Օգտակար խորհուրդներ

Օգտակար խորհուրդներ

Ատամի խոզանակ

Այսօր ատամի խոզանակները շատ են՝ սովորական, էլեկտրական և ուլտրաձայնային: Ո՞ր խոզանակը ընտրել: «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել խոզանակներ արհեստական մազիկներով, միջին կոշտության և ինդիկատորի առկայությամբ: Փափուկ խոզանակները՝ միայն որոշ ցուցումների դեպքում: Խոզանակը պետք է փոխել 2-3 ամիսը մեկ անգամ:

Էլեկտրական խոզանակները հատուկ ստեղծվել են սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար, բայց, ինչպես և ուլտրաձայնային խոզանակները, ունեն լայն կիրառում, քանի որ հարմար է օգտագործման համար: Սակայն, ոչ միշտ է, որ կարելի է օգտագործել էլեկտրական խոզանակ, օրինակ, եթե չունեք առողջ լնդեր, կամ ամուր ատամներ: Կան նաև հատուկ փոքր խոզանակներ, որոնք անհրաժեշտ են միջատամնային հատվածները մաքրելու համար:

Ատամի մածուկ

Полезные советы

Ատամի մածուկները բազմազան են: Ո՞րն է ավելի լավը: Այդ հարցին Ձեզ կպատասխանի «Արեգակ» կլինիկայի  բժիշկ-ստոմատոլոգը, զննումից հետո: Տարբերում են բուժիչ և կանխարգելիչ մածուկներ: Կան նաև բերանի խոռոչի ողողման համար հատուկ հեղուկներ: «Արեգակ» կլինիկայի  ստոմատոլոգները Ձեր ուշադրությունը հրավիրում են այն փաստին, որ ատամի սպիտակեցնող մածուկները պետք է զգուշությամբ օգտագործել: Նախ, որպես կանոն, նրանք չեն տալիս ակնթարթային արդյունք, և երկրորդ, կարող է վնասել ատամի էմալը:

Ատամնաթելը նույնպես նախատեսված է միջատամնային հատվածները մաքրելու համար:

Խորհուրդներ ծնողներին

Եթե պլանավորում եք այցելություն մանկական ստոմատոլոգի մոտ, ապա այս հոդվածը Ձեր համար է: «Արեգակ» կլինիկան խորհուրդ է տալիս ոչ միայն ուշադիր լինել  ստոմատոլոգիական կլինիկա ընտրելիս, այլ նաև Ձեր նկատմամբ, որպես ծնող: Ի վերջո, դուք եք պատասխանատու, որ ձեր երեխայի բուժումը և կանխարգելումը անցնի անցավ և չվնասի նրան: Ստոմատոլոգի մոտ հանգիստ բուժումը կախված է հենց ծնողների, հարազատների պահվածքից: Փորձեք հետաքրքրություն  առաջացնել երեխայի մոտ առաջիկա միջոցառման նկատմամբ, բայց պետք չէ խաբել: Ասեք երեխային, որ այն ինչ անելու են նրա բերանի խոռոչում շատ լավ է և օգտակար: Չէ որ վախը առաջանում է այն ժամանակ, երբ ինչ-որ մի բան  անհասկանալի է, անհայտ է:

Եթե ստոմատոլոգը անզգայացում է կատարել երեխային (հատկապես ստորին ծնոտի վրա), ապա ուշադիր եղեք, որ երեխան չկծոտի շրթունքը, քանի որ  անզգայացումը անցնում է միայն երկու ժամ հետո:

Եվ, վերջապես, ավելի լավ է ատամները բուժել մինչև ցավի առաջանալը, քանի որ հակառակ դեպքում երեխայի համար շատ դժվար  կլինի և նա կվախենա ստոմատոլոգի մոտ այցելությունից:

07.03.2019

Uncategorised