացասական ազդող պիգմենտներն օքսիդանում են, իսկ ադսորբող նյութերն էլ իրենց հերթին նպաստում են դրանց չեզոքացմանը և հեռացմանը: Սպիտակեցման գործընթացի արդյունքում ատամների գույնը ելայինի համեմատ 6-8 երանգ ավելի բաց տեսք է ստանում:
Լազերի կիրառությունը էնդոդոնտիայում
Էնդոդոնտիկ (ներլնդային) բուժման հիմնախնդիրն արմատախողովակների որակյալ մշակումն ու լիցքն է: Սակայն, նույնիսկ լավ մաքրման և լվացման դեպքում ախտահանող լուծույթները չեն թափանցի ատամի արմատախողովակային համակարգի բոլոր ճյուղավորումները: Այս խնդիրը լուծվում է լազերի օգնությամբ, որն օժտված է հակամարէային ազդեցությամբ և կենսախթանիչ հատկություններով, ինչը կարելի է օգտագործել ախտածին միկրոֆլորայի ճնշման նպատակով: Արդյունքում բժիշկը ստանում է ստերիլ արմատախողովակ:
Լազերի կիրառումը պարոդոնտի հիվանդությունների բուժման գործընթացում
Պարոդոնտոլոգիայում BIOLASE EPIC 10 դիոդային լազերի կիրառումը թույլ է տալիս իրականացնել պարոդոնտալ գրպանից գրանուլյացիայի անցավ և անարյուն հեռացում, պարոդոնտալ գրպանի ստերիլիզացում, դիոդային լազերի կենսախթանիչ ազդեցության հաշվին պարոդոնտալ գրպանի փակում: Արդյունքում կասեցվում է լնդերից արյունահոսությունը, պակասում է ատամի շարժունությունը և լորձաթաղանթի բորբոքումը, մի շարք դեպքերում դիտվում է նաև ոսկրային հյուսվածքի վերականգնում, ինչը հաստատվում է ռենտգենոլոգիական հետազոտությունով:
Դիոդային լազերի կիրառումը արդյունավետորեն թուլացնում է ատամների բարձր զգայունությունը, և ստորին ծնոտ-քունքային հոդի դիսֆունկցիայի ժամանակ առաջացած ցավը:
Լազերի կիրառությունը վիրաբուժական ստոմատոլոգիայում
Դիոդային լազերն օժտված է կենսախթանից ազդեցությամբ, այդ պատճառով լազերային վերքը մի քանի օր տարբերությամբ ավելի արագ է լավանում, քան կտրված վերքը: Լազերի կարևոր առավելությունը բերանի խոռոչում անց կացվող միջամտությունների բարձր մշակույթը և վիրահատության տևողության նկատելի կրճատումն է: