Ի՞նչ է Digital Smile Design (DSD)

Digital Smile Design -ը (թվային ժպիտի դիզայնը) հանդիսանում է բուժման պլանավորման արձանագրություն, որը թույլ է տալիս իրականացնել դեմքի և ատամնային կառույցների մանրակրկիտ վերլուծություն` օգտագործելով ժամանակակից վիդեոգրաֆիա և թվային տեխնոլոգիաներ: Այսօր DSD հայեցակարգը համարվում է առավել ժամանակակից մոտեցում, կողմնորոշված դեպի պացիենտ:
Թվային ժպիտ ստեղծելու գործընթացը
Մենք սկսում ենք մեր բոլոր գեղագիտական խորհրդատվությունները` պացիենտի դեմքի և ատամի բնութագրերի
մանրամասն վերլուծությամբ: Այնուհետև սկսում ենք նախագծել, վերանայել ամբողջ պատկերը, ներառյալ
անհատականությունը, դեմքի հատկությունները, ատամների վերլուծությունը և բուժման նպատակները: Այս դիզայնը
այնուհետև վերածվում է բուժման ծրագրերի, որոնք համատեղում են կենսաբանությունը, կառուցվածքը և
գործառույթը` երկարատևության հասնելու համար:
Մենք նախագծում ենք, օգտագործելով տեսանյութ, լուսանկարներ, ռենտգենյան և եռաչափ պատկերներ, և  կարող
ենք մոդելավորել յուրաքանչյուր դեպքի արդյունքը բուժման պրոցեսից առաջ և հետո:
Դեմքի ձևավորում
Չկա երկու միանման դեմք: Յուրաքանչյուր անձ տարբերվում է: Digital Smile Design - դա բացարձակապես
անհատական մոտեցում է յուրաքանչյուր պացիենի համար:
Թվային մոդելները և մոդելավորումը սահմանում են դեմքի հատկանիշները: ժպիտի ձևավորումը ուղղված է նրան,
որպեսզի հաղորդել նրան համաչափություն և գեղեցկություն, սահմանելով ատամների դիրքը, ձևը և գույնը ըստ
դեմքի հատկությունների:
Թվային փաստաթղթեր
Մեր փաստաթղթերի մեծ մասը իրականացվում է օգտագործելով տեսանյութ, որը թույլ է տալիս մեզ տեսնել ժպիտը
շարժման մեջ և հասկանալ փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են առավելագույն էսթետիկայի հասնելու համար:
Digital Smile նախագծումը հիմնված է ստոմատոլոգի և հիվանդի միջև լիարժեք թափանցիկության վրա: Ի վերջո,
հենց պացիենտի ցանկություններն ու կարիքներն են որոշում վերջնական արդյունքը, որ ցուցադրվում է
մոդելավորման ընթացքում: