• Գլխավոր Էջ
  • Մեր մասին
  • ծառայություններ
    • Խորհրդատվություն
    • Ախտորոշում
    • Ցավազրկումը ստոմատոլոգիայում
    • Ներբերանային սկանավորում
    • Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
    • Ատամների սպիտակեցում
    • Լազերային ստոմատոլոգիա
    • Պարոդոնտոլոգիա
    • Թերապևտիկ ծառայություններ
    • Digital Smile Design (DSD)
    • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
    • Վիրաբուժական ստոմատոլոգիա
    • Օրթոդոնտիա
    • Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
    • Մանկական ստոմատոլոգիա
  • Իմպլանտոլոգիա
  • Կոսմետոլոգիա
  • Տեսասրահ
  • Լուրեր
  • Կապ
Aregak
  • Մեր մասին
  • ծառայություններ
    • Խորհրդատվություն
    • Ախտորոշում
    • Ցավազրկումը ստոմատոլոգիայում
    • Ներբերանային սկանավորում
    • Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
    • Ատամների սպիտակեցում
    • Լազերային ստոմատոլոգիա
    • Պարոդոնտոլոգիա
    • Թերապևտիկ ծառայություններ
    • Digital Smile Design (DSD)
    • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
    • Վիրաբուժական ստոմատոլոգիա
    • Օրթոդոնտիա
    • Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
    • Մանկական ստոմատոլոգիա
  • Իմպլանտոլոգիա
  • Կոսմետոլոգիա
  • Տեսասրահ
  • Լուրեր
  • Կապ

Ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցում

Ատամների սպիտակեցման ժամանակակից մեթոդները կառուցվածքային փոփոխություններ չեն առաջացնում: 
Ատամի էմալի կառուցվածքը բաղկացած է և օրգանական (կալցիում, ֆտոր և այլն), և անօրգանական տարրերից, որոնք
բյուրեղային վանդակում ամուր կապ են ապահովում: Դա նման է ցանցի, որի վանդակներում գտնվում են կալցիումի և այլ
տարրերի բյուրեղները:  Թթվային միջավայրում, ինչպես նաև կարիեսի դեպքում, այդ վանդակների կառուցվածքը քայքայվում է, դրանք ավելի փխրուն են դառնում և բյուրեղները <դրա միջից թափվում են> խախտելով ողջ կառուցվածքի ամբողջականությունն ու ամրությունը: 
Ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցումը կատարվում է բժշկի կաբինետում հետևյալ կերպ. ստոմատոլոգը մեկուսացնում է
շրթունքների եզրերը հատուկ նյութի` գելի օգնությամբ, որպեսզի սպիտակեցնող նյութը բերանի խոռոչի հյուսվածքների հետ
չշփվի: Հետո ատամների մակերեսին տարածվում է սպիտակեցնող նյութը, որը ակտիվանում է ֆիզիկական ագենտի
ազդեցությամբ (լազեր, ուլտրաձայն, տաքություն, լույս և այլն): Բուժգործողությունն ավարտվում է ֆտորով կամ հատուկ
պաշտպանիչ լաքով մշակումով, որը պահպանում է ատամի մակերեսը գերզգայունությունից: Բուժգործողությունը տևում է 30 րոպեից մինչև 1,5 ժամ: Օրինակ, լազերային տեխնիկայով սպիտակեցումը տևում է ընդամենը կես ժամ և առավել բաց գույնն է ստացվում:  Սպիտակեցումից 2-3 օր հետո խորհուրդ է տրվում սննդաբաժնից հանել ներկող մթերքը: Տվյալ մեթոդը ատամների սպիտակությունը պահպանում է 3-5 տարի և ավելի, եթե պահպանվի սպիտակեցումից հետո խնամքի հասարակ կանոնները:
  • 396-00-323.jpg
  • 396-11161photor.jpg
Սպիտակեցման հակացուցումներն են.

• պարօդոնտի բորբոքային հիվանդությունների առկայությունը,
• ատամների կարիեսը, վնասված էմալը,
• անշարժ օրթոդոնտիկ կառուցվածքների առկայությունը (սպիտակեցումը հավասարաչափ չի լինի),
• եթե առջևի ատամներին պլոմբաներ կամ արհեստական ատամնապսակներ կան, քանի որ տարբեր նյութերի պատճառով սպիտակեցումը հավասարաչափ չի լինի,
• հղիությունը,
• խորհուրդ չի տրվում մինչև 16 տարեկան երեխաներին:

Ատամների սպիտակեցում

Գեղեցիկ, սպիտակ ատամներ: Դժվար թե գտնվի մեկը, որ չցանկանա հայելու մեջ տեսնել իր գեղեցիկ ժպիտի,
սպիտակ, առողջ ատամների արտացոլումը: 
Սպիտակեցումը բուժգործողություն է, որը պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում: Միայն բժիշկը կարող է որոշել
գույնի փոփոխման պատճառը և միայն նա կարող է ընտրել խնդիրն հարթելու առավել ճիշտ մեթոդը: Սպիտակեցումից
առաջ պետք է բարելավել բերանի խոռոչի առողջական վիճակը, մաքրել ատամնափառը, բուժել լնդերի բորբոքումը: 
Ատամի գույնը փոխվելու պատճառները շատ են: Ներկայացնենք մի քանի հիմնական գործոններ, որոնց պատճառով
ատամը փոխում է գույնը:
  • 404-screen-shot-2019-03-30-at-23040-pm.png
  • 404-screen-shot-2019-03-30-at-23010-pm.gif
Սկսենք ժառանգականությունից: Յուրաքանչյուր մարդ իր բնական ատամների գույնն ունի և այն միշտ չէ, որ
սպիտակ է լինում: Ատամի գույնը պայմանավորված է էմալի և դրա տակ գտնվող դենտինի կառուցվածքից: Որքան
շատ են էմալի կառուցվածքում խանգարումները, այնքան ատամի գույնը մուգ է, քանի որ պիգմենտային նյութերի
կուտակման հնարավորությունը բարձր է: Պիգմենտի քանակն ատամի չվնասված հյուսվածքում յուրաքանչյուր մարդու
մոտ տարբեր է, այդ պատճառով էլ տարբեր են ատամների գույները:

Երկրորդ տեղում մթերքի օգտագործումն է, որը մեծ քանակությամբ պիգմենտային նյութեր է պարունակում (սուրճ,
թեյ, կարմիր գինի, կոկա-կոլա և նման մյուս ըմպելիքները, որոնց մեջ քիմիական ներկանյութեր կան և այլն), ծխելը
(նիկոտինային խեժը շատ ուժեղ պիգմենտային ներկանյութ է): Եթե ատամի հյուսվածքի կառուցվածքը խանգարված
չէ, ապա այդ պիգմենտները կարող են կուտակվել ատամնափառի մեջ և բերանի խոռոչի անբավարար հիգիենայի
դեպքում ատամները տեսողականորեն փոխում են իրենց գույնը:

Երրորդ տեղում ատամի հյուսվածքի զարգացման բնածին խանգարումն է, կամ արտաքին գործոնների ազդեցությամբ
հյուսվածքի ձևավորման խանգարումը: Օրինակ, <տետրացիկլինային> ատամները: Մանկական տարիքում մշտական
ատամի էմալի և դենտինի կառուցվածքի ձևավորման ժամանակ, երեխայի առողջության հետ կապված, նրան կարող
են դեղամիջոցներ նշանակել (հակաբիոտիկներ) տետրացիկլինային շարքից: Եթե բուժումը շատ ակտիվ է
կատարվում, ապա այն, ժամանակի առումով, կարող է համընկնել ատամների ձևավորման հետ և ատամները դուրս
գալուց հետո դրանց վրա կարող են պիգմենտային բծեր և էռոզիաներ լինել:

Պատճառները բազմաթիվ են, բայց մարդու նպատակը մեկն է` գեղեցիկ առողջ ժպիտ: Եթե ատամի կառուցվածքը
վնասված է, գեղեցիկ ժպիտը կարելի է վերականգնել ոչ ինվազիվ (կալցիումի, ֆտորի տարբեր պատրաստուկներ և
այլն) և ինվազիվ (պլոմբներ, վինիրներ և այլն) մեթոդներով:

Ատամների սպիտակեցում` բժշկի հսկողությամբ (տանը)

Սպիտակեցումը, այսպես կոչված, կապպայի օգնությամբ (պլաստիկե կոնստրուկցիա, որը պատրաստվում է անհատական,

ատամնաշարի դրոշմաթասակի օգնությամբ) կարելի է կատարել և ստոմատոլոգիական կլինիկայում, և տանը, բժիշկ-

ստոմատոլոգի հսկողությամբ: 

Կապպայի մեջ լցվում է սպիտակեցնող գելը, որը փաթեթավորված է չափաքանակով ներարկիչի մեջ: Կապպան` գելով,

հագցվում է ատամնաշարի վրա: Տևողությունը կախված է գելի խտությունից. 30 րոպեից մինչև մի քանի ժամ:

Սպիտակեցման ստանդարտ սխեման է` 7-10 օր, 6-8 ժամ. (սովորաբար կապպան ատամնաշարին հագցնում են գիշերը): Կան

նաև սպիտակեցման արագացված տարբերակներ (3-5 օր): Կան նաև ստանդարտ կապպաներ, որոնք պացիենտն ինքն է լցնում

սպիտակեցնող նյութով: Պարզապես ստանդարտ կապպան այնքան էլ քիփ չի նստում ատամանշարի վրա, սպիտակեցնող

նյութը կարող է դուրս հոսել, գրգռելով բերանի խոռոչի լորձաթաղանթը: Այդ պատճառով էլ լավագույն տարբերակը այն

հավաքածուն է, որի մեջ մտնում են ճկուն կապպաները, որոնք կարող են հարմարեցվել անհատական ատամնաշարին:
  • 403-screen-shot-2019-03-30-at-23157-pm.png
  • 403-screen-shot-2019-03-30-at-23140-pm.png
Սպիտակեցնող մածուկներ


Սպիտակեցնող ատամի մածուկը ատամի գույնը փոխում է 5 երանգով, հղկող նյութի մեխանիկական ազդեցության կամ ֆերմենտային հավելումների շնորհիվ: 

Բարձրազդեցության հղկող նյութ պարունակող մածուկները օգտագործման սահմանափակ ժամանակ ունեն, քանի որ երկար

ժամանակ օգտագործելիս կարող է բարձրանալ ատամների զգայունությունը: 

Իսկ գերզգայուն ատամներ ունեցող պացիենտների համար կան հատուկ սպիտակեցնող ատամի մածուկներ, որոնք

ցածրազդեցության հղկող նյութ են պարունակում:
270-o-15565514156793.png
բարի գալուստ արեգակ ստոմատոլոգիական կլինիկա
495-495-logot-1554894050778.png
  • ՀՏՀ
  • Լուրեր

բոլոր իրավունքները պաշտպանված են