• Գլխավոր Էջ
  • Մեր մասին
  • ծառայություններ
    • Խորհրդատվություն
    • Ախտորոշում
    • Ցավազրկումը ստոմատոլոգիայում
    • Ներբերանային սկանավորում
    • Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
    • Ատամների սպիտակեցում
    • Լազերային ստոմատոլոգիա
    • Պարոդոնտոլոգիա
    • Թերապևտիկ ծառայություններ
    • Digital Smile Design (DSD)
    • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
    • Վիրաբուժական ստոմատոլոգիա
    • Օրթոդոնտիա
    • Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
    • Մանկական ստոմատոլոգիա
  • Իմպլանտոլոգիա
  • Կոսմետոլոգիա
  • Տեսասրահ
  • Լուրեր
  • Կապ
Aregak
  • Մեր մասին
  • ծառայություններ
    • Խորհրդատվություն
    • Ախտորոշում
    • Ցավազրկումը ստոմատոլոգիայում
    • Ներբերանային սկանավորում
    • Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
    • Ատամների սպիտակեցում
    • Լազերային ստոմատոլոգիա
    • Պարոդոնտոլոգիա
    • Թերապևտիկ ծառայություններ
    • Digital Smile Design (DSD)
    • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
    • Վիրաբուժական ստոմատոլոգիա
    • Օրթոդոնտիա
    • Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
    • Մանկական ստոմատոլոգիա
  • Իմպլանտոլոգիա
  • Կոսմետոլոգիա
  • Տեսասրահ
  • Լուրեր
  • Կապ

Վինիրներ

ՎԻՆԻՐՆԵՐ. Գեղեցիկ ժպիտ ժամանակակից աշխարհում
Առողջ ատամներն ու գեղեցիկ ժպիտը մարդու արտաքինի ներդաշնակության կարևոր բաղկացուցիչ մասերն են: Գեղեցկությունը, ներքին ազատությունը և հրապուրիչ ժպիտը հաջողակ մարդու համար պարտադիր պայման են: Եթե ատամների ինչ-ինչ հիվանդություններ մարդուն զրկել են անթերի ժպիտ ունենալու հնարավորությունից, այստեղ օգնության է հասնում  էսթետիկ ստոմատոլոգիան: Ժամանակակից ստոմատոլոգիան, բուժման հիմնական մեթոդների հետ մեկտեղ, յուրացրել և լայնորեն կիրառում է միկրոպրոթեզավորման մեթոդները, որոնց թվին են պատկանում  վինիրների տեղադրումը, որոնք ատամնաշարին հիանալի տեսք են հաղորդում, միևնույն ժամանակ հիանալի ֆունկցիոնալ բնութագրում ունեն:
  • 569-331.png
  • 569-444122893022864670342788279698801862307185n.png
  • 569-vinirynaperedniezuby1.png
Ւնչ է վինիրը

Վինիրը («veneer»` թարգմանաբար նշանակում է «պաշտպանող ծածկույթ» կամ երեսպատում) բարակ շերտիկ է կամ թասակ, նախատեսված ատամի արտաքին մակերեսին ամրացնելու (ոչ լրիվ) կամ էլ ատամին անցկացնելու համար (լրիվ, կանխարգելելու  համար ատամի քայքայումը): Ժամանակակից նյութերով պատրաստված այս կոսմետիկական  երեսպատիչների <ծառայության ժամկետը> բավական երկարատև է: Եվ վերականգնման այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ վայելել` անցավ  լինելու և կարճ ժամկետում առավելագույն էսթետիկ արդյունք ապահովելու հետևանքով:

Միկրոպրոթեզավորման  մեջ վինիրների օգտագործման ցուցումները.

-    անհավասար ատամնաշար,
-    տարբեր պատճառներով վնասված էմալ,
-    էմալի տարբեր ախտահարումներ, որոնք կարիեսային բնույթ չունեն,
-    ատամնաբծեր, ատամի գույնի փոփոխություն:

Կերամիկական և կոմպոզիտային վինիրներ

Վինիրները ըստ պատրաստման նյութերի երկու տեսակի են բաժանվում` կերամիկական և կոմպոզիտային:

Կոմպոզիտային վինիրները կարելի է ամրացնել երկու եղանակով. լաբորատոր մեթոդով (անուղղակի եղանակ), կամ էլ վինիրի շերտը տեղում հատուկ սոսնձով ամրացնելով պացիենտի ատամին (ուղղակի եղանակ): Այս եղանակը կիրառվում է, երբ անհրաժեշտ է վերականգնել մեկ-երկու ատամ, ստոմատոլոգն այն ամրացնում է մեկ այցի ժամանակ և այն պացիենտին ծառայում է մինչև հինգ տարի: Իսկ լաբորատոր մեթոդն առավել լավ արդյունք է ապահովում և ավելի երկար է ծառայում:

Կերամիկական վինիրներ

Կերամիկական վինիրները պատրաստվում են բացառապես լաբորատոր մեթոդով: Ատամները նախապատրաստելուց հետո ստոմատոլոգը դրոշմաթասակն է պատրաստում, որի հիման վրա էլ պատրաստվում է մշտական վինիրը (իսկ պացիենտի ատամին այդ ժամանակահատվածում ժամանակավորն է ամրացվում): 
Ի տարբերություն կոմպոզիտայինի, կերամիկական վինիրները հնարավորություն են տալիս ավելի շատ ատամներ վերականգնել, ավելի ամուր են, երկարատև և երանգը չեն փոխում:

Վինիրների առավելությունը

Վինիրների օգտագործումը մի շարք առավելություններ ունի.
-    պացիենտի ատամնաշարի բացարձակապես բնական տեսք,
-    վինիրները գույնը չեն  փոխում սուրճից, ծխախոտից, դրանց վրա բծեր չեն առաջանում, չեն գունազրկվում,
-    վինիրների տեղադրումը կանխում է ատամնափառի և ատամնաքարերի առաջացումը:  

Բայց միկրոպրոթեզավորման տվյալ մեթոդը պատկանում է էսթետիկ ստոմատոլոգիայի ոլորտին, նշանակում է` այն ատամների և լնդերի հիվանդությունների դեպքում հիմնական լուծում չի կարող ապահովել: Եվ տվյալ մեթոդի օգնությանը դիմելուց առաջ հարկ է նախապես լրիվ բուժել ատամները: 
Պրոֆեսիոնալ ստոմատոլոգի բոլոր հանձնարարականները  ճիշտ կատարելու դեպքում վինիրները կարող են ծառայել մինչև տաս տարի:  

Եթե Ձեզ մոտ վինիրների վերաբերյալ այլ հարցեր են առաջացել, այցելեք <Արեգակ> ստոմատոլոգիական կլինիկա խորհրդատվության համար: Դուք կստանաք ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան, միաժամանակ, անհրաժեշտության դեպքում, բուժման պլան կմշակեք բժշկի հետ:

  • 568-1049.jpg
  • 568-15360048991.jpg

Լյումինիրներ

Կերամիկական վինիրների առանձին տեսակն են հանդիսանում լյումինիրները: Լյումինիրները գերբարակ շերտեր են, որոնք պատրաստված են շատ ամուր կերամիկայից: Նման կոսմետիկական երեսպատիչները 0,2-0,3 մմ հաստություն ունեն:  Կոսմետիկական երեսպատիչների այս տեսակը բավական լայն պահանջարկ ունի, չնայած թանկարժեքությանը: Դա պայմանավորված է և էսթետիկ լավագույն արդյունքով, և երկարատևությամբ:
Լյումինիրների կիրառման ցուցումները

-    դիաստեմաներ (ատամների միջև ճեղքեր) և ատամնաշարի անկանոնություն,
-    էմալի ճաքեր կամ կոտրված ատամներ,
-    ատամների գույնի փոփոխություն: Լյումինիրները կարելի է նաև օգտագործել որպես սպիտակեցման այլընտրանքային միջոց: Լյումինիրների օգնությամբ կարելի է փոխել ատամների գույնը, որը երկար ժամանակ կպահպանվի, քանի որ լյումինիրները իրենց գույնը երբեք չեն փոխում, 
-    վերացնել հին օրթոպեդիկ կոնստրուկցիաների թերությունները (մետաղակերամիկական ատամնապսակների կոտրվածքներ, ատամնապսակի եզրին արմատի վզիկի մերկացում) առանց դրանք ատամի վրայից հանելու:

Լյումինիրների առավելությունները

-    լյումինիրների ամրացման համար հարկ չկա նախօրոք ատամները տաշել,
-    լյումինիրների օգնությամբ հնարավոր է արագ հավասարեցնել ատամները, առանց բրեկետների օգնության: 
-    լյումինիրները կարելի է օգտագործել սպիտակեցման փոխարեն:

Լյումինիրների պատրաստման և տեղադրման առանձնահատկությունները

Լյումինիրների տարբերակիչ առաձնահատկությունն այն է, որ դրանք հնարավոր է ամրացնել ցանկացած մակերեսի, լինի այն պլոմբ, ատամնապսակ, կամ էլ դենտին: Նման կոսմետիկական երեսպատիչներն ատամներին ամրացվում են ստոմատոլոգին երկու այցի ընթացքում: Առաջին այցի ժամանակ բժիշկը որոշում է երեսպատիչների գույնը և ձևը, որից հետո ատամների դրոշմաթասակն է պատրաստում: Այն ուղարկվում է ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ գիպսով պացիենտի բերանի խոռոչի մոդելն են ստանում, որի վրա էլ իրականացվում է լյումինիրների պատրաստումը:
Երկրորդ այցն արդեն ամենակարևոր փուլն է, քանի որ տեղադրվում են լյումինիրները: Բժիշկը պատրաստի երեսպատիչները փորձում է պացինետի ատամների վրա, կատարում անհրաժեշտ շտկումները, որից հետո արդեն լյումինիրները հատուկ սոսնձով ամրացվում են պացիենտի ատամներին: 
Ամրացնող նյութերը և լյումինիրները մեկ միասնական համակարգ են, որը ապահովում է լյումինիրների հուսալիությունը և երկարատևությունը: Յուրաքանչյուր լյումինիրի ներսի մակերեսը  ծակծկեն կառուցվածք  ունի, որի շնորհիվ էլ այն շատ ամուր է կպնում ատամի էմալին: Եվ արդյունքում երեսպատիչն ու ատամը մեկ ամբողջություն են կազմում: Միևնույն ժամանակ, եթե անհրաժեշտ է, երեսպատիչը հնարավոր է ատամից  հեռացնել առանց ատամը վնասելու, հատուկ գործիքի օգնությամբ, որը ևս այս մեթոդի առավելություններից է:

  • 573-karies-karelnoppe-shutterstock209692405-verwendet.jpg
  • 573-vinir.jpg

Կերամիկական 

ներդիր

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի օրթոպեդ-ստոմատոլոգներն առաջարկում են ատամները վերականգնել ներդիրների օգնությամբ, որոնք ձեր ատամին երկրորդ կյանք կպարգևեն: Ներդիրիների օգնությամբ ատամը վերականգնելը Ձեզանից այնքան էլ շատ ժամանակ չի խլի` շնորհիվ կլինիկայի ժամանակակից սարքավորումներով հագեցվածության:
  • 578-vkladka-ardenta.jpg
Կլինիկան Ձեզ առաջարկում է ատամնային ներդիրների մի քանի տեսակ.

 

  • կերամիկական ներդիրներ
  • կոմպոզիտային ներդիրներ
  • ցիրկոնիումի օքսիդից ներդիրներ:
Կերամիկական ներդիրներ

Ներդիրները շատ հաճախ են պատրաստվում կերամիկայից, որոնք օգտագործվում են այն դեպքում, եթե քայքայվել է ատամի 1/3 մասը, բայց ատամը դեռ կա:
Կերամիկական ներդիրը լիովին նմանակում է ատամի անատոմիական ձևին,
հնարավորություն է տալիս գտնել ատամին համապատասխան գույնը, թքի և մանրէների ազդեցությամբ  չի փոխում գույնը: Կերամիկական ներդիրը կայուն է նաև արտաքին գործոնների ազդեցության հանդեպ:

Կոմպոզիտային ներդիրներ

Կոմպոզիտային ներդիրները կառուցվածքով շատ նման են բնական ատամին: Կոմպոզիտային ներդիրները բաղկացած են անօրգանական նյութերի և հեղուկ սինթետիկ նյութի խառնուրդից: Այդպիսի ներդիրները հիանալի պլաստիկ հատկություն ունեն և բարձր էսթետիկ որակ:

Կոմպոզիտային ներդիրների առավելություններն են.
-    ամրությունը
-    ատամը վերականգնելու մեծ արդյունավետությունը
-    մանրամասն մշակելու հնարավորությունը
-    առավելագույն էսթետիկ արդյունքը:

Ցիրկոնիումի օքսիդից ներդիրներ (ցիրկոնիումի դիօքսիդ)

Ցիրկոնիումի օքսիդից ներդիրները էսթետիկ ստոմատոլոգիայում ատամի վերականգնման վերջին նվաճումներից է: 
Ցիրկոնիումի դիօքսիդից պատրաստված պսակի առանձնահատկությունն այն է, որ դրա մեջ զուգակցվում է առանց մետաղի հիմքը և կերամիկական ծածկույթի նոր տեսակը, որը կատարյալ նմանակում է պացիենտի ատամի էմալի գույնը:
Ցիրկոնիումի դիօքսիդից ներդիրների առավելությունն այն է, որ նման ներդիրի տեղադրումը ատամի դեպուլպացիա չի պահանջում, որը նշանակում է ատամի պահպանում:
Ցիրկոնիումի դիօքսիդը ալերգիա չի հրահրում:
Ներդիրի պատրաստումը սովորաբար երկու այցի ընթացքում է կատարվում: Առաջին այցի ժամանակ ստոմատոլոգը նախապատրաստում է ատամը, դրոշմաթասակ է հանում, ընտրում է ներդիրի գույնը և ժամանակավոր ներդիր է տեղադրում:

Իսկ երկրորդ այցի ժամանակ (որի ժամկետը նշանակում է ստոմատոլոգը) արդեն տեղադրվում է լաբորատորիայում պատրաստված ներդիրը:

  • 579-1-6-880x660.jpg
  • 579-o-15595467274859.png

Ներարմատային ներդիր

Ինչ է ներատամնային ներդիրը

Հաճախ լինում է այնպես, որ կարիեսը շատ խորն ու տարածված է ախտահարում ատամը: Իհարկե, վնասված մասը կարելի է վերականգնել ժամանակակից պլոմբանյութով, բայց նման վերականգնումից հետո ատամի երկար ծառայելու երաշխիքը շատ քիչ է:
Այնուամենայնիվ, առավել ժամանակակից տեխնոլոգիա, որն ավելի հարմարավետ է և ապահովում է ատամի երկարատև ծառայությունը, ներդիրների օգնությամբ միկրոպրոթեզավորումն է:

Եթե ատամը լրիվ է քայքայվել, բայց արմատը դեռ ամբողջական է, ապա դիմում են ներարմատային ներդիրի օգնությանը: Ներարմատային ներդիրը տեղադրվում է ատամի արմատուղու մեջ: Իսկ վրայից էլ պատրաստվում և տեղադրվում է ատամնապսակը: Ներարմատային ներդիրի առավելությունն է, որ այն հնարավորություն է տալիս ծանրաբեռնվածությունը հավասարաչափ բաշխել այնպես, ինչպես բնական ատամինն է: Ներդիրի տակ կարիեսի զարգացումը քիչ հավանական է, ներարմատային ներդիրը երբեք չի կոտրվում:  
Ներարմատային ներդիրի օգնությամբ ոչ միայն վերականգնվում է ատամի կառուցվածքը, այլև ատամն ավելի է ամրանում, ներդիրը կայուն է արտաքին ազդեցության հանդեպ, ժամանակի հետ չի փոխվում, ի տարբերություն սովորական պլոմբի:

Ներդիրները պատրաստվում են լաբորատորիայում, անհատական դրոշմաթասակով և, ըստ էության, իրենցից ներկայացնում են պլոմբ, որը պատրաստված է ճշգրիտ չափերով և ամուր: Ատամին իրենց ֆիզիկական և էսթետիկական հատկություններով շատ մոտ են կերամիկայից կամ կոմպոզիտ նյութերից պատրաստված ներդիրները, որոնք պոլիմերային հիմք ունեն և այնպիսի նյութերից են պատրաստված, որոնք ատամին վերոհիշյալ հատկություններն են ապահովում:

Սկզբից ատամնային ներդիրը մոդելավորում են հատուկ մոմանյութի օգնությամբ, հետո ընտրվում է նյութը, որից պետք է լինի վերջնական արդյունքը, գույնը առավելագույնս համապատասխանեցվում է այն ատամի գույնին, որտեղ պետք է տեղադրվի: Եվ, վերջապես, վերջին փուլը ըստ մոմե մոդուլի ներդիրի պատրաստումն է:

Ստացված ներդիրը ևս մեկ անգամ փորձվում է, տաշվում են, հղկվում թերությունները, մինչև կատարյալ լինելը: Ներատամնային ներդիրները բերանի խոռոչում ամրացվում են ցեմենտի կամ սոսնձի դեր կատարող հատուկ նյութի օգնությամբ:  

•    Ներատամնային ներդիրը պրոթեզ է, որը հնարավորություն է տալիս վերականգնել կարիեսով ախտահարված, կամ վնասված ատամնապսակի անատոմիական ձևը:
•    Ներատամնային ներդիրն ատամի մեծ խոռոչի պլոմբավորման լավագույն եղանակն է:
•    Ներատամնային ներդիրն օգտագործում են ատամնապսակներ տեղադրելիս:
•    Ներատամնային ներդիրը որպես հիմք է օգտագործվում կամրջաձև պրոթեզի համար:  
•    Ներատամնային ներդիրը կարող է զուգակցվել արմատային շտիֆտների հետ, խիստ վնասված ատամը վերականգնելու համար:

Ներատամնային ներդիրը զգալի առավելություն ունի, որպես ամուր, ներկող և ագրեսիվ նյութերի հանդեպ կայուն նյութից պատրաստված պրոթեզ, որը դիմացկուն է նաև կարիեսի հանդեպ, որն ավելացնում է նրա հանդեպ վստահությունը:

Ներատամնային ներդիրը կարող է օգտագործվել ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ տեխոնոլոգիաների հետ զուգակցված: Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում են, որ նման մեթոդը, ինչպիսին ներատամնային ներդիրով միկրոպրոթեզավորումն է, ոչ միայն պահանջարկ է վայելում, այլև շարունակում է զարգանալ, ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ տեխնոլոգիաների հետ զուգընթաց:

Շարժական պրոթեզներ

Պինդ, առողջ ատամները ոչ միայն առողջության, այլև մարդու կարգավիճակի ինքնատիպ այցեքարտն են, այդ պատճառով էլ մեկ կամ մի քանի ատամների բացակայությունը նշանակալիորեն  անհարմարավետություն է ստեղծում, խախտում է կծվածքը, էսթետիկ խնդիրներ է ստեղծում և այլն: Ցավոք, հիվանդությունների, վնասվածքների կամ տարիքի հետևանքով ոչ բոլորին է հաջողվում պահպանել ատամները և մարդիկ արդեն դիմում են ստոմատոլոգիական ծառայություններին, որոնց թվում է ատամների պրոթեզավորումը, որը կատարում են բարձրորակ ստոմատոլոգները` թերապևտները, օրթոպեդները և վիրաբույժները: Որակյալ շարժական պրոթեզավորմանը ներկայացվող պահանջները բավական բարձր են և էսթետիկ, և ֆունկցիոնալ առումով: Եվ դրանք հնարավոր է իրականացնել շնորհիվ նոր տեխնոլոգիաների, նյութերի և սարքավորումների զարգացման և կիրառման:
Պրոթեզավորման մեթոդները

Ատամնային պրոթեզները, որոնք պատրաստված են ժամանակակից նյութերով, օգնում են պացիենտին վերադարձնել բնական ատամների հիմնական հատկությունները, նաև վերականգնում գեղեցիկ արտաքին տեսքը: Դրանք բավական բարդ կենսաքիմիական կառուցվածք ունեն, քանի որ պետք է ոչ միայն փոխարինեն կորցրած ատամներին, այլև պահպանեն մյուս ատամները` որքան հնարավոր է երկար: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար բժիշկ-ստոմատոլոգը կարող է պատրաստել և տեղադրել տարբեր պրոթեզներ`շարժական, մասնակի շարժական կամ անշարժ:    

Անշարժ պրոթեզավորում են համարվում վինիրների, ներդիրների, ատամնապսակների, կամրջաձև պրոթեզների, իմպլանտատների տեղադրումը և այլն: 

Շարժական պրոթեզներ

Ատամների բացակայությունը կարելի է վերականգնել տարբեր մեթոդներով և նյութերով, սակայն բավական հաճախ լինում են իրավիճակներ, երբ շարժական պրոթեզը տվյալ պացիենտի համար միակ ընդունելի տարբերակն է լինում: Առանց դրա հնարավոր չէ, օրինակ, երբ հենակետեր չկան, բացակայում են վերջին ատամները, կամ էլ տվյալ պացիենտին այս կամ այն պատճառով չի կարելի իմպլանտատ տեղադրել: 
Շարժական պրոթեզները ցուցված են ատամների լրիվ կամ մասնակի բացակայության դեպքում: Ժամանակակից շարժական պրոթեզները  գեղեցիկ տեսք ունեն, հուսալի են, ամուր և կարիք չկա դրանք մշտապես հանել բերանից:

Թիթեղավոր պրոթեզ

Շարժական թիթեղավոր պրոթեզը բաղկացած է հիմքից (պլաստմաս կամ մետաղ), արհեստական ատամներից և կլամերներից: Պրոթեզի հիմքը ճշգրիտ համապատասխանում է պրոթեզավորվող մակերեսի ռելիեֆին և կողմնային ատամների մակերեսին, որոնց վրա տեղադրվում և հենվում է պրոթեզը, ամրանալով կլամերներով: Հիմքի վրա ամրացված արհեստական ատամները լրացնում են ատամնաշարի բացակա ատամները:  
Շարժական թիթեղավոր պրոթեզների հիմքը յուրաքանչյուր առանձին կլինիկական դեպքում անհատական չափսեր ունի, հաշվի առնելով բոլոր առանձնահատկությունները:

 Շարժական պրոթեզներ
Շարժական պրոթեզները փոխում են ծամողական համակարգի օրգանների ֆիզիոլոգիան: Սկզբնական ժամանակահատվածում պացիենտը պրոթեզը որպես օտար մարմին է ընկալում, որը ինչ-որ չափով նյարդայնացնում է: Պրոթեզը փոքրացնում է բերանի խոռոչի ծավալը, փոխում է ծամողական շարժումների բնույթը, խախտում է հնչյունների հստակ արտասանությունը: Ավելանում է թքարտադրությունը, կարող է սրտխառնոց առաջանալ, որոնց պատճառը պրոթեզի հիմքից բերանի խոռոչի ընկալիչների գրգռումն է: Պրոթեզին ընտելանալու  ժամանակը պայմանավորված է նաև ցավի զգացումով, որն առաջանում է, երբ պրոթեզը ճնշում է փափուկ հյուսվածքներին:  Պրոթեզը տեղադրելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում այս երևույթները նվազում են, իսկ  3-4 շաբաթ հետո անհետանում են (պրոթեզը տեղադրելու օրվանից): 
Բերանի խոռոչի և պրոթեզի ճիշտ խնամքի դեպքում այն երկար ժամանակ կպահպանի իր հիմնական հատկությունները:  Երեկոյան, քնելուց առաջ անհրաժեշտ է պրոթեզը լվալ և չորացնել: Հիգիենիկ գործողություններից հետո շարժական ատամնային պրոթեզները կարելի է կրել նաև գիշերը:

Շարժական հատվածներ և պայմանական շարժական պրոթեզներ

Շարժական հատվածների շարքին են դասվում միակողմանի ատամնային պրոթեզները, որոնք ամրացվում են կլամերներով  կամ ատտաչմեններով (կողպեք): Երբ ատամնաշարի ամենավերջում թերություն կա (բացակայում են ծամող ատամները) պրոթեզն ամրացվում է միայն կողպեքի օգնությամբ:  

Պայմանական շարժական պրոթեզները կիրառում են, եթե մեկ ատամ է բացակայում, հաճախ ծամողական ատամը: Դրանք պատրաստվում են կերամիկայից կամ պլաստմասսայից: Հարևան ատամներին ամրացվում են հատուկ մետաղե տարրերի օգնությամբ, որոնք պինդ ամրանում են որպես հիմք ծառայող ատամին:

  • 595-baseplates-15594214508808.png
  • 595-0201317dentalpartscarbon-30.png
  • 595-jj.png
“Արեգակ” ստոմատոլոգիական կլինիկայի օրթոպեդ-ստոմատոլոգները ձեզ կօգնեն մասնագիտական խորհրդատվությամբ, կընտրեն ձեզ համապատասխան պրոթեզավորման տարբերակը և, իհարկե, կպատրաստեն ձեզ համար եզակի պրոթեզ:

Մասնակի շարժական պրոթեզներ

Պրոթեզների այս տեսակը նպատակահարմար է տեղադրել ծամողական ատամների կորստի, ատամանաշարում մի քանի ատամների բացակայության դեպքում, ինչպես նաև կարող են ծառայել որպես հենք կամրջաձև և ժամանակավոր պրոթեզների համար: Մասնակի շարժական պրոթեզներից են պլաստմասաե թիթեղավոր պրոթեզները և բյուգելային պրոթեզները, ինչպես նաև շարժական հատվածները և պայմանական շարժական պրոթեզները:
Մասնակի պլաստմասե պրոթեզները բնութագրվում են որպես առավել հասարակ և ֆինանսապես մատչելի կոնստրուկցիաներ: Այս պրոթեզները ամրացվում են անհրաժեշտ հատվածի հարևան ատամներին հատուկ մետաղե կլամերների օգնությամբ, որոնք ամրացվում են ատամի հիմքին, պինդ <գրկելով> այն և թույլ չտալով, որ պրոթեզը տեղաշարժվի: Որպես հիմք է ծառայում լնդերը:
Որոշ դեպքերում մասնակի շարժական պրոթեզները կարող են ամրանալ ատտաչմենների (կողպեք) օգնությամբ: Ատտաչմենները հուսալի են շահագործման տեսանկյունից և հիանալի ամրություն են ապահովում: Ամրացման երկու տարբերակն էլ երաշխավորում են էսթետիկ արդյունք և գրեթե աննկատ են կողմնակի աչքի համար: 
Պլաստմասե կոնստրուկցիաները, ճիշտ է, մատչելի են, բայց մի շարք թերություններ ունեն, որոնցից կարելի է նշել ցավը և հնարավոր անհարմարավետությունը ստործնոտային հատվածում և այլն: Ատամնային պրոթեզի պատրաստման համար լավագույնը համարվում են կոմպոզիտային և կերամիկական նյութերը:
  • 599-685.jpg
  • 601-removable-partial-denture.jpg
  • 601-partials-page-15594635856583.png
  • 601-app6.jpg
Բյուգելային պրոթեզներ

Բյուգելային պրոթեզները (կամ աղեղային) առավել բարդ և թանկարժեք կոնստրուկցիաներ են: Դրանց էությունը հենց անվան մեջ է, այսինքն կա աղեղ, որը միացնում է արհեստական լնդերը (ավելի ճիշտ, որոշակի հատվածները) միացնում է ատամներին: Դրանք ոչ միայն հուսալի են և հարմարավետ, այլև նպաստում են ծամողական ճնշման հավասարաչափ բաշխմանը ատամների և լնդերի միջև:  

Ավելացնենք, որ բյուգելը արտաքնապես կոմպակտ է, հարմարավետ և օգտագործման առումով երկարատև: Ստոմատոլոգիայում օգտագործվում են տելեսկոպիկ մեթոդով  ամրացվող բյուգելային պրոթեզներ և կլամերներով ու կողպեքներով  ամրացվող բյուգելներ:  
Կլամերներով ամրացվող բյուգելային պրոթեզները պատրաստվում են ատամին համապատասխան, այդ պատճառով էլ հիանալի ամրանում են առանց էմալը վնասելու:

Բյուգելային պրոթեզների ամրացման երկրորդ եղանակը, որն ավելի ամուր է, կողպեքներով (ատտաչմեններ)ամրացումն է, որոնք ամրացվում են հենքային ատամին հենց այդպես, կամ էլ հատուկ այդ ատամի համար պատրաստված ատամնապսակին: Կողպեքային ամրացման դեպքում ամենակարևորն այն է, որ դրանք արտաքնապես չեն երևում, քանի որ հիանալի թաքնված են բյուգելային պրոթեզի ներսում: 
Այս ամենն ապահովվում է ժամանակակից տեխնոլոգիաներով` հատուկ նյութերով, ճշգրիտ ձուլվածքով և, իհարկե, բարձրորակ մասնագետների օգնությամբ:

Բնականաբար, բյուգելային պրոթեզը անհատական առանձնահատկություններով է պատրաստվում, քանի որ այն պետք է փոխկապակցված լինի պացիենտի բնական ատամների հետ, համապատասխանելով վերջինիս բերանի խոռոչի առանձնահատկություններին:

Կամրջաձև պրոթեզ

Ինչպես արդեն նշել ենք, պրոթեզավորման  հիմնական ցուցումը ատամնաշարի  արատներն են, մեկ կամ մի քանի ատամների բացակայությունը:

Ստոմատոլոգը բուժզննումից հետո որոշում է կամրջաձև պրոթեզի, այն պատրաստելու նյութի լավագույն տարբերակը:  

Այս ամենի հետ մեկտեղ, հաշվի են առնվում ատամնաշարի արատի տեղակայումը, լնդերի հյուսվածքի վիճակը, կծվածքի, ժպիտի առանձնահատկությունը, հարևան ատամների գույնը, որոնց հետ պետք է առավելագույնս ներդաշնակի կամրջաձև պրոթեզի գույնն ու ձևը: Շատ կարևոր է հարևան ատամների վիճակը, որոնց վրա պետք է ամրացվի պրոթեզը:  

Անհրաժեշտության դեպքում, բժիշկը ռենտգեն հետազոտություն է կատարում, հնարավոր բարդությունները կանխարգելելու նպատակով:

Կամրջաձև պրոթեզի տեղադրումից առաջ մշակվում են ատամները, որոնց վրա պետք է տեղադրվեն կամրջաձև պրոթեզի կառուցվածքում ատամնապսակները:  

Նախապես անհրաժեշտ բուժում է անցկացվում (հիգիենիկ միջոցառումներ, լնդերի բուժում, հիմքային ատամների պլոմբում և, եթե անհրաժեշտ է, ատամնապսակի տեղադրում): Իսկ հետո էլ տաշվում են անհարթ հատվածները, որոնք կարող են խանգարել պրոթեզի ամրացմանը:

 

Հաջորդ փուլում փորձվում է պատրաստի պրոթեզը, ստուգվում է պրոթեզի վրա գտնվող ատամների կծվածքը հանդիպակաց ատամների հետ, պրոթեզի գեղեցկությունը (լավ արտաքին տեսքը, մյուս ատամների հետ համապատասխանությունը): Տեղում կատարվում են անհրաժեշտ շտկումները, անհրաժեշտության դեպքում այն նորից ատամնատեխնիկական լաբորատորիա է ուղարկվում թերությունները վերացնելու համար:  

Երբ արդեն ամեն ինչ հապատասխանում է, բժիշկն ամրացնում է պրոթեզը ցեմենտով կամ այլ նյութով:  

Եթե մի քանի օրից պրոթեզի հետ կապված խնդիրներ են առաջանում, պետք է անպայման դիմել բժշկին, ով խորհուրդ կտա ինչպես վարվել, հարկ եղած դեպքում էլ կշտկի թերությունը:

  • 602-most-protes.png

Ֆունկցիոնալ ախտորոշում

Այցելելով ստոմատոլոգիական կլինիկապացիենտը մտածում է սպասվելիք բուժման արդյունքի, դրա որակի, ճիշտ ախտորոշման մասին: Իսկ բուժման արդյունքը կանխատեսելի դարձնելու, բուժման որակն ամենաբարձր պահանջներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է ֆունկցիոնալ ստույգ ախտորոշում կատարել և պացիենտին հետազոտելիս, և բուժման բոլոր փուլերում, կատարված աշխատանքը վերահսկողության տակ պահելու համար` գերժամանակակից և առաջատար բժշկական տեխնոլոգիաների օգնությամբ: Ճիշտ ախտորոշում կատարելով է միայն հնարավոր ճիշտ բուժում իրականացնել: Ախտորոշման մեթոդները լինում են ֆունկցիոնալ և դասական: Դասական ախտորոշման մեթոդներն են ՈւՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն), ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա), ՀՏ (համակարգչային տոմոգրաֆիա), ռենտգեն-հետազոտություն և այլն: Ֆունկցիոնալ ախտորոշումը հետազոտությունների գործիքային և լաբորատոր մեթոդների ամբողջությունն է, որի նպատակն է օբյեկտիվ գնահատել օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի գործառույթները, որը հիվանդի համար շատ կարևոր է հիվանդության վաղ ախտորոշման նպատակով: 
<Արեգակ> ստոմատոլոգիական կլինիկան իր պացիենտներին առաջարկում է հետազոտության գերժամանակակից  համակարգչային մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս գնահատել քունք-ստործնոտային հոդի վիճակը, ծամողական և գլխի և պարանոցի օգնող մկանների համաչափությունը, ինչպես նաև ատամների կծվածքը:
Թվային օրտոպանտոմոգրաֆը (պանորամային լուսանկարի ստացում), ռադիովիզիոգրաֆը (նպատակային ատամի լուսանկարում ), աքսիոգրաֆը(ստորին ծնոտի շարժման անհատական առանձնահատկությունների գրանցում) նույնպես կլինիկայում առկա հետազոտության մեթոդներից են:
Կլինիկայում կա նաև նորագույն  համակարգչային տոմոգրաֆիա:

Ատամնապսակներ

Վնասված, թույլ կամ թերություններ ունեցող ատամների  վերականգնման համար լավագույն մեթոդներից մեկն է ատամնապսակի տեղադրումը:  Շատ դեպքերում պրոթեզավորման տվյալ տեսակը հնարավորություն է տալիս խուսափել մեծ և տգեղ պլոմբաներից, ինչպես նաև ատամի էմալի հետագա  քայքայումից: 
Տվյալ մեթոդն  աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ, երկարատևությամբ և պրոթեզի դիմացկունությամբ, որոնք ատամի համար հիանալի պաշտպանություն են ապահովում:
Ի՞նչ է ատամնապսակը

Ատամնապսակն անշարժ ատամնապրոթեզ է, որը պատրաստվում է ատամնատեխնիկական լաբորատորիայում ծնոտի դրոշմաթասակի օգնությամբ, իսկ հետո ամրացվում է: Այդպիսով փոխարինվում է  ատամի պսակային կամ տեսանելի հատվածը այն դեպքում, երբ այն խիստ վնասված է, լուրջ էսթետիկական թերություն ունի կամ չկա:  
Ատամնապսակը պետք է նաև, որպեսզի հենարանային ատամներին, որոնք կարող են լիովին առողջ լինել, ամրացվի կամրջաձև կամ բյուգելային պրոթեզը: <Պսակադրել> կարելի է ոչ միայն վնասված բնական ատամը, այլև, ատամի բացակայության դեպքում, ատամնային իմպլանտատը:  

Ատամնապսակները կիրառվում են այն դեպքերում, երբ անհրաժեշտ է.

-    վերականգնել ատամի անատոմիական ձևը, որը վնասվել է այս կամ այն
պատճառով (կարիես, մեխանիկական վնասվածք և այլն).
-    վերականգնել ատամի կարևոր գործառույթները.
-    լավացնել ատամի էսթետիկ տեսքը: 

Ատամնապսակի տեղադրման փուլերը

Ատամնապսակը տեղադրվում է մի քանի փուլով: Առաջին այցի ժամանակ ստոմատոլոգը  մանրամասն զննում է բերանի խոռոչը, նշում բուժման, վերականգնման ենթակա ատամները, ռենտգեն հետազոտություն կատարում, իսկ հետո  սկսում է դրանք նախապատրաստել պրոթեզավորմանը: Եթե հարկ կա բուժելու, ատամը բուժվում է, հետո նոր տաշվում է անհրաժեշտ չափերով: Այնուհետև դրոշմաթասակն է հանվում և ուղարկվում է ատամնատեխնիկական լաբորատորիա: 
Հաջորդ փուլին փորձնական տեղադրվում է ատամնապսակը և նշվում են թերությունները, եթե այդպիսիք կան, և վերացվում են դրանք:  
Այս ամենից հետո նոր ատամնապսակը հիմնովին ամրացվում է:

Ատամնապսակների տեսակները

Օրթոպեդիայում ատամնապսակների տարբեր տեսակներ կան: Ատամնապսակների տեսակներն  առանձնացվում են ըստ դրանց պատրաստման նյութերի: 
Ատամնապսակները լինում են մետաղե, մետաղակերամիկական և կերամիկական:  Այս կամ այն տեսակի ատամնապսակ ընտրելիս հաշվի են առնվում կլինիկական ցուցումները, պացիենտի ցանկությունը և, իհարկե, վճարունակությունը:

Մետաղե ատամնապսակներ

Սրանք պատրաստվում են տարբեր մետաղների համաձուլվածքից` տիտան, պողպատ և այլն: Կիրառվում են նաև ոսկուց կամ պլատինից պատրաստված ատամնապսակներ:
Մետաղե ատամնապսակները լիովին վերականգնում են ատամի ծամողական գործառույթը:

Մետաղակերամիկական ատամնապսակներ

Սրանք լավագույն տարբերակն են, քանի որ զուգակցում են ամրությունը և բնական արտաքին տեսքը: Նման ատամնապսակները բաղկացած են մետաղից, որն արտաքնապես ծածկված է կերամիկայով: Մետաղն ատամնապսակին ամրություն է տալիս, իսկ կերամիկան ապահովում է գեղեցիկ արտաքին տեսքը: 
Մետաղակերամիկական ատամնապսակներով վերականգնում են և առջևի, և հետին ատամները: 
Մետաղակերամիկական ատամնապսակները գրեթե չեն տարբերվում բնական ատամնաշարից, իսկ ամրությամբ էլ գերազանցում են մետաղե համաձուլվածքին: Մետաղակերամիկական ատամնապսակները նաև շատ դիմացկուն են և երկար ժամանակ են ծառայում մարդուն: Բացի դրանից, դրանք ալերգիա կամ այլ բարդություններ չեն առաջացնում:

Կերամիկական ատամնապսակներ

Կերամիկական ատամնապսակները պատրաստվում են ստոմատոլոգիական հատուկ ճենապակուց (фарфор): Նման պրոթեզներն ամրության այնքան էլ բարձր ցուցանիշներ չունեն, դրա համար էլ այդ նյութից պատրաստում են միայն առջևի ատամները էսթետիկական տեսքը լավացնելու նպատակով, քանի որ կերամիկական ատամնապսակները ծամողական ճնշմանը չեն դիմանում:  Կերամիկական ատամնապսակները իրենց գույնը շատ երկար են պահպանում և կարելի է վստահ ասել, որ դրանք տարիների ընթացքում չեն խունանում, չեն դեղնում:

Ցիրկոնե ատամնապսակներ

Ընտրելով ստոմատոլոգիական կլինիկան և ստոմատոլոգին, շատ կարևոր է հասկանալ, որ որակյալ ապրանքը էժան լինել չի կարող և մեկ օրում էլ չի կարող  պատրաստվել: Սխալ պատրաստված և տեղադրված օրթոպեդիկ կոնստրուկցիան  կարող է տարբեր բարդությունների պատճառ դառնալ, օրինակ, պարօդոնտիտի, կծվածքի խանգարման և  այլն: Եթե ատամնապսակը տեղադրելուց հետո անհարմարավետություն է զգացվում կամ սկսում է ցավել ատամը, անհրաժեշտ է անմիջապես վերադառնալ բժշկի մոտ:

  • 611-total-dental-care-1.jpg
  • 611-csmmedstdbild1kpmma-multicolor7a422fe696.png
  • 611-crowns.jpg
270-o-15565514156793.png
բարի գալուստ արեգակ ստոմատոլոգիական կլինիկա
495-495-logot-1554894050778.png
  • ՀՏՀ
  • Լուրեր

բոլոր իրավունքները պաշտպանված են