Մեր մասին

2000 թվականից Ձեր առողջ և գրավիչ ժպիտի մասին հոգում է Արեգակ ստոմատոլոգիական կլինիկան: Պրոֆեսիոնալ բուժանձնակազմ և ժամանակակից տեխնոլոգիաներ. ահա այն ամենը, ինչի շնորհիվ մեր այցելուները հեռանում են գոհունակությամբ և ժպիտներով: Կլինիկայի աշխատանքը համակարգված է այնպես, որպեսզի յուրաքանչյուր այցելուի տրամադրվի  անհատական մոտեցում՝ սկսած բժշկի ընտրությունից մինչև ախտորոշման և բուժման գործընթացը: Մեր ստոմատոլոգիական կենտրոնում համբերատար, հոգատար և փորձառու  բժիշկների աշխատանքով փորձում ենք երջանկացնել յուրաքանչյուրին, ով այցելում է մեզ:

Ցանկացած աշխատանք պետք է կատարել հաճույքով: Էսթետիկական ստոմատոլոգիան նման է գեղեցիկ արվեստի. գեղեցկություն և առողջություն պարգևել, հաճույք ստանալ  ստացված  արդյունքներից:


Սա է իրական ստոմատոլոգի կոչումը:

Հարգանքներով՝ Դավիթ Հակոբյան

Մեր առաքելությունը

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի առաքելությունն է նվիրել մարդկանց հարմարավետության և ուրախության զգացողություն…


 

Հաջողության գրավականն է՝ բժիշկների որակավորումը և պրոֆեսիոնալիզմը, նորագույն տեխնոլոգիաները և պացիենտների հանդեպ հարգալից վերաբերմունքը:
«Արեգակի» բուժանձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը, համակցված ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումների հետ, որոնցով հագեցած է կլինիկան, Ձեզ կօգնեն լուծել բերանի խոռոչի հետ կապված բոլոր խնդիրները, միաժամանակ ապահովելով որակյալ և անվտանգ ստոմատոլոգիական ծառայություններ:
Կլինիկան հագեցած է ժամանակակից լավագույն բժշկական սարքավորումներով: Մեր բժիշկների կողմից օգտագործվող տեխնոլոգիաներն ու նյութերը ժամանակակից ստոմատոլոգիայի վերջին մշակումներն են, որոնք արդեն դրական արդյունքներ են ապահովել աշխարհի բոլոր առաջատար կլինիկաներում:
Բուժման աշխատանքներն սկսելուց առաջ մանրամասն մշակվում է բուժման պլանը և ինֆորմացիան տրամադրվում է  պացիենտին, իսկ բուժման վերջնական տակտիկան որոշում է բուժող բժիշկը, անհրաժեշտ լրացուցիչ ախտորոշումից և խորհրդակցությունից հետո:
Դա նշանակում է, որ մեր բուժսպասարկման որակը բարձր է և կայուն: Մենք հատուկ շեշտադրում ենք կատարում բուժման բարձր որակի, ստոմատոլոգիական խնդիրների հանդեպ համալիր մոտեցում ցուցաբերելու վրա: 

Շատ կարևոր է պացիենտի գոհունակությունն աշխատանքային պրոցեսից, բնականաբար, նաև ստացված արդյունքից:
Մեզ մոտ ամեն ինչ կառուցված է աշխատանքում առավելագույն որակ ապահովելու սկզբունքով: Կարծում եմ, երբ ստոմատոլոգիական կլինիկայի ղեկավարը նստում է նույն բազկաթոռին, որտեղ նստում են մյուս բոլոր բժիշկները, ապա նա առավել լավ է հասկանում, թե ինչու են պետք լավագույն սարքավորումներ, որակյալ նյութեր և, թե ինչ ասել է` քաղաքում կլինիկայի բարձր հեղինակություն: 

Կլինիկայում հատուկ ուշադրություն է հատկացվում փոքրիկ պացիենտներին: Ստեղծելու ենք մասնագիտացված մանկական բուժսենյակ, որտեղ երեխաները կդիտեն իրենց սիրած մուլտֆիլմերը, միաժամանակ, մանկական ստոմատոլոգը կբուժի նրանց ատամները: Իսկ դա հնարավոր է կլինիկայում առկա, առանց ցավի ու վախի գործոնի կարիեսի բուժման ու կանխարգելման ժամանակակից մեթոդների կիրառմամբ: Բուժգործողությունից հետո ամեն մի փոքրիկ նվեր կստանա:
Մեր պացիենտներին անկեղծորեն ցանկանում եմ ճիշտ ընտրություն կատարել: Պարզապես հարկ է պատկերացնել, որ հնարավոր է շա¯տ երկար  երիտասարդ մնալ, հմայիչ ու կատարյալ ժպիտով…
Իսկ մենք պատրաստ ենք այդ ճանապարհին Ձեր ուղեկիցը լինել: 
Ձգտել գրավել հաջորդ բարձունքը, ահա այն, ինչով մենք հպարտանում ենք…

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի գլխավոր բժիշկ

Դավիթ Արեգի Հակոբյան

 

Մեր անձնակազմը