Կոսմետոլոգիա

Դեմքի պլազմոթերապիա

Սա դեմքի իրական երիտասարդացում է, քանի որ պացիենտի մաշկի տակ ներարկվում է իր սեփական, հատուկ կերպով մշակված արյան պլազման: Պլազման հրաշալի ազդեցություն է թողնում մաշկի վրա:

Պլազմոթերապիայի ցուցումները՝

  • Տարիքային փոփոխություններ, մաշկի առաձգականության նվազում
  • Հողագույն մաշկ
  • Ակնե, հետակնե և մաշկի այլ խնդիրներ
  • Մաշկի չորություն, անհամաչափ պիգմենտացիա
  • Մուգ շրջանակներ աչքերի տակ
  • Վերականգնողական թերապիա (արևի տակ հայտնվելուց հետո, ագրեսիվ կոսմոտոլոգիական պրոցեդուրաներից, պլաստիկ վիրահատություններից հետո)

Պլազմոթերապիան  հակացուցված է հետևյալ իրավիճակներում՝

  • ներքին օրգանների խրոնիկական հիվանդություններ, որոնք հանգեցնում են այդ օրգանների ֆունկցիաների խանգարման
  • իմունային համակարգի հիվանդություններ
  • շաքարային դիաբետի ծանր ձևեր
  • արյան մակարդելիության խախտումներ և անտիկոագուլյանտների (հակամակարդիչների) ընդունում
  • խրոնիկ հիվանդությունների սրացումներ
  • ցանկացած ստադիայում գտնվող ինֆեկցիոն հիվանդություններ
  • հոգեկան հիվանդություններ
  • հղիություն, կրծքով կերակրում
  • բուժման ենթակա մաշկի վրա բորբոքային երևույթներ
Պլազմոթերապիայի ընթացակարգը բարելավում է նյութափոխանակության պրոցեսները, միկրո շրջանառությունը, սկսում է մաշկի բջիջների ակտիվ բաժանումը, կոլագենի, էլաստինի սինթեզը, կարգավորվում է ջրի հավասարակշռությունը, բջիջները հագեցած են թթվածնով, ծերացման գործընթացները դանդաղում են: Այդ պատճառով, ճիշտ ընտրված բուժման մեթոդի շնորհիվ, դուք կարող եք հասնել 5-10 տարվա տեսողական երիտասարդացման: Պլազմոթերապիայի արդյունքները Ձեզ ուրախություն կպարգևեն 6 ամսից մինչև 2 տարի, կախված ձեր անհատական առանձնահատկություններից:

Պլազմոթերապիայի անցկացման ընթացակարգը՝

Բժիշկը 20-40 մլ արյուն է վերցնում պացիենտից, կախված ցուցումից (4 օրվա ընթացքում շատ մաքուր ջուր խմել, խուսափել դեղորայքի ընդունումից): Պլազմայի նախապատրաստումը. Արյունը տեղադրվում է ցենտրիֆուգի մեջ, որի արդյունքում այն բաժանվում է պլազմայի հագեցած թրոմբոցիտներով և աճի գործոններով, էրիտրոցիտների և լեյկոցիտային զանգվածի: Վերականգնում. Միջամտությունից հետո չի կարելի օգտագործել կոսմետիկա, արևայրուք ստանալ, կամ սառեցնել, հաճախել լողավազան և սաունա,մերսել դեմքը: 12 ժամվա ընթացքում չպետք է թրջել դեմքը: