• Գլխավոր Էջ
  • Մեր մասին
  • ծառայություններ
    • Խորհրդատվություն
    • Ախտորոշում
    • Ցավազրկումը ստոմատոլոգիայում
    • Ներբերանային սկանավորում
    • Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
    • Ատամների սպիտակեցում
    • Լազերային ստոմատոլոգիա
    • Պարոդոնտոլոգիա
    • Թերապևտիկ ծառայություններ
    • Digital Smile Design (DSD)
    • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
    • Վիրաբուժական ստոմատոլոգիա
    • Օրթոդոնտիա
    • Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
    • Մանկական ստոմատոլոգիա
  • Իմպլանտոլոգիա
  • Կոսմետոլոգիա
  • Տեսասրահ
  • Լուրեր
  • Կապ
Aregak
  • Մեր մասին
  • ծառայություններ
    • Խորհրդատվություն
    • Ախտորոշում
    • Ցավազրկումը ստոմատոլոգիայում
    • Ներբերանային սկանավորում
    • Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
    • Ատամների սպիտակեցում
    • Լազերային ստոմատոլոգիա
    • Պարոդոնտոլոգիա
    • Թերապևտիկ ծառայություններ
    • Digital Smile Design (DSD)
    • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
    • Վիրաբուժական ստոմատոլոգիա
    • Օրթոդոնտիա
    • Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
    • Մանկական ստոմատոլոգիա
  • Իմպլանտոլոգիա
  • Կոսմետոլոգիա
  • Տեսասրահ
  • Լուրեր
  • Կապ

Իմպլանտոլոգիա

135-untitled-1.png
Իմպլանտոլոգիան ստոմատոլոգիայի այն բաժինն է,որը զբաղվում է բնական ատամի բացակայության դեպքում իմպլանտատի տեղադրմամբ:Իմպլանտացիայի նպատակն է   վերականգնել ծամողական ֆունկցիան ,դեմքի անատոմիան,առողջությունն ու բարձր էսթետիկան:
Ատամնային իմպլանտատը պատրաստված է կենսահամատեղելի բժշկական տիտանից , որը վիրահատական ճանապարհով ներ է դրվում ծնոտոսկրի մեջ: Տեղադրելուց  հետո իմպլանտատի շուրջբոլորը ձևավորվում է ոսկրային հյուսվածք , այսպիսով տեղի է ունենում իմպլանտատի  սերտաճումը  ոսկրային հյուսվածքի հետ,   որը հնարավորություն է տալիս իմպլանտատին կատարել բնական ատամի արմատի դերը:Այնուհետև տեղադրվում է իմպլանտատի  բաղադրիչը մասը՝  նեցուկը (աբաթմենտ) , որը պտւտակի  օգնությամբ ամրանում է բուն իմպլանտատին հանդիսանալով  հիմք  հետագա ատամնապսակի համար: 
Եվ այսպես,կարող ենք   ասել , որ ատամնային իմպլանտատը  բազմաբաղադրիչ կոնստրուկցիա է, ողջ կոնստրուկցիան իրենից ներկայացնում է հավաքովի կառուցվածք՝  իմպլանտատ-նեցուկ-ատամնապսակ:
Կան նաև այլ բաղադրիչ   մասեր  լնդի ձևավորիչ, տրանսֆեր,անալոգ  և այլն:

 

 

Ինչ խնդիրներ կարելի է հարթել ատամների իմպլանտացիայի օգնությամբ

  • Վերականգնել մեկ բացակա ատամը: Այս դեպքում հարևան ատամները չեն վնասվում (նյարդերը չեն հեռացվում և այդ ատամները չեն տաշվում):    
  • Վերականգնել մի քանի ատամների բացակայությունը: Անշարժ կոնստրուկցիայի տեղադրման հնարավորություն այնտեղ, որտեղ նախկինում հնարավոր էր միայն շարժական պրոթեզ տեղադրել:  
  • Վերականգնել բոլոր ատամների բացակայությունը:

Ինչպես է կատարվում իմպլանտատ տեղադրելու բուժգործողությունը

Իմպլանտն իրենից ներկայացնում է պտուտակ, որը ներպտուտակվում է անմիջապես ծնոտոսկրի մեջ, ոչ թե լնդի, ինչպես սխալմամբ կարծում են շատերը: Լինդը լորձաթաղանթի բավական բարակ հատվածն է, որը ծածկում է ոսկրի միայն արտաքին մակերեսը, այդ իսկ պատճառով լինդը չի կարող իմպլանտատ ներդնելու համար միջավայր ծառայել: Ոսկրային հյուսվածքի մեջ իմպլանտատը տեղադրելու համար հարկ է լնդերի վրա կտրվածք անել և մերկացնել ոսկորը: Դրանից հետո հատուկ գայլիկոնի  և ֆրեզի օգնությամբ անհրաժեշտ տրամագծի բացվածք է կատարվում, որտեղ, հետագայում ներպտուտակվելու է իմպլանտատը: Ընդ որում, այդ բացվածքը պետք է խիստ որոշակի տրամագիծ ունենա և խիստ որոշակի խորություն, որպեսզի իմպլանտատն այնտեղ ներպտուտակվի թեթև ջանք գործադրելով, ամուր նստի ոսկրի մեջ, առանց որևէ լրացուցիչ շարժումների:
  • 145-capturekjhygfjpg.jpg
  • 145-capturekjbhygjpg.jpg
Արդեն տեղադրված իմպլանտատի մեջ ներպտուտակվում է մանրէազերծ  տիտանե կափույրը (դա նուրբ, փոքրիկ պտուտակ է, որը կանխարգելում է ոսկրի և լորձաթաղանթի ներաճն իմպլանտատի մեջ, որը կարող է խանգարել նեցուկի ներպտուտակումն իմպլանտին): Ներդրված կափույրով իմպլանտատը վերևից փակվում է լնդերով (որն առաջին փուլում կտրվել էր ու մի կողմ տարվել` ոսկրը բացելու համար) և լնդերը կարվում է: Այդ գործողություններից հետո իմպլանտատը համարվում է տեղադրված և սկսվում է վիրահատական վերքի ապաքինման փուլը: Այն տևում է միջինը 1-ից 3 շաբաթ, տևողությունը պայմանավորված է կատարված բուժգործողության  ծավալից և բարդության աստիճանից: Վերքն ապաքինվելուց հետո բժիշկը ստուգողական զննում է կատարում, անհրաժեշտության դեպքում` նաև ռենտգեն նկարահանում, այնուհետև հանում է կարերը:  Անցկացված բուժգործողություններից հետո անհրաժեշտ է սպասել , որպեսզի իմլանտատը սերտաճի, որը սովորաբոր լինում է 2-3 ամսվա ընթացքում:   
Այնուհետև, պացիենտը վերադառնում է կլինիկա, որտեղ բժիշկ ստոմատոլոգը երկրորդ անգամ նուրբ կտրվածք է կատարում լնդերի վրա, բացում է սերտաճած իմլանտատը, պտտում-հանում է կափույրը, և տեղադրում է լնդերը ձևավորող սարքը: Տվյալ բուժգործողության իմաստը կարելի է բացատրել հետևյալ կերպ. բժիշկն իմպլանտատը դուրս է բերում բերանի խոռոչի մեջ և այն նախապատրաստում է ատամնապսակով ծածկելուն: Քանի որ իմպլանտատի պարագիծը գործնականում միշտ փոքր է լինում ատամի պարագծից (այն հատվածում, որտեղ այն լնդի մեջ է մտնում), ապա այդ նույն ձևավորող սարքը լրացուցիչ լայնացնում է լինդը այնպես, որպեսզի պատրաստի ատամնապսակը սեփական ատամի տեսքն ունենա: Լնդի ձևավորումը տևում է 1-2 շաբաթ: Այնուհետև, դրոշմաթասակ է պատրաստվում և ուղարկվում ատամնատեխնիկական լաբորատորիա ատամնապսակը պատրաստելու համար:
  • 152-protezirovanie-zubov.jpg
  • 152-8e0f4cf0cadc.jpg
  • 152-impi.jpg
Լաբորատորիայում ատամնատեխնիկը հարմար նեցուկ է պատրաստում տվյալ իմպլանտատի համար, նեցուկը որոշակի անցումային բաղադրատարրն է, որը նախատեսված է ատամնապսակի  և իմպլանտատի ամրացման համար:     Եվ այսպես, կարող ենք ասել, որ ողջ կոնստրուկցիան իրենից ներկայացնում է հավաքովի կառուցվածք` իմլանտատ-նեցուկ-ատամնապսակ: Եվ դա պատահաբար չէ արված, այլ որոշակի նպատակով, որպեսզի ատամնապսակը փոխելու անհրաժեշտության դեպքում, բուժգործողությունը դյուրին կատարվի: Քանի որ տվյալ դեպքում ինպլանտատը այլևս չի փոխվում, միայն հին ատամնապսակը փոխարինվում է նորով:

brands

at Aregak clinic

224-k-15448719989205.png
225-file-15448719885185.png
175-file-1545160561912.png
226-lo.png
176-file-15451576064045.png
154-file-15451578014379.png
227-file-15451569565896.png
229-file-15451608075989.png

Ատամների իմպլանտացիա

Ատամների իմպլանտացիայի մեթոդները

Պրոթեզավորում իմպլանտների վրա

270-o-15565514156793.png
բարի գալուստ արեգակ ստոմատոլոգիական կլինիկա
495-495-logot-1554894050778.png
  • ՀՏՀ
  • Լուրեր

բոլոր իրավունքները պաշտպանված են