MGUIDE-ը MIS-ի կողմից առաջարկվող իմպլանտավորման վիրտուալ պլանավորման հրահանգավորվող համակարգ է: Այն հատուկ մշակված է DICOM տվյալների ճշգրիտ վերափոխման դեպի երկչափ և եռաչափ պատկերները, որի օգնությամբ իրական դեպքը վերարտադրում է վիրտուալ միջավայրում ու հնարավոր է դարձնում երկչափ ու եռաչափ վիզուալիզացիան իրական ժամանակում:
Համակարգը հասանելի է ավելի քան 20 երկրներում և տալիս է ինտերնետային քննարկման ու խորհրդատվության հնարավորություններ, ինչպես նաև հնարավոր է դարձնում լիարժեք ձևանմուշի (шаблон) պատրաստումը: Համակարգը նվազագույնի է հասցնում ինվազիվ վիրահատումների անհրաժեշտությունը և երաշխավորում է ճշգրիտ իմպլանտավորումը` պրոտեզավորման կանխատեսելի արդյունքով:
MGUIDE-ի հավաքածու (կոմպլեկտ)
MGUIDE-ի վրաբուժական հավաքածուն շատ սեղմ ու պարզ է օգտագործման համար: Այն պարունակում է գունավոր կոդավորմամբ շաղափներ (գայլիկոններ) և լավ կազմակերպված է օգտագործողի հարմարավետության տեսանկյունից: MGUIDE-ի բաևձևորակ գործիքները նախատեսված են վիրաբուժական շաբլոնի հետ գերագույն համապատասխունություն ապահովելու համար: Կոմպլեկտը լրացնում է MGUIDE-ի ընդհանուր վերից վար նախա•իծն ու ապահովում է իմպլանտի կանխատեսելի և ճշգրիտ տեղադրումն ու գերազանց վերականգնումը:
MGUIDE-ի կոմպլեկտը պարունակում է.
- հյուսվածքային ծակոտիչ` ինվազիոն տեխնիկան նվազեցնելու և նչբագեղ արդյունքներ ստանալու համար
- ձեռքով ներմուծելու դարձակներ
- շարժիչով ներմուծելու դարձակներ
- շաբլոնի խարսխման պտուտակներ` շաբլոնի հիվանդի բերանում կատարյալ ստաբիլիզացման համար
- բահանման շաղափ` փորելուց առաջ բույնի արդյունավետ նախապատրաստման համար
- փորատման ուղղության դարձակներ
- հորատներ (бур)