• Գլխավոր Էջ
  • Մեր մասին
  • ծառայություններ
    • Խորհրդատվություն
    • Ախտորոշում
    • Ցավազրկումը ստոմատոլոգիայում
    • Ներբերանային սկանավորում
    • Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
    • Ատամների սպիտակեցում
    • Լազերային ստոմատոլոգիա
    • Պարոդոնտոլոգիա
    • Թերապևտիկ ծառայություններ
    • Digital Smile Design (DSD)
    • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
    • Վիրաբուժական ստոմատոլոգիա
    • Օրթոդոնտիա
    • Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
    • Մանկական ստոմատոլոգիա
  • Իմպլանտոլոգիա
  • Կոսմետոլոգիա
  • Տեսասրահ
  • Լուրեր
  • Կապ
Aregak
  • Մեր մասին
  • ծառայություններ
    • Խորհրդատվություն
    • Ախտորոշում
    • Ցավազրկումը ստոմատոլոգիայում
    • Ներբերանային սկանավորում
    • Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
    • Ատամների սպիտակեցում
    • Լազերային ստոմատոլոգիա
    • Պարոդոնտոլոգիա
    • Թերապևտիկ ծառայություններ
    • Digital Smile Design (DSD)
    • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
    • Վիրաբուժական ստոմատոլոգիա
    • Օրթոդոնտիա
    • Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
    • Մանկական ստոմատոլոգիա
  • Իմպլանտոլոգիա
  • Կոսմետոլոգիա
  • Տեսասրահ
  • Լուրեր
  • Կապ

Բրեկետներ և բրեկետ-համակարգեր

Բրեկետները կողպեքների նման խորամանկ սարքեր են, որոնք կարող են աստիճանաբար շտկել ատամնաշարը և, համապատասխանաբար, կծվածքը: Բրեկետները ատամներին ամրացվում են հատուկ նյութի օգնությամբ, ատամների արտաքին կամ ներքին մակերեսին:
Ատամնաշարի հավասարեցման պրոցեսը սկսվում է այն պահից, երբ «հիշողություն ունեցող» հատուկ աղեղը տեղադրվում է բրեկետների ակոսիկների վրա: Աղեղը գլխավոր դեր է կատարում , քանի որ հենց այն է ճնշում գործադրում ատամների վրա, ստիպելով նրանց տեղաշարժվել:
Բրեկետ-համակարգի տեղադրումը

Մինչև 10-13 տարեկանը երեխաներին, որպես կանոն, հատուկ շարժական սարք են տեղադրում կծվածքը շտկելու համար, որովհետև մանուկների մոտ կծվածքը դյուրին է շտկվում շերտիկների և կապպաների օգնությամբ:
Դեռահասների և մեծահասակների մոտ պատկերը մի քիչ այլ է, նրանց մոտ կծվածքն արդեն ձևավորվել է և այստեղ արդեն առանց անշարժ բրեկետ-համակարգի հնարավոր չէ:

Բրեկետները տեղադրվում են հետևյալ դեպքերում

- ատամների միջև արանքների առկայության դեպքում  (այսպես կոչված, տրեմաների և դիաստեմաների դեպքում).
- ոչ ճիշտ ծկլթման դեպքում ատամը ձգելու համար.
- երբ անհրաժեշտ է լինում ատամները տեղաշարժել, այդ թվում և ատամի կորստի դեպքում:

Բրեկետներ կրելը

Ատամնաշարի վիճակով պայմանավորված, բրեկետները կրում են 1-ից մինչև 3 տարի, բուժող շերտը մշտապես հսկողության տակ պահելով:
Բրեկետ-համակարգ  օգտագործելը պահանջում է հատուկ զգուշություն և ուտելիս, և բերանի խոռոչի հիգիենան պահպանելիս: Բժշկի հանձնարարականները և ցուցումները կատարելը կօգնի հասնել նպատակին` ունենալ առողջ ատամներ և գեղեցիկ ժպիտ:

Բուժգործողությունը

- Խորհրդատվություն (ռենտգենագրամմա, ախտորոշում, դրոշմաթասակի պատրաստում, բուժման պլանի կազմում, բուժման մեթոդի ընտրություն):
- Բրեկետ-համակարգի տեղադրում:
- Այցելություն բժշկին 4-8 շաբաթը մեկ անգամ, ակտիվացման, շտկման նպատակով:

Մեր հանձնարարականները

Ուտելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.
-Պինդ միրգ ու բանջարեղեն ուտելիս (գազար, խնձոր և այլն), ինչպես նաև այնպիսի ուտելիք, երբ կծելն անհրաժեշտ է, նախապես ուտեստը մանր կտրտել: Չի կարելի կծել առջևի ատամներով: 
- Հրաժարվել կոշտ սննդից` ընկուզեղեն, չորահաց, կոնֆետ, սառնաշաքար, քանի որ դրանք կարող են նպաստել բրեկետի պոկվելուն և սարքի վնասվելուն:
- Չօգտագործել մածուցիկ ու կպչուն մթերք (իրիս, մաստակ):
- Խուսափել շատ տաք կամ շատ սառը ուտելիքից, քանի որ ջերմաստիճանի փոփոխությունը կարող է վատացնել օրթօդոնտիկ աղեղի հատկությունները:
- Չօգտագործել թունդ թեյ կամ սուրճ, մուգ գույնի հատապտուղներ, գունավորումից  խուսափելու համար:

Հետևյալ կանոնները չպահպանելու դեպքում բրեկետը կարող է պոկվել:

Բրեկետներով ատամների խնամքը և հիգինայի պահպանման կանոնները

- Անհրաժեշտ է ատամները լվալ օրը երկու անգամ: Ամեն անգամ, սնվելուց հետո, ողողել բերանի խոռոչը:
- Ատամները պետք է մաքրել նվազագույնը 10 րոպե, հայելու առջև, օգտագործելով երկու խոզանակներ:
- Խոզանակով, որը V –աձև կտրվածք ունի, երկայնակի շարժումներով մաքրել ատամները (աղեղի երկայնքով) 
- Ցցված մազիկներով խոզանակով մաքրել ատամների կողմնային հատվածները և աղեղի տակ դժվար հասանելի տեղերը:
- Բերանի խոռոչը և խոզանակը ողողել տաք ջրով: Եթե նկատեք, որ մի հատված չի մաքրվել, այն անմիջապես մաքրեք, առանց մտածելու, որ դա էլ հաջորդ անգամ կմաքրեք:  

Հատկապես ուշադիր և զգույշ եղեք բրեկետի և լնդերի միջև հատվածը մաքրելիս:
Մաքրելուց հետո ատամները, բրեկետները, օղակները և աղեղը պետք է փայլեն: 
Ատամի մածուկը պետք է փրփրուն լինի, որպեսզի կարողանա թափանցել բերանի խոռոչի դժվարհասանելի հատվածները:

Անպայման օգտագործեք ատամնաթել` ֆլոսս :

  • 542-fce9e9df5d937a24e863906ac6461649.jpg
  • 542-metallicheskie-brekety.jpg
  • 542-huerter-orhto-22717-tips-to-brushing-with-braces-image.jpg

Կծվածքի շտկում

Կծվածքի շտկումը կանխարգելում է ատամնածնոտային բազմաթիվ հիվանդություններ` կարիեսից մինչև քունք-ստործնոտային հոդ: Շատերին կարող է անհասկանալի թվալ կարիեսի և կծվածքի  պաթոլոգիայի կապը, քանի որ միշտ շեշտվում է, որ կարիեսի պատճառը ածխաջրատներն են և մանրէները:  Չենք վիճում, բայց ցանկանում ենք նշել, որ ածխաջրատներն ու միկրոօրգանիզմները կարիես առաջացնում են միայն այն դեպքում, երբ չի պահպանվում բերանի խոռոչի հիգիենան:  
Եվ փոքրերի, և մեծերի ոչ ճիշտ կծվածքի շտկումով զբաղվում է ստոմատոլոգ-օրթօդոնտը:  Այն, որ չափահաս տարիքում արդեն ուշ է զբաղվել կծվածքի շտկմամբ, ճիշտ չէ: XXI դարի ստոմատոլոգները ակտիվորեն զբաղվում են արդեն ձևավորված կծվածքի շտկմամբ: Դրա համար կիրառում են բրեկետ-համակարգեր, որոնք այժմ արդեն լայն տեսականի ունեն:
Բրեկետները միմյանցից տարբերվում են և արդյունավետությամբ, և էսթետիկական որակով: Մանկական պրակտիկայում մինչև 13-14 տարեկանը օգտագործվում են օրթօդոնտիկ շերտիկներ: Ի տարբերություն բրեկետ-համակարգերի, դրանք շարժական են: Նման տարիքային սահմանափակումը պայմանավորված է դեռ չձևավորված կծվածքով, որը զարգացման տվյալ փուլում շատ դյուրին շտկվում է նաև շարժական սարքով: Ավելի ծանր դեպքերում , մինչև 13 տարեկանը երեխան կարող է շարժական շերտիկներ կրել, իսկ հետո կծվածքի շտկումը շարունակել բրեկետ- համակարգով:
Կծվածքի շտկումը անհրաժեշտ, միևնույն ժամանակ, բավական տևական բուժգործողություն է: Տևողությունը պայմանավորված է համակարգի բարդությամբ, ինչպես նաև օրգանիզմի անհատական առանձնահատկություններով: 
Բուժգործողության տևողությունը և արդյունքն առավել ճշգրիտ կարող է ասել միայն օրթօդոնտը հետազոտություններից հետո:

Բրեկետի տեսակները

Գոյություն ունեն մի քանի տեսակներ.
Մետաղե բրեկետներ
Մետաղե բրեկետները, ավելի ճիշտ ողջ բրեկետ-համակարգը, անշարժ օրթօդոնտիկ սարք է: Նման սարքի հիմնական տարրերն են բրեկետները ( ինքնատիպ կողպեքներ, որոնք ամրացվում են ամեն մի ատամին հատուկ նյութով) և աղեղը, որը ատամներն ու բրեկետներն ամբողջական համակարգ է դարձնում: 
Բացի այդ,  կան բազմաթիվ օժանդակ տարրեր` տարբեր  կապեր, օղակներ և այլն: Նման սարքն անհրաժեշտ է ատամնածնոտային համակարգի ֆունկցիոնալ և էսթետիկական խախտումները շտկելու համար:
Մասնավորապես, ոչ ճիշտ կծվածքի, ատամնաշարի թերությունների դեպքում, ինչպես նաև, ատամնաշարի կողմնային հատվածներում մեկ կամ մի քանի ատամների բացակայության դեպքում բրեկետ-համակարգի օգնությամբ հնարավոր է փակել արատը մյուս ատամները մեկ բլոկի մեջ հավաքելով: Ֆունկցիոնալ տեսակետից մետաղե բրեկետների առավելությունն այն է, որ ակոսի և աղեղի միջև շփման ուժը նվազագույնն է, որը նշանակալիորեն օգնում է պակասեցնել բուժման ժամկետները:
Պետք է նշել, որ մետաղե բրեկետները նույնպես կարող են միմյանցից տարբերվել:
Առաջինը` ըստ մետաղի տեսակի: Ավելի շատ պահանջարկ են վայելում թանկարժեք մետաղների հիմքի վրա պատրաստված բրեկետները: Դա հատկապես անհրաժեշտ է ալերգիա ունեցող մարդկանց համար, երբ օրթօդոնտիկ միջամտությունն անհրաժեշտ է, իսկ սովորական մետաղների հանդեպ մարդն ալերգիա ունի: Նման մարդկանց համար ելքը ոսկե բրեկետներ պատրաստելն է: Քանի որ ոսկին կենսաբանորեն իներտ նյութ է և ալերգիա չի առաջացնում: Կարևորը նաև այն է, որ ոսկու հիմքի վրա պատրաստվում են ոչ միայն բրեկետները, այլև բոլոր մետաղե բաղկացուցիչ մասերը: 
Երկրորդը` իր ֆունկցիոնալ և կազմության առանձնահատկություններով:  Գոյություն ունեն ինքնակառավարվող և  առանց կապի բրեկետներ: Նման բրեկետներ կրելու դեպքում նշանակալիորեն պակասում է օրթօդոնտին այցելության թիվը, քան որ կապերը մշտապես փոխելու անհրաժեշտություն չի լինում:
Եթե անհրաժեշտ է օրթօդոնտիկ բուժումը և դուք ոչ մի բարդույթ չունեք, ապա լավագույն տարբերակը մետաղե բրեկետներն են և գնի, և որակի առումով: 
  • 645-americanimages9.png
  • 645-metal-braces-are-an-ideal-solution-for-straightening-crooked-teeth.jpg
  • 645-dudley-smiles-ortho-braces-issaquah-invisalign-kent.png

Կերամիկական բրեկետներ

Դրանք պատրաստվում են կերամիկայից: Կերամիկական բրեկետներն այսօր լայն կիրառություն ունեն: Նրանք չափահաս պացիենտների մոտ լայն պահանջարկ են վայելում, քանի որ առավել էսթետիկ են, քան մետաղե բրեկետները:  
Կերամիկական բրեկետների առավելությունները
- Կերամիկական բրեկետները գրեթե աննկատ են, քանի որ ընտրվում են ատամների գույնին համապատասխան: Հենց դրա շնորհիվ էլ կերամիկական բրեկետներն ամենաէսթետիկն են համարվում: Ըստ արտաքին տեսքի ընտրվում է հումքը` մոնո – կամ բազմաբյուրեղային, կերամիկական բրեկետները կարող են լինել թափանցիկ կամ անփայլ: 
- Դրանք առավել հարմարավետ են, քան մետաղե բրեկետները և լնդերը չեն գրգռում:  
- Ամուր են, չեն կոտրվում, շատ ամուր են կպնում ատամներին:
Կերամիկական բրեկետների թերությունները
- Կերամիկական բրեկետները սովորաբար ավելի թանկ են լինում, քան մետաղե բրեկետները:
- Կերամիկական բրեկետներով բուժումը առավել երկարատև է, քան մետաղե բրեկետներով բուժումը:
- Սովորաբար դրանք չափսերով ավելի մեծ են, քան մետաղե բրեկետները:
Շափյուղե (սապֆիրե) բրեկետներ

XXI դարում բրեկետներն ատամնաշարը շտկելու  ամենահայտնի և արդյունավետ միջոցներից մեկն են:
Դրանց շնորհիվ անթերի ժպիտը, ներդաշնակ դիմագծերը, խոսելու, ուտելու հարմարավետությունը երաշխավորված է: 
Բնականաբար, բոլորին էլ հուզում է արտաքին տեսքը, և բրեկետ-համակարգերը կրելիս, և դրանից հետո: Շատերը բրեկետներով բուժումից հրաժարվում են, պատճառաբանելով, որ գեղեցիկ չէ: Հենց այդ պատճառով էլ ժամանակակից ստոմատոլոգիան  շեշտադրում է կատարում ոչ միայն բուժման արդյունքի, այլև բուժման սարքի էսթետիկ որակի վրա: Եվ բրեկետների էսթետիկ թերությունները շտկելու համար ստեղծվեցին շափյուղե (սապֆիրե) բրեկետները: Ըստ ձևի և չափսերի դրանք մետաղե բրեկետների նման են, բայց ի տարբերություն վերջինների, շափյուղե բրեկետները թափանցիկ են, հետևաբար, ավելի քիչ նկատելի: Հատկապես պետք է շեշտել այն, որ դրանք հարմար են ատամների ցանկացած երանգի համար: Ինչը չի կարելի ասել կերամիկական բրեկետների վերաբերյալ:

Շափյուղե  բրեկետների առավելությունները

Շափյուղե  բրեկետները լայն պահանջարկ են վայելում անվիճելի առավելությունների համար:
- Ամուր են և հուսալի: Մոնոբյուրեղային շափյուղն մեխանիկական ազդեցության հանդեպ կայուն նյութ է:
- Նրբագեղ են և էսթետիկ առումով հաճելի: Շափյուղե  բրեկետ-համակարգերը շատ բարակ են, որի շնորհիվ գրեթե աննկատ են օտար աչքի համար:  
- Հիգիենիկ են: Թափանցիկ բրեկետները չեն գունավորվում մթերքից, դրանց վրա ատամնափառ չի առաջանում, դրանք թքի ազդեցությանը չեն ենթարկվում: 
- Չեզոք են: Շափյուղե  բրեկետները չեն փոխում ուտելիքի և ըմպելիքի համը:
- Անվտանգ են: Ալերգիա չեն առաջացնում և հարմարավետ են օգտագործման համար:
- Շափյուղե  բրեկետները բարձրորակ հղկվածություն ունեն, բերանի խոռոչում անհարմարավետության զգացում չեն առաջացնում, այդ պատճառով էլ դրանց հարմարվելը շատ արագ է լինում:  
 

Շափյուղե  բրեկետների թերությունները

Շափյուղե  բրեկետներն ավելի ամուր են, քան կերամիկականները, այնուամենայնիվ, բուժման ընթացքում կարող են կոտրվել և նորից կպցնելու կարիք զգացվի: Կան նաև առանձին դեպքեր, երբ տարբեր պաթոլոգիաների ժամանակ չի կարելի շափյուղե  բրեկետներ օգտագործել: Այս ամենը հաշվի առնելով, ընտրություն կատարելուց առաջ, պետք է խորհրդակցել օրթօդոնտի հետ:

Անտեսանելի բրեկետներ (Incognito)

Մեր ժամանակներում բոլորն էլ գեթ փոքր –ինչ պատկերացում ունեն այն մասին, թե ինչ  է բրեկետը և ինչի համար են դրանք: Ցանկացած բրեկետ-համակարգ նախատեսված է պաթոլոգիկ կծվածքը շտկելու համար: Դրանց շնորհիվ վերականգնվում են ոչ միայն ատամնածնոտային համակարգի գործառույթները, այլև գեղեցիկ ժպիտը:

Որոշ դեպքերում փոխվում է նույնիսկ խոսքը և, որպես կանոն, դեպի լավը:
Իմանալով իր խնդիրների, այդ խնդիրները հարթելու անհրաժեշտության մասին, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում որոշ մարդկանց հետ է կանգնեցնում դրանց լուծման եղանակը: Եվ այդ խոչընդոտն էսթետիկան է:  

Incognito բրեկետներն օրթօդոնտիայի աշխարհում իսկական հեղափոխություն առաջացրեցին: Պացիենտները, ում համար առաջին հերթին կարևոր է էսթետիկան և բուժման գաղտնիությունը, հենց այս բրեկետներն են նախընտրում: Այս բրեկետները հարմար են և դեռահասների, և մեծերի համար:
 

Incognito բրեկետների առավելությունները

  • Անտեսանելի են
  • առավելագույնս հարմարավետ են
  • պացիենտի համար անզգալի են
  • բարձրտեխնոլոգիական սարքեր են
  • անվտանգ են
  • ալերգիա չեն առաջացնում
  • հարմարվողականություն չեն պահանջում, խոսքը չեն փոփոխում
  • նրբագեղ են
  • անհատական են:

 

Incognito բրեկետները լավագույնն են, ինչ կարող է առաջարկել օրթօդոնտիան:

Incognito բրեկետները ճշգրտությամբ պատճենում են յուրաքանչյուր ատամի ձևը և առավելագույնս պինդ կպնում են ատամի մակերեսին: Արդյունքում պացիենտը ոչ մի անհարմարավետության զգացում չի ունենում: Ինչպես նշվեց, այս բրեկետ-համակարգերը կատարելապես կրկնում են ատամների առանձնահատկությունները, իսկ դրանց հսկողությունն իրականացվում է բարձր տեխնոլոգիական սարքավորումների օգնությամբ: Այդպիսով բացառվում են հնարավոր սխալները և անճշտությունները և, որպես հետևանք, տհաճ զգացողությունները: 
 

  • 654-incognito2048x.jpg
  • 654-incognito-appliance-system-for-custom-hidden-lingual-orthodontics.jpg
  • 654-kieferorthopaedie-aguero-incognito-03.jpg
  • 654-kieferorthopaedie-aguero-incognito-01.jpg
  • 654-114597303170c1b9cac1582eb98658ea.jpg
Damon բրեկետներ

Մանկուց ձևավորված ոչ ճիշտ կծվածքը չափահաս տարիքում ատամնածնոտային պաթոլոգիաների առաջացման պատճառ կարող է լինել: Եվ ապացուցված փաստ է, որ պաթոլոգիական կծվածքը պարօդոնտի քայքայում է առաջացնում, դժվարացնում է ատամների մաքրումը և դրանով կարիեսի առաջացման պատճառ է դառնում և այլն: Հենց այս պատճառով էլ ստոմատոլոգները հոգատարությամբ խորհուրդ են տալիս  բոլոր պացիենտներին, ովքեր պաթոլոգիկ կծվածք ունեն, կարևոր չէ, թե ինչ բարդության, զբաղվել դրա բուժմամբ:

Մշակելով տարբեր տեսակների կոնստրուկցիաներ, արտադրողները ձգտել են հասնել ոչ միայն սարքի առավելագույն արդյունքին, այլև այն համապատասխանեցնել էսթետիկայի բարձր պահանջներին:
Շնորհիվ գործադրված ջանքերի, ստեղծվել են կերամիկական, շափյուղե բրեկետները, որոնք զրուցելիս, ժպտալիս հնարավորինս անտեսանելի են, քանի որ երանգով համապատասխանում են ատամների երանգին: Բայց իրենց արդյունավետությամբ դրանք որոշ չափով զիջում են սովորական մետաղե բրեկետներին, այն առումով, որ մետաղե բրեկետներով արդյունքը, որպես կանոն, ավելի արագ է լինում, քան կերամիկական կամ շափյուղե բրեկետների ժամանակ:

Իսկ ինչպես անել, որ և գեղեցիկ լինի, և արագ արդյունք, և հարմարավետ: Այս խնդրին օգնության հասան Damon բրեկետները, որոնք նման չեն մինչ այժմ գոյություն ունեցող ոչ մի բրեկետ համակարգի:

Damon բրեկետները կիսով չափ մետաղից են, կիսով չափ կերամիկայից, որի շնորհիվ ատամների վրա գրեթե աննկատ են և ապահովում են արդյունավետությունը:

Damon բրեկետները պացիենտի սովորական կենսակերպի վրա գրեթե չեն ազդում: Պացիենտը բուժման ընթացքում ընդամենը մի քանի անգամ է այցելում ստոմատոլոգին, մյուս հարցերում նա անգամ չի էլ զգում, որ բուժվում է:

Damon բրեկետ-համակարգը շատ էսթետիկ է: Եթե պացիենտի համար արտաքինը կարևոր բաղկացուցիչ տարր է, իսկ բիզնեսի հաջողությունը ուղղակիորեն դրանով է պայմանավորված, Damon բրեկետ-հաակարգը, իր բոլոր տարատեսակներով, միակ ընտրությունն է: 
Բացի այս ամենից, Damon բրեկետ-համակարգն ինքնակարգավորվող է, որը թույլ է տալիս պացիենտին ոչ այնքան հաճախ այցելել  բժիշկ-օրթօդոնտին սարքն ակտիվացնելու համար: Ինքնակարգավորվող Damon բրեկետները չունեն սովորական ռետիններն ու օղակները, որոնք ձգելու համար են և անհարմարավետություն են ստեղծում: Այդ պատճառով էլ շատ հարմար են օգտագործման համար:

Damon բրեկետների ամեն մի կողպեքի վրա հատուկ Spin Tek մեխանիզմը կա, որը հնարավորություն է տալիս շատ արագ բացել, շտկել ու նորից փակել համակարգը:

Damon բրեկետ-համակարգը տարիքային և այլ սահմանափակումներ չունի:

Damon բրեկետ-համակարգերի տեսակները

Ինքնակարգավորվող Damon բրեկետ-համակարգերը մի քանի տեսակի են:

Առաջին սերունդ` Damon 3 և 3MX

Damon 3 բրեկետները պատրաստված են կերամիկայից և մետաղից, չափերով փոքր են, գեղեցիկ են և հուսալի: Այս ամենի շնորհիվ Damon 3 բրեկետ-համակարգը մեծ պահանջարկ է վայելում:

Երկրորդ սերունդ` Damon Q

Damon Q բրեկետ-համակարգը ամբողջությամբ մետաղից է պատրաստված: Դրանք շատ ամուր են: Եթե պացիենտի համար կարևոր է ֆուկցիոնալությունը, ապա նա պետք է ընտրի այս բրեկետ-համակարգը:

Երրորդ սերունդ` Damon Clear բրեկետ-համակարգ

Այս տեսակն արդեն պատրաստված է կերամիկայից: Սա ամենաէսթետիկ և աննկատ բրեկետ-համակարգի տեսակն է, կայուն է գունավորման հանդեպ, ալերգիկ ռեակցիա չի առաջացնում:

Այս երեք տեսակի համակարգերն էլ նույն ազդեցությունը և արդյունավետությունն ունեն:

Բուժման արդյունավետությունը պայմանավորված է նաև բժիշկ-օրթօդոնտի որակավորումից, այդ պատճառով էլ պետք է այցելել “Արեգակ” ստոմատոլոգիական կլինիկա:
Պետք չէ առողջությունը հարվածի տակ դնել, դիմեք միայն պրոֆեսիոնալներին:

  • 653-damoncleartypodontwlowersv2.jpg
  • 653-maxresdefault.jpg
  • 653-ormco-codamon-custom296541.png

Ժամանակակից օրթօդոնտիա

Օրթօդոնտիկ կապպաներ (Էլայներներ)

Ի շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների ժամանակակից օրթօդոնտիան ապահովում է ատամնաշարի
ոչ միայն էսթետիկ, այլ նաև ֆունկցիոնալ ուղղում, որի նպատակն է ստանալ առողջ
կծվածք:Ժամանակակից օրթօդոնտիան, հետևելով առաջատար տեխնոլոգիաներին, մշակել է
հարմարավետ տարբերակ ատամների ուղղման համար՝թափանցիկ կապպաներ, որոնք ամբողջովին
անտեսանելի են ատամների վրա և չեն առաջացնում որևէ անհանգստություն:Էլայներները, կամ
օրթօդոնտիկ կապպաները կարող են կիրառվել կծվածքի ցանկացած անոմալիաների ուղղման
համար:

Կապպաների օգտագործումը և խնամքը

  • Հարմարավետություն՝բացարձակապես հարմարավետ են և չեն խախտում խոսքի
    առոգանությունը
  • Բարձր էսթետիկա՝ կապպաները գրեթե անտեսանելիեն, քանի որ պատրաստված են լիովին թափանցիկ բիոպոլիմերային նյութից
  • Անհատականություն՝օրթօդոնտիկ կապպաները պատրաստվում են մեխանիզացված 3D համակարգչային տեխնոլոգիաների շնորհիվ յուրաքանչյուր պացիենտի համար առանձին
  • Պարզ խնամք՝ կապպաներ համար անհրաժեշտ չեն հիգիենայի լրացուցիչ միջոցներ
  • Անվտանգություն՝ կապպաները պատրաստվում են հիպոալերգեն նյութից և բացառվում են շուրթերի, լեզվի և այտերի լորձաթաղանթի տարբեր վնասվածքները
  • 805-kapy-11.jpg
  • 805-gollivudskieviniry-e1485269044810.jpg
  • 805-2-1543831885648.png
270-o-15565514156793.png
բարի գալուստ արեգակ ստոմատոլոգիական կլինիկա
495-495-logot-1554894050778.png
  • ՀՏՀ
  • Լուրեր

բոլոր իրավունքները պաշտպանված են