Առողջ և գեղեցիկ ատամներ

Առողջ և գեղեցիկ ատամներ


 

 

Երեք անհրաժեշտ պայմաններ առողջ ատամներ ունենալու համար

 

  • Ատամի մածուկի ճիշտ ընտրություն

Ատամի մածուկները տարբեր են՝ կանխարգելիչ, բուժիչ և պրոֆիլային, օրինակ լնդերի արյունահոսության, ատամների սպիտակեցման համար և այլն: Եթե ընտրեք Ձեր բերանի խոռոչին համապատասխան մածուկ, ապա առավել արդյունավետ կկարողանաք վերահսկել  ատամների առողջությունը:

  • Մաքրեք ատամները հաճույքով

Նույնիսկ լավ  ատամի մածուկը  չի օգնի, եթե Դուք ատամները  մաքրեք ինչ-որ կերպ: 30 վայրկյանը քիչ է, որպեսզի հեռացնել փափուկ ատամնափառը: Ատամները պետք է մաքրել առավոտյան և երեկոյան, 3-5 րոպե:

  • Ատամի խոզանակի ճիշտ ընտրություն

Կարևոր է ընտրել խոզանակ  ճիշտ կոշտության՝ զգայուն ատամների համար անհրաժեշտ են փափուկ  (Soft)  խոզանակներ,  իսկ  ատամնափառը ավելի լավ հեռացնում է կոշտ (Hard) խոզանակը: Եթե դուք վստահ չեք, թե որ խոզանակն է համապատասխանում, ապա կարողեք ընտրել միջին կոշտության (Medium) խոզանակ: Եվ հիշեք, որ խոզանակը պետք է փոխել յուրաքանչյուր 2-3 ամիս, և անպայման մրսածությունից հետո:

03.12.2018

Uncategorised