• Գլխավոր Էջ
  • Մեր մասին
  • ծառայություններ
    • Խորհրդատվություն
    • Ախտորոշում
    • Ցավազրկումը ստոմատոլոգիայում
    • Ներբերանային սկանավորում
    • Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
    • Ատամների սպիտակեցում
    • Լազերային ստոմատոլոգիա
    • Պարոդոնտոլոգիա
    • Թերապևտիկ ծառայություններ
    • Digital Smile Design (DSD)
    • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
    • Վիրաբուժական ստոմատոլոգիա
    • Օրթոդոնտիա
    • Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
    • Մանկական ստոմատոլոգիա
  • Իմպլանտոլոգիա
  • Կոսմետոլոգիա
  • Տեսասրահ
  • Լուրեր
  • Կապ
Aregak
  • Մեր մասին
  • ծառայություններ
    • Խորհրդատվություն
    • Ախտորոշում
    • Ցավազրկումը ստոմատոլոգիայում
    • Ներբերանային սկանավորում
    • Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
    • Ատամների սպիտակեցում
    • Լազերային ստոմատոլոգիա
    • Պարոդոնտոլոգիա
    • Թերապևտիկ ծառայություններ
    • Digital Smile Design (DSD)
    • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
    • Վիրաբուժական ստոմատոլոգիա
    • Օրթոդոնտիա
    • Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
    • Մանկական ստոմատոլոգիա
  • Իմպլանտոլոգիա
  • Կոսմետոլոգիա
  • Տեսասրահ
  • Լուրեր
  • Կապ

Պրոթեզավորում իմպլանտների վրա

Ատամնային իմպլանտների տեղադրումը բարձրացնում է կյանքի որակը:

  • Իմպլանտատներն օգնում են կանխարգելել բացակայող ատամի տեղում ոսկրային հյուսվածքի ներծծումը
  • Իմպլանտատների օգնությամբ նորից կարող եք նորմալ կծել և ծամել
  • Իմպլանտատների օգնությամբ նորից կարող եք ճաշակել ձեր սիրած ուտեստները
  • Իմպլանտատները կանխարգելում են մյուս ատամների շարժվելը
  • Իմպլանտատների օգնությամբ կարող եք ապրել լիարժեք կյանքով:
Իմպլանտատներով պրոթեզավորումը հնարավորություն է տալիս ոչ միայն հիանալի էսթետիկական արդյունք ստանալ, այլև լիովին վերականգնել ծամողական ֆունկցիան: Իմպլանտատը միակ պրոթեզն է, որը մարդուն ծառայում է նորմալ ատամի պես և կարող է դիմանալ ծամողական նշանակալի ծանրաբեռնվածությանը:
Ինչ առավելությունների մասին կարող ենք նախևառաջ խոսել իմպլանտների վրա պրոթեզավորման դեպքում

Առաջինը, իմպլանտացիայի դեպքում հնարավորություն է ստեղծվում վերականգնել ատամնաշարի թերությունները  (բացակայող ատամը(ները), առանց հարևան ատամների մշակման:

 

Երկրորդը, իմպլանտատի օգնությամբ կարելի է վերացնել ցանկացած տեղակայման արատը:

 

Երրորդը, միայն իմպլանտատը կարող է կանխարգելել ոսկրային հյուսվածքի ներծծումը այն հատվածում, որտեղ ատամ(ներ) չկան: Դա կատարվում է ոսկրային հյուսվածքն իմպլանտով ծանրաբեռնելու շնորհիվ, որը չի թողնում, որ ատամի բացակայության պատճառով ոսկորն ատրոֆիայի ենթարկվի:
Ատամի բացակայության առաջին տարում ոսկրային հյուսվածքի մինչև 25%  կորուստ է գրանցվում, հետագա 3-4 տարիների ընթացքում այն կարող է հասնել մինչև 50%-ի, որն, այնուհետև, կծվածքի փոփոխության և հարևան ատամների դիրքի խախտման է հանգեցնում: Բացի իմպլանտից ուրիշ ոչ մի այլ մեթոդ չի կարող ոսկրային հյուսվածքի նման ծանրաբեռնվածություն ապահովել:

 

Չորրորդը, իմպլանտատն ինքնուրույն կոնստրուկցիա է, որը որպես հիմք հարևան ատամների կարիքը չունի, որը հնարավորություն է տալիս միանգամից մի քանի խնդիր հարթել, որոնցից մեկն ատամները լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ազատելն է սնունդը ծամելիս:
Այն նաև ծամելու պրոցեսն է լավացնում, հետևաբար, նպաստում է ստամոքս-աղիքային աշխատանքի կարգավորմանը: Իմպլանտների վրա պրոթեզների <ծառայողական> ժամկետն ավելի երկար է, քան սովորական պրոթեզներինը (եթե բժշկի հանձնարարականները կատարվում են և խնամքը պահպանվում է): Բացի դրանից, որոշ իրավիճակում հնարավոր է միայն իմպլանտացիա կատարել, որովհետև պրոթեզավորման սովորական մեթոդներով հնարավոր չէ հարթել խնդիրը: 
Անհրաժեշտության դեպքում ծնոտի մեջ տեղադրվում է մի քանի իմպլանտ (սովորաբար բավարար է լինում 4-6-ը), որոնց վրա էլ ամրացվում է պրոթեզը (անշարժ կամ շարժական): Իմպլանտը մեկուկես անգամ ավելի է դիմանում ծանրաբեռնվածությանը, քան սովորական ատամը: 
Իմպլանտի վրա պրոթեզավորմանը դիմում են այն դեպքում, երբ պացիենտի բերանի խոռոչում կամ ընդհանրապես ատամներ չկան, կամ էլ կան, բայց անբավարար են հուսալի ֆիքսացիայի համար, կամ էլ պահպանված ատամներն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ օգտագործել: Ատամնաշարի լրիվ բացակայության դեպքում խնդիրը կարգավորվում է անշարժ պրոթեզավորման մեթոդով:
Նման պրոթեզավորում կատարվում է մի քանի առանձին տեղադրված իմպլանտների օգնությամբ: Կա նաև պայմանական-անշարժ պրոթեզավորման մեթոդը, որի դեպքում կոնստրուկցիան ամրացվում է 2-4 իմպլանտի վրա (ծայրահեղ դեպքում`6-8): Այն կիրառվում է լրիվ անատամության դեպքում: Մեթոդը հնարավորություն է տալիս լիովին հարթել պացիենտի խոսակցական խնդիրը, վերականգնել ծամողական գործառույթը, խուսափել փսխումային ռեֆլեքսից (բերանի խոռոչում պրոթեզի փոքր մակերեսի շնորհիվ): 
Կիրառվում է նաև իմպլանտի վրա համակցված պրոթեզավորումը (երբ իմպլանտի տեղադրման համար տեղը բավարար չէ պրոգենիկ կծվածքի պատճառով): Այս դեպքում, պրոթեզավորման ժամանակ որպես հիմք կարող են ծառայել և իմպլանտները, և պահպանված առողջ ատամները, ինչպես նաև դրանց զուգակցումը:

  • 712-1.png
  • 712-ll-15595728141705.png
Ինչպիսին է իմպլանտի վրա պատրաստված պրոթեզը

Պրոթեզը բաղկացած է երեք մասից.
-    բացակայող ատամի ոսկրային օթյակի մեջ սերտաճած տիտանե իմպլանտ.
-    իմպլանտատի տիտանե գլխիկ, աբատմենտ, որը ներպտուտակվում է իմպլանտատին և այն հիմքն է, որի վրա տեղադրվելու է ատամնապսակը.
-    արհեստական ատամնապսակ, որը լիովին նման է իսկական ատամին գույնով ու ձևով:
Իմպլանտի վրա պրոթեզավորումը թույլ է տալիս փոխարինել առանձին ատամներին կամ ատամնաշարին (այդ թվում, լրիվ ատամնաշարի բացակայությունը): Կիրառվում են մետաղե, մետաղակերամիկական, կերամիկական և կոմպոզիտ նյութերից պատրաստված պրոթեզներ:
Իմպլանտների վրա պրոթեզավորման դեպքում հաշվի են առնվում ոչ միայն ֆունկցիոնալ պրոթեզին ներկայացվող պահանջները, այլև արտաքին` էսթետիկական կողմը:  

Դուք կարող եք պահպանել ձեր գեղեցիկ ժպիտը և ինքնավստահությունը: Մի մոռացեք այն, որ եթե նույնիսկ ծնոտի ոսկրի ծավալը չի բավականացնում, միևնույնն է, Ձեզ կօգնի իմպլանտացիան, ի տարբերություն սովորական պրոթեզավորման: Մի քանի լրացուցիչ նախապատրաստական վիրահատությունները կնպաստեն իմպլանտացիայի լավագույն արդյունքին:  Այդ վիրահատություններից են` ուղղորդված ոսկրային ռեգեներացիան, ոսկրային հյուսվածքի փոխպատվաստումը և բաց կամ փակ սինուս-լիֆթինգը:
  • 718-tt-15595729292786.png
  • 718-all-on-four-1.jpg
  • 718-hh.png

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում օգտագործում են 
MIS իմպլանտատները

MIS` <Medical Implant System> (Բժշկական իմպլանտոլոգիական համակարգեր) ընկերությունը գտնվում է Իսրայելում և մասնագիտացել է իմպլանտոլոգիական համակարգերի արտադրության մեջ: 
Շնորհիվ կատարելության, «Medical Implant System»-ի արտադրած իմպլանտոլոգիական համակարգերը գործնականում անմիջապես մեծ հեղինակություն են ձեռք բերել  այնպիսի առաջատար երկրների ստոմատոլոգների և իմպլանտոլոգների շրջանում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան, Անգլիան, ինչպես նաև Հարավ-արևելյան և Կենտրոնական Ասիայի երկրները:
MIS իմպլանտատների լայն սպեկտրը հնարավորություն է տալիս լուծել տարբեր կլինիկական խնդիրներ: MIS բոլոր իմպլանտատները համապատասխանում են միջազգային բարձրագույն չափորոշիչներին և ունեն ISO, FDA, CE հավաստագրերը: Դրանք պատրաստված են կենսահամատեղելի բժշկական տիտանից, որոնց մակերեսի կրկնակի մշակման շնորհիվ հնարավոր է լինում ստանալ բնական էմալի ցանկացած երանգ և լիարժեք վերականգնել ատամը:
MIS ընկերությունն իր հետ համագործակցող կլինիկաներին է առաջարկում  իր արտադրած իմպլանտոլոգիական համակարգերի հետ աշխատելու գործիքներ, տեխնիկական սարքավորումներ, որոնք մշակված և պատրաստված են գիտության վերջին տեխնոլոգիական նվաճումներին համապատասխան: ժամանակակից սարքավորումներով պատրաստված իմպլանտները տարբեր ձևեր ու չափեր ունեն, կատարելապես համապատասխանում են նվազագույն ծնոտային ոսկրային ծավալ ունեցող մարդկանց: Ստոմատոլոգ-իմպլանտոլոգները նախապատվությունը տալիս են MIS  համակարգին, քանի որ այն նշանակալիորեն թեթևացնում է աշխատանքը և հնարավորություն է տալիս առավելագույն արդյունքներ ստանալ: Պացիենտները նույնպես շատ գոհ են և համակարգի իմպլանտատներից, և դրանց հետ կատարվող աշխատանքային ընթացքից:
  • 779-implantmis.jpg
  • 779-ooo.png
270-o-15565514156793.png
բարի գալուստ արեգակ ստոմատոլոգիական կլինիկա
495-495-logot-1554894050778.png
  • ՀՏՀ
  • Լուրեր

բոլոր իրավունքները պաշտպանված են