Ծառայություններ

Կոնսուլտացիա
Ախտորոշում
Ռենտգեն հետազոտություն
Բերանի խոռոչի օրգանների հետազոտություն
Ցավազրկումը ստոմատոլոգիայում
Ատամների պրոֆիլակտիկ խնամք և հիգիենա
Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա
Բերանի խոռոչի անձնական հիգիենա
Հիգիենիկ միջոցներ
Ատամների սպիտակեցում
Պրոֆեսիոնալ սպիտակեցում
Ատամների տնային սպիտակեցում
Լազերային ստոմատոլոգիա
Պարօդոնտոլոգիա
Գինգիվիտ
Պարօդոնտիտ
Պարօդոնտոզ
Լնդերի բուժում
Թերապևտիկ ստոմատոլոգիա
Կարիես
Պուլպիտ
Պերիոդոնտիտ
էնդոդոնտիա
Լորձաթաղանթի հիվանդություններ
Ատամների վերականգնում
Օրթոպեդիկ ստոմատոլոգիա
Վինիրներ
Լյումինիրներ
Կերամիկական ներդիր
Ներարմատային ներդիր
Շարժական պրոթեզներ
Մասնակի շարժական պրոթեզներ
Ֆունկցիոնալ դիագնոստիկա
Ատամնապսակներ
Վիրաբուժական ստոմատոլոգիա
Ատամների հեռացում
Իմաստության ատամների հեռացում
Ատամնապահպանողական վիրահատություններ
Օրթոդոնտիա
Ատամների բրեկետներ
Կծվածքի շտկում
Ատամների մետաղական բրեկետներ
Ատամների կերամիկական բրեկետներ
Ատամների շափյուղյա (սապֆիրե) բրեկետներ
Ատամների incognito/անտեսանելի բրեկետներ
Ատամների Damon բրեկետներ
Իմպլանտոլոգիա
Ատամների իմպլանտացիա
Իմպլանտոլոգիայի մեթոդները
Պրոթեզավորում իմպլանտների վրա
Հոդվածներ և տեսանյութեր իմպլանտացիայի մասին
Մանկական ստոմատոլոգիա
Կաթնատամների բուժում և հիգիենա
Հղիների պրոֆիլակտիկա և բուժում
Ներբերանային սկանավորում

Բերանի խոռոչի անձնական հիգիենա

Искусство ежедневной чисткиՀիգիենա` լինել թե չլինել: Լինել:

Բերանի խոռոչի անձնական հիգիենա

Ատամների որակյալ և ճիշտ, ինքնուրույն կամ անհատական մաքրումը ստոմատոլոգիական առողջության հիմնական գրավականն է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այնպիսի հիվանդությունների հիմնական պատճառը, ինչպիսիք են ատամների կարիեսը, գինգիվիտը և պարօդոնտիտը, ատամների վրա առաջացած նստվածքներից են: Նստվածքներ ասելով, նկատի ունենք ատամնափառը և ատամնաքարը, որոնց մեջ պաթոլոգիական միկրոօրգանիզմներ կան: Այդ մանրէներն իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են թթուներ, որոնք ագրեսիվ ազդեցություն ունեն և լնդերի վրա, առաջացնելով բորբոքում, և ատամների հյուսվածքի վրա, առաջացնելով կարիես:
Այստեղից հարկ է եզրակացություն կատարել, որ մեխանիկորեն վերացնելով միկրոօրգանիզմների միջավայրը, բացառվում է ստոմատոլոգիական հիվանդությունների առաջացման ռիսկը: Հենց այդ պատճառով էլ ստոմատոլոգները շեշտը դնում են ճիշտ, որակյալ և, գլխավորը, կանոնավոր, բերանի խոռոչի անձնական հիգիենայի պահպանման վրա:

Ամենօրյա մաքրման հմտությունը

Հայտնի է, ատամները պետք է մաքրել օրական երկու անգամ, ուտելուց հետո: Ատամները պետք է մաքրել խոզանակի ուղղահայաց, կիսաշրջանաձև, ավլող շարժումներով, սկսելով ատամի հիմքից դեպի դուրս, նույնկերպ մաքրել ներսի մակերեսը, ատամների կտրող և ծամող մակերեսը:

Ատամների մաքրումը պետք է ավարտել լեզուն մաքրելով

Սննդի մնացորդները կուտակվում են լեզվի տակ պտկիկների արանքում և հիանալի միջավայր են դառնում մանրէների զարգացման համար: Դրանից խուսափելու համար պետք է լեզուն մաքրել հատուկ խոզանակով: Նման գործողությունը օգնում է նաև նվազեցնել բերանից եկող հոտը:
Մասնագետները խորհուրդ են տալիս. ատամները մաքրելուց հետո մատներով կամ խոզանակով մերսել լնդերը շրջանաձև շարժումներով, այն լավացնում է արյան շրջանառությունը:

Սնունդը մեր բարեկամն ու թշնամին է

Պարզվում է, թարմ քամած հյութը, որն այդքան օգտակարЕда - наш враг и друг է օրգանիզմի համար, մեր ատամների թշնամին է: Այն մրգային թթուներ է պարունակում, որոնք քայքայում են էմալը: Բայց իսկական թշնամիները գազավորված ըմպելիքներն ու կարամելային կոնֆետներն են, որոնց մեջ ոչ միայն թթուներ կան, այլև` շաքար, որը մանրէների <սիրած ուտելիքն է>: Այդ պատճառով էլ ամեն տեսակի համեղ բաներ ճաշակելուց հետո հարկ է բերանը ողողել եռացրած, սառեցրած ջրով:

Ատամների բարեկամն է այն մթերքը, որը ֆտոր ու կալցիում է պարունակում: Օրնակ, ծովային ձուկը, ձողաձկան լյարդը, թռչնի միսը, սպանախը, պանրի պինդ տեսակները, կաթնաշոռը, որոնք չեզոքացնում են թթուների ազդեցությունը և օրգանիզմը հարստացնում են կալցիումով: Օգտակար է նաև դառը շոկոլադը, քանի որ կակաոն կանխում է մանրէների աճն ու բազմացումը:

Սև թեյը ամրացնում է ատամի էմալը և կարգավորում է բերանի խոռոչում թթվա-հիմնային հավասարակշռությունը, իսկ սուրճը հակամանրէային ազդեցություն ունի:
Ֆտորի աղբյուր հանդիսացող մթերքն օգտագործելիս էլ (սև թեյ, ձուկ, խոշոր աղացվածքի ալյուրից հաց) պետք է մի քիչ զգույշ լինել, քանի որ ֆտորի ավելցուկը (ֆտորացված ջուր, կաթ, աղ) կարող է ֆլյուորոզայի պատճառ դառնալ (ոսկրային համակարգի և ատամների քրոնիկական հիվանդություն է, որը դրսևորվում է ատամների էմալի վրա բծերով, էռոզիաներով և այլն): Այս հարցում հարկ է հատկապես ուշադիր լինել երեխաների հանդեպ: