Ներբերանային սկանավորում/Թվային ստոմատոլոգիա

Երրորդ սերնդի նոր TRIOS®- ը ինտրաօրալ թվային արտատպումներ ստանալու «երեքը մեկում»  լուծում է 

 

  1. ինտրաօրալ սկաներ՝ արագ և հեշտ գունավոր 3D-արտատպում ստանալու համար,
  2. ինտրաօրալ տեսախցիկ,
  3. սկանավորման  ժամանակ գույնի որոշման գործառույթ՝  ճշգրիտ և  կանխատեսելի արդյունքներ ստանալու համար: 
Թվային ստոմատոլոգիայի վերջնական նպատակն է  ստեղծել 3D տարածության մեջ վիրտուալ պատկեր:  Այժմ, այդ խնդիրը աստիճանաբար իրականացվում է մոդելավորման հզոր ծրագրային ապահովման  շնորհիվ, որը զուգորդվում է  համակարգչային տոմոգրաֆիայի պատկերով, պացիենտի լուսանկարով, ինտրաօրալ սկանով և մոդելավորման սկանով, որոնց նպատական է ստանալ   համալիր ախտորոշում ու բուժման ընթացքի պլանավորում, ինչպես նաև ստանալ պացիենտի համար կանխատեսելի արդյունքներ:
  • Ժամանակի խնայում
  • Թվային ճշտություն և սխալների բացառում
  • Արտատպման հեշտ իրականացում, առանց կրկնելու անհրաժեշտության
  • Պացիենտների հարմարավետության բարելավում և տպավորությունների ապահովում
Թվային ստոմատոլոգիան արագորեն վերափոխում է ստոմատոլոգիական ոլորտը,իսկ Stratasys ընկերության
Objet30 Dental Prime տպագրության տեխնոլոգիաները հարթում են այդ ճանապարհը:

Objet30 Dental Prime

Եռաչափ տպագրության տեխնոլոգիաները ակտիվորեն զարգանում են և արդեն այսօր ունեն լայն կիրառում թվային
ստոմատոլոգիայում:
«Արեգակ» ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնը ընդլայնել է իր հնարավորությունների շրջանակը
Stratasys առաջատար ընկերության Objet30 Dental Prime պրինտերի օգնությամբ: Այն կիրառվում է
օրթոդոնտիկ կապաներ և վիրաբուժական ձևանմուշներ արտադրելու համար:
3D պրինտերի շնորհիվ ստեղծվում են բժշկական թույլտվությամբ կատարյալ բաղադրիչներ, ծածկույթներ և
ցանկացած ստոմատոլոգիական մոդելներ: