• Գլխավոր Էջ
  • Մեր մասին
  • ծառայություններ
    • Խորհրդատվություն
    • Ախտորոշում
    • Ցավազրկումը ստոմատոլոգիայում
    • Ներբերանային սկանավորում
    • Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
    • Ատամների սպիտակեցում
    • Լազերային ստոմատոլոգիա
    • Պարոդոնտոլոգիա
    • Թերապևտիկ ծառայություններ
    • Digital Smile Design (DSD)
    • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
    • Վիրաբուժական ստոմատոլոգիա
    • Օրթոդոնտիա
    • Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
    • Մանկական ստոմատոլոգիա
  • Իմպլանտոլոգիա
  • Կոսմետոլոգիա
  • Տեսասրահ
  • Լուրեր
  • Կապ
Aregak
  • Մեր մասին
  • ծառայություններ
    • Խորհրդատվություն
    • Ախտորոշում
    • Ցավազրկումը ստոմատոլոգիայում
    • Ներբերանային սկանավորում
    • Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
    • Ատամների սպիտակեցում
    • Լազերային ստոմատոլոգիա
    • Պարոդոնտոլոգիա
    • Թերապևտիկ ծառայություններ
    • Digital Smile Design (DSD)
    • Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
    • Վիրաբուժական ստոմատոլոգիա
    • Օրթոդոնտիա
    • Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
    • Մանկական ստոմատոլոգիա
  • Իմպլանտոլոգիա
  • Կոսմետոլոգիա
  • Տեսասրահ
  • Լուրեր
  • Կապ

Ատամների իմպլանտացիայի մեթոդները

Իմպլանտների վրա պրոթեզավորումը կատարվում է երկու փուլով` ատամի արմատի իմպլանտացիա և ատամնապսակի տեղադրում: 
Իմպլանտացիայի մեթոդի և պրոթեզավորման ժամկետների ընտրությունը կատարում է իմպլանտոլոգը, հաշվի առնելով բժշկական ցուցումները և պացիենտի ցանկությունը:
Իմպլանտների վրա պրոթեզավորումը պատասխանատու քայլ է և այդ որոշումը ընդունելիս պացիենտը պետք է բացարձակապես վստահ լինի ոչ միայն իմպլանտոլոգի, այլև իմպլանտոլոգի պրոֆեսիոնալ բարձր մակարդակի հարցում, ում աշխատանքով է պայմանավորված վերջնական արդյունքը: Ատամնապսակը տեղադրելիս սխալը կարող է կոնստրուկցիայի կոտրվելու կամ օրգանիզմի կողմից իմպլանտը վանելու պատճառ դառնալ: 
Իմպլանտացիան  ըստ մեթոդների և ժամկետների լինում է.
Ըստ մեթոդների`
  • միափուլ մեթոդ
  • երկփուլ մեթոդ
Ըստ ժամկետների`
  • անմիջապես իմպլանտացիա 
  • հետաձգված իմպլանտացիա:
Պրոթեզավորման դասական սխեման երկփուլային իմպլանտացիան է: 
Առաջին փուլը` վիրահատական միջամտությունն է, որը ներառում է
իմպլանտատի տեղադրում և որոշ ժամանակ անց` լնդի ձևավորիչի տեղադրում:
Երկրորդ փուլը` օրթոպեդիկ միջամտություն է, արտաոսկրային մասի (աբատմենտ) և ատամնապսակի տեղադրում: Իմպլանտը տեղադրելու պահից մինչև վերջնական արդյունքը, որպես կանոն, 2-4 ամիս է անցնում, որը պայմանավորված է օգտագործվող համակարգից: Ժամկետը կարող է երկարել, եթե իմպլանտացիայի ժամանակ պահանջվի արհեստական կամ սեփական ոսկրի սերտաճում:
Միափուլ իմպլանտացիա. նման  բուժգործողության դեպքում իմպլանտատի
և ժամանակավոր ատամնապսակի տեղադրումը կատարվում է մեկ օրում, ատամնապսակն այնպես է տեղադրվում, որ այն չմասնակցի ծամելու աշխատանքին:
Տվյալ տեսակի ատամնապսակը զուտ կոսմետիկական բնույթ ունի (բնականաբար, ոչ-ոք չի ցանկանա առանց առջևի ատամների թեկուզ մեկ օր մնալ): Հենց որ իմպլանտատը սերտաճեց (այդ նույն 2-4 ամսվա ընթացքում), իմպլանտոլոգն արդեն մշտական ատամնապսակն է ամրացնում: Բուժման այս սխեման, որպես կանոն,  կիրառվում է միայն առջևի ատամների դեպքում, որոնք ենթակա են պարտադիր հեռացման ինչ-ինչ պատճառներով:
Իմպլանտացիան ըստ տեսակների լինում է

-    Էնդօդոնտալ-էնդօսսալ (ներոսկրային) իմպլանտացիա, որը կատարվում է շարժվող կամ կոտրված ատամների դեպքում: Ատամի արմատի ուղու մեջ պտուտակավոր կամ ձևավոր մակերես ունեցող շտիֆտ է տեղադրվում արմատ- ատամնապսակ  նորմալ հարաբերակցությունը վերականգնելու և ատամն ամրացնելու համար: Դրա համար անհրաժեշտ պայման է նվազագույնը 3 մմ առողջ պերիօդոնտի առկայությունն ատամի արմատի վերնամասի շուրջբոլորը: 
-    Էնդօսսալ (ներոսկրային) իմպլանտացիան կատարվում է, երբ ալվեոլյար ելուստը բավական բարձր է ոսկրային հյուսվածքի մեջ իմպլանտատի <արմատային> մասը տեղադրելու համար: Ցանկացած ներոսկրային իմպլանտատ բաղկացած է ներոսկրային (արմատային) մասից, վզիկից, որը պետք է լնդերի լորձաթաղանթի մակարդակին լինի, և սուպրակոնստրուկցիայից (գլխիկ, արտաոսկրային մաս, աբատմենտ):
-    Ենթավերնոսկրային իմպլանտացիան կատարվում է, երբ ծնոտի ալվեոլյար ելուստն անհրաժեշտ բարձրությունը չի ունենում:

Ատամների իմպլանտացիայի փուլերը

Ատամների իմպլանտացիայի փուլերն անցկացվում են հետևողականորեն  և երբեմն երկար ժամանակ են պահանջում, որը պայմանավորված է կատարվող միջամտությամբ և օրգանիզմի անհատական առանձնահատկություններով:

  • 698-6-1.png
  • 698-1-1.png
  • 698-2-2.png
Ատամների իմպլանտացիայի նախապատրաստություն
Իմպլանտացիայի պլանավորման համար որոշիչ դեր է կատարում ադենտիայի (անատամության) տեսակը, պրոթեզավորման ձևը, ոսկրային հյուսվածքի ծավալը և կառուցվածքը: Ադենտիայի տեսակով պայմանավորված, ընտրվում է իմպլանտատի տեղադրման ձևը, կոնստրուկցիան և մեթոդը: 
Տարբերում են ատամնաշարի արատների 4 տեսակ. մեկ ատամի բացակայություն, երկու և ավելի ատամների բացակայություն, վերջին ատամների բացակայություն և լրիվ ատամնաշարի բացակայություն:
Իմպլանտացիան նախապատրաստելիս բուժվում են բոլոր հիվանդությունները` ինչպես բերանի խոռոչի, այնպես էլ օրգանիզմում առկա հիվանդությունները, քանի որ դրանք ուղղակի կամ անուղղակի կարող են ազդեցություն ունենալ իմպլանտատի սերտաճման վրա: 
Բուժման պլանավորման համար մեկնարկային կետ են հանդիսանում այն գործոնները, որոնք որոշում են պրոթեզավորման ձևը և իմպլանտատի տեսակը: 
 Վիրահատական միջամտության ժամանակ առաջնային նշանակություն ունի վիրահատության անվնաս տեխնիկան, որը նշանակում է վիրահատական միջոցների ճիշտ ընտրություն, խստորեն պահպանելով ոսկրային օթյակի մշակման, իմպլանտատի տեղադրման և վիրահատական վերքի փակման կանոնները: Աբատմենտի տեղադրումը կատարվում է իմպլանտատի լրիվ և հուսալի սերտաճումից հետո: Դա առավել պարզ բուժգործողություն է, որի ժամանակ վիրաբույժը  հանում է փակիչ-պտուտակը, որն անհրաժեշտ է սերտաճման պրոցեսում իմպլանտի պաշտպանության համար: Աբատմենտը ներպտուտակվում է իմպլանտատի մեջ: Այդ դեպքում արդեն կարելի է վիրահատական միջամտությունն ավարտված համարել, քանի որ այլ վիրահատական միջամտություն այլևս չի պահանջվում:
270-o-15565514156793.png
բարի գալուստ արեգակ ստոմատոլոգիական կլինիկա
495-495-logot-1554894050778.png
  • ՀՏՀ
  • Լուրեր

բոլոր իրավունքները պաշտպանված են